Բոլոր լուրերը – Page 4479 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

Բոլոր լուրերը

Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունը վերսկսվել է

18:50 12.03.2022

Ձմեռային դադարից հետո Գյումրիում վերսկսվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը։ Նոր մարզական համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մայիսից։ Փուլային տարբերակով ընթացող շինարարության առաջին փուլում նախատեսված է կատարել համալիրի բոլոր մասնաշենքերի հիմնային աշխատանքները։ Ավելի քան 9 հեկտար տարածքի 2300 քառակուսի մետր մակերեսի վրա կառուցվում է հյուրանոցային համալիր՝ 4 մասնաշենքով։ Իսկ շենքերի դասավորությունն ունենալու […]

̰
Փրկարարները դուրս են բերել մոտ 21 արգելափակված ավտոմեքենա

18:43 12.03.2022

Մարտի 12-ին, ժամը 12:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 32 կմ-ին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված հատվածում կան նաև այլ արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ […]

̰
Էրլինգ Հոլանդը ամռանը կմիանա «Մանչեսթեր Սիթիին». Daily Mail

18:37 12.03.2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ անձնական պայմանագրի հարցում, հաղորդում է Daily Mail-ը։ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը կմիանա Գվարդիոլայի թիմին։ «Բորուսիան» տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո։ Եվս 25 միլիոն եվրո մանչեսթերյան ակումբը կհատկացնի Էրլինգ Հոլանդի բոնուսի և նրա գործակալ Մինո Ռայոլայի միջնորդավճարի համար։ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:33 12.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 18։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Ճամբարակի և Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները․ ՏԱՍՍ

18:29 12.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է   արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական վերջին իրադարձությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Հիշեցնենք,Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 10-ին Անթալիայում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Զրույցից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը […]

̰
Հաշմանդամության 1-ին,2-րդ և 3-րդ խմբի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության աստիճաններ

18:20 12.03.2022

Առաջիկայում կփոխվի հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացի կարգը: Չեն սահմանվի հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր, փոխարենը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները քաղաքացիների կարիքների գնահատում կկատարեն՝ ելնելով ֆունկցիոնալության աստիճանից: 2021 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունի 196․849 քաղաքացի, նրանցից 9191-ը երեխաներ են: Առաջին խմբի հաշմանդամ են 9 639, երկրորդ խմբի՝ 67 666, երրորդ խմբի՝ 110 353 մարդ: […]

̰
Բելառուսի կառավարությունը դադարեցնում է ֆեյսբուքյան էջում հրապարակումները

18:13 12.03.2022

Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է Facebook սոցիալական ցանցում նորությունների թարմացումը։ «Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է իր նորությունների թարմացումը Facebook սոցիալական ցանցում և անցնում Telegram հարթակին», – շաբաթ օրը հայտնել են մամուլի ծառայությունից։ Telegram ալիքի հաղորդագրության մեջ նշվում է, որ այստեղ կհայտնվեն տեղեկություններ վարչապետի և նրա տեղակալների կարևորագույն որոշումների և աշխատանքային այցերի մասին, ինչպես […]

̰
Պուտինը, Մակրոնը և Շոլցը քննարկել են  Ռուսաստանի Դաշնության պահանջների շուրջ մշակվող համաձայնագրերը

18:05 12.03.2022

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ՌԴ նախագահը մանրամասն անդրադարձել է վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների […]

̰
Հորիզոն 18.00

18:00 12.03.2022

̰
SHANTNEWS

18:00 12.03.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 12.03.2022

̰
Մեկ օրում Ուկրաինայից հեռացել է գրեթե 75 հազար մարդ

17:56 12.03.2022

Միայն մարտի 11-ին Ուկրաինայի տարածքը լքել է գրեթե 75 հազար մարդ: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայից հեռացել է գրեթե 75000 մարդ: Մեկնողների մեծ մասը՝ մոտ 49,000 մարդ, հատել է սահմանը ուկրաինա-լեհական հատվածով»,- ասվում է  ֆեյսբուքյան  հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ նախորդ […]

̰
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները   քննարկել են Շիրակի մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների հարցերը

17:48 12.03.2022

Կանանց հմտությունների ու կարողությունների զարգացման, վերարտադրողական առողջության, առողջ ապրելակերպի, մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի մասին են այսօր քննարկել Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ուրախ եմ հանդիպման համար և շատ կարևորում եմ մեր համագործակցությունը, հասցրել եմ ծանոթանալ հիմնադրամի գործունեությանը և ուզում […]

̰
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար

17:40 12.03.2022

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից […]

̰
Բաքուն հայտարարում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման պատրաստակամության մասին․ ՌԻԱ Նովոստի

17:33 12.03.2022

Բաքուն պատրաստ է թուրքական Անթալիայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, այն կարող է իրականացվել Երևանի բարի կամքի դեպքում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Հաջիևին, հայտնել էր Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին։ […]

̰
Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին․ Վուչիչ

17:26 12.03.2022

Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, 1999 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի ռմբակոծումը ագրեսիա էր երկրի դեմ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Սերբիայում ապրիլի 3-ին տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարության քարոզարշավի շրջանակում Վուչիչը շաբաթ օրը մասնակցել է նախընտրական հանրահավաքին Բուսիե գյուղում, որտեղ ապրում են Խորվաթիայի սերբական Կրայնայի փախստականները: «Մեր հակառակորդներն ասում են, […]

̰
Մասնագետները թվարկում են  հիվանդություններ, որոնք  ընդմիշտ մնում են COVID-19-ից հետո

17:19 12.03.2022

COVID-19-ը ի վիճակի է առաջացնել այնպիսի պաթոլոգիաներ, որոնք հետագայում չեն կարող բուժվել և կարող են ընդմիշտ մնալ, Evening Moscow-ին ասել է վարակաբան Ելենա Մեսկինան։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ մասնագետի՝ վերջին լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների 15 տոկոսի մոտ ցույց են տվել, որ հիմնական հետևանքներից մեկը 1-ին և 2-րդ տիպի շաքարայի դիաբետի զարգացումն է։ Այսպիսով, […]

̰
Գյումրիի գլխավոր՝ 50-ամյակի կամրջի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը  հրատապ է․ գլխավոր ճարտարապետ

17:12 12.03.2022

Գյումրիի գլխավոր՝ 50-ամյակի կամրջի տեխնիկական վիճակը մասնագետները գնահատում են վատ, իսկ տարեցտարի փոփոխվող վիճակը մասնագետների համար տեսանելի է նաև սովորական ակնադիտական զննությամբ։Կամուրջն իրար է կապում քաղաքի երկու հատվածները, որտեղով երթևեկությունը բավական ինտենսիվ է։ Քաղաքի միակ ու կարևոր ենթակառուցվածք համարվող կամուրջը կառուցվել է 1975-78 թվականներին։ Շահագործումից հետո առաջին ու վերջին անգամ խորքային ուսումնասիրության է ենթարկվել 2004 […]

̰
ՊՍԺ-ն դժգոհ է Նեյմարից և մտադիր է վաճառել նրան

17:00 12.03.2022

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է վերանայել ակումբի զարգացման նախագիծը, հաղորդում է Sport.es-ը։ Փարիզյան ակումբում դժգոհ են Նեյմարից և մտադիր են վաճառել նրան ամռանը։ ՊՍԺ-ի ակումբի ղեկավարությունը նաև լարված հարաբերություններ ունի նրա հոր հետ, որը միևնույն ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստի գործակալն է։

̰
Ուկրաինայում մինչ այս ժամը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ պատկերը

16:55 12.03.2022

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ լարված մարտեր են ընթանում Կիևի արվարձաններում: Գիշերը ռմբակոծվել է Մարիուպոլը և Նիկոլաևը, առավոտյան՝ Վասիլկովը: Չեռնիգովը մնացել է առանց էլեկտրականության, գազի և ջրի: Ռուսական կողմը այս մասին տվյալներ չի հաղորդել, սակայն հայտարարել է, որ ուկրաինական մի քանի բնակավայր անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Ռուսաստանն […]

̰
Բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների

16:47 12.03.2022

Այսօր կայացել է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո: Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու […]

̰
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

16:38 12.03.2022

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։ Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ […]

̰
Արցախի ՆԳ նախարարությունը բնակչությանը հորդորում է…

16:30 12.03.2022

Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով այս օրերին Արցախի քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում է գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից շատ վտանգավոր են: Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել: «Բնակարաններում […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Нива-ն ու Honda-ն. կա վիրավոր

16:24 12.03.2022

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Կարեն Սարգսյանի վարած Honda մակնիշի և 43-ամյա Վահրամ Հովսեփյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Մելիք Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» […]

̰
Այսօր մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից ոչ մեկը չհասավ կիսաեզրափակիչ. Մ23 ԵԱ

16:16 12.03.2022

Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պարտություններ կրեցին 1/4 եզրափակչում, իսկ 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը՝ որակավորման փուլում: […]

̰
Կարեն Խաչանովը Ինդիան Ուելս մրցաշարին կմասնակցի չեզոք կարգավիճակում՝ առանց ՌԴ դրոշի

16:06 12.03.2022

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը կմեկնարկի երկրորդ շրջանից։ Հայ թենիսիստի մրցակիցը կլինի ամերիկացի Ջենսոն Բրուքսբին, որն առաջին շրջանում 6։1, 6։4 հաշվով հաղթել է իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենին։ Խաչանով – Բրուքսբի հանդիպումը տեղի կունենա այսօր։ Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 20-ին։ Մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար է։ Ինդիան Ուելսում հանդես […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

15:57 12.03.2022

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ: Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների […]

̰
Ուելսի թիմը հրաժարվել է մասնակցել Հայաստանում անցկացվելիք մրցաշարին. ԵԱ Մ-17

15:50 12.03.2022

Ֆուտբոլի կանանց Ուելսի մինչև 17 տարեկանների հավաքականը հրաժարվել է մասնակցել մարտի 15-ից 21-ը Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի մինչև 17 տարեկանների որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ ՈւԵՖԱ-ն հաստատել է նոր խաղացանկ․ Մարտի 15, Արմավիր Հայաստան Մ-17 – Թուրքիա Մ-17՝ 15։00 Մարտի 18, Երևան Թուրքիա Մ-17 – Լատվիա Մ- 17՝ 14։00 Մարտի […]

̰
Իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման գործընթացը. ԱՀ դատախազություն

15:40 12.03.2022

«Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի […]

̰
Ջերմուկի տարածաշրջանում և Բերդ քաղաքում ձյուն է տեղում, Ախուրյանի տարածաշրջանում բուք է

15:35 12.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով […]

̰
BACK_TO_TOP