Բոլոր լուրերը – Page 4480 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Ռուսաստանը շուտով կհրապարակի պատժամիջոցների ցուցակները՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների. ՌԴ փոխարտգործնախարար

15:30 12.03.2022

ԱՄՆ-ի դեմ ռուսական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ Այդ մասին շաբաթ օրը «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանը ժամանակակից, ուժեղ պետություն է, վստահ է իր հնարավորություններին, իրացնում է իր ներուժը՝ լինելով բազմաբևեռ աշխարհի անբաժանելի մասը: Մենք կաշխատենք նպատակաուղղված, եռանդուն և կենտրոնացած այն բանի […]

̰
15-ամյա պատանին դանակահարել էր վիճաբանության մասնակիցներին

15:22 12.03.2022

Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Ձեռնարկված միջոցառումների […]

̰
Մենք պետք է անենք այն, ինչ պահանջում է Մոուրինյոն. Մխիթարյան

15:11 12.03.2022

Հենրիխ Մխիթարյանը իր կարծիքն է հայտնել «Վիտես»-«Ռոմա» խաղի վերաբերյալ, որում հռոմեական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը փոխարինվել էր 88-րդ րոպեին: «Այս խաղադաշտում հանդես գալը հեշտ չէր, մենք պետք է հարմարվեինք: Թիմը հասունանում է, մենք չենք կարող միշտ նույն խաղը ցուցադրել: Մարզիչը սիրում է փոփոխություններ կատարել, և մենք պետք է անենք այն, ինչ […]

̰
Հորիզոն 15.00

15:00 12.03.2022

̰
«Գազպրոմից» հրաժարվելը հարված էր մեր գրպանին. ՈւԵՖԱ-ի նախագահ

14:56 12.03.2022

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Գազպրոմի» հետ պայմանագիրը խզելու որոշումը։ «Դա ճիշտ որոշում էր։ Ֆինանսական առումով, իհարկե, թանկ նստեց, հարվածեց մեր գրպանին։ Այդ որոշումը կայացնելուց առաջ նախազգուշացրել եմ Ռուսաստանի ֆուտբոլային միությանը։ Ես ոչինչ չեմ անում գաղտնի։ Պայմանագիր կնքելիս արդարացի կլինե՞ր տեսնել, թե որտեղից են գալիս փողերը։ Հարցի դիտարկումն այդ տեսանկյունից պոպուլիզմ է։ Քաղաքական գործիչների […]

̰
Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

14:50 12.03.2022

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը […]

̰
Մոսկվան սառնասրտորեն կպատասխանի պատժամիջոցներին. Սերգեյ Ռյաբկով

14:44 12.03.2022

«Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին հայելային պատասխան տա, Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ մշակելիս»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք չպետք է կորցնենք մեր գլուխը, մենք պետք է սառնասրտություն դրսևորենք պատասխան պատժամիջոցներ մշակելիս: Մենք, իմ կարծիքով, չպետք է հայելային կերպով գործենք յուրաքանչյուր կոնկրետ […]

̰
Մբապեն վերջնականապես որոշել է հեռանալ ՊՍԺ-ից

14:32 12.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջնականապես որոշել է հեռանալ թիմից: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստն արդեն մյուս շաբաթ պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ: Մբապեի տեղափոխության մասին պաշտոնապես կհաղորդվի մրցաշրջանի ավարտին, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերի: «Ռեալից» նա 60-80 մլն եվրոյի չափով բոնուս կստանա: Պայմանագրով նրա աշխատավարձը կկազմի տարեկան 25 մլն եվրո:

̰
Տաքսիստը գողացել էր ուղևորի ուղեբեռը. օդանավակայանի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

14:23 12.03.2022

Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված Իրանի քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպել»-ով ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120.000 դրամի վնաս: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են […]

̰
«Կադիսը» պարտվեց «Ատլետիկոյին». Հարոյանը խաղադաշտ դուրս չեկավ

14:14 12.03.2022

Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» 2-1 հաշվով հաղթեց «Կադիսին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ժոաո Ֆելիշը և Ռոդրիգո Դե Պաուլը։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Ալվարո Նեգրոդոն։ 88-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմում կարմիր քարտ ստացավ Խավի Սերանոն։ «Կադիսի» պահեստայինների թվում հայտավորված Վարազդատ Հարոյանը խաղադաշտ դուրս չեկավ։ «Ատլետիկոն» վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

14:11 12.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով […]

̰
Չավուշօղլուն Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

13:58 12.03.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ  քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում մենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Կիպրոսի վերջին զարգացումների շուրջ հարցերը», – գրել է Չավուշօղլուն Twitter-ում։

̰
«Գյումրին» երկրորդ անգամ հաղթեց «Արարատին» և դուրս եկավ բասկետբոլի առաջնության կիսաեզրափակիչ

13:50 12.03.2022

Հայաստանի բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի արգելքն առաջինը հաղթահարեց «Գյումրի»-ն: ¼ եզրափակիչի երկրորդ խաղում «Գյումրի»-ն նորից հաղթեց «Արարատին»: Երկու թիմերն էլ առաջին երկու քառորդներում չէին զիջում միմյանց: Հավասար պայքարում ավարտված առաջին քառորդից հետո` 27:27, երկրորդում` «Գյումրի»-ն երկու միավորի առավելություն ստացավ: Նույն հավասարությունը պահպանվեց նաև երրորդ և չորրորդ քառորդներում: Միայն երկու միավորի առավելության շնորհիվ «Գյումրին» հաղթեց 102:100 հաշվով […]

̰
Քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:46 12.03.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գևորգ Մ.-ին, որը մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա

13:33 12.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն անվանել է «չափազանց արդյունավետ»

13:25 12.03.2022

«Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք երկկողմանի բանակցություններ ենք վարել, դրանք չափազանց արդյունավետ էին: Ավելի վաղ մենք նշանակել էինք մեր հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն երկու անգամ հանդիպել են: Քննարկումները շարունակվում են այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն մեր հարաբերությունները լիովին […]

̰
Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն

13:16 12.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով […]

̰
Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

13:09 12.03.2022

Թուրքիայում շաբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ գործակալության՝  Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում բանակցություններն ընթանում են մամուլի համար փակ ռեժիմով։

̰
SHANTNEWS

13:00 12.03.2022

̰
Հորիզոն 13.00

13:00 12.03.2022

̰
Ընտրողների մասնակցությունը Թուրքմենստանի նախագահական ընտրություններին գերազանցել է 71 տոկոսը

12:43 12.03.2022

Թուրքմենստանում նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը Մոսկվայի ժամանակով 11։00-ի դրությամբ կազմել է 71,9%։ Այս մասին հայտնում է երկրի ԿԸՀ կայքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Թուրքմենստանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահի որդին։

̰
Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում են բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել

12:29 12.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ «Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»։

̰
Դեսպան Արմելլա Շաքարյանն իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատտեիին

12:14 12.03.2022

Արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանն իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամմատտեիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այցելության ընթացքում դեսպանը հանդիպել է արտաքին գործերի նախարար Մարիո Բուկարոյի և մշակույթի նախարար Ֆելիպե Ագիլարի հետ։ Կողմերը պայմանավորվել են փոխադարձ ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Միաժամանակ դեսպանն այցելել է երկրի խորհրդարան և […]

̰
Արցախում ձյուն է տեղում, ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է, իսկ բնակչությունը զրկված է ջեռուցումից ու տաք ջրից․ Արտակ Բեգլարյան

12:04 12.03.2022

Արցախում ձյուն է տեղում, իսկ ջերմաստիճանը 0 և մինուս ցելսիուս է: Արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հավելելով․ «Եվ այս զրկանքների պատճառը ադրբեջանական կողմի սանձարձակ պահվածքն է, որը […]

̰
Մարտի 20-25-ը Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ

11:51 12.03.2022

Մարտի 20-25-ը Վրաստանի պաշտպանության ուժերը, ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացնեն ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ, հայտնում է 1tv.ge-ն։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրամանատարաշտաբային վարժանքն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) շրջանակներում, և դրա պլանավորումն իրականացվում է 2020 թվականից։ ՆԱՏՕ-Վրաստան առաջին զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին, իսկ ընթացիկ զորավարժությունները անընդմեջ երրորդն է, որը հետևողականորեն հետևում է […]

̰
Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է

11:36 12.03.2022

Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։ Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»։

̰
Համաճարակային իրադրությունն Արցախում․ մարտի 12-ի տվյալները

11:31 12.03.2022

Մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, կատարվել է 58 թեստ։ Ստացիոնար բուժում է ստանում 23 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1243 նոր դեպք

11:22 12.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 243 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 064 մարդ, ևս 32-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 13 522 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 9,19 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 16,14 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 13,48 […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, 2 մահ

11:04 12.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓111 նոր դեպք ✓2939 թեստավորում ✓282 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 953 դեպք, որոնցից 408 215-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8570 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 933 020 թեստավորում:

̰
Գիշերն Ադրբեջանը տարբեր ուղղություններով հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ․ ՊԲ

11:02 12.03.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի […]

̰
BACK_TO_TOP