Բոլոր լուրերը – Page 4481 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է

10:52 12.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 9:00-ին, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել էր։

̰
Մարտի 14-ին Նորվեգիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի և գործընկերների Cold Response-2022 զորավարժությունները

10:47 12.03.2022

ՆԱՏՕ-ն և իր գործընկերները զորավարժություններ կանցկացնեն մարտի 14-ին, Նորվեգիայում։ Cold Response-2022 («Սառը պատասխան-2022») վարժանքները այս տարի ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ ամենախոշորն են: Դրանց կմասնակցի 30 հազար զինծառայող, 200 ինքնաթիռ, 50 նավ՝ 27 երկրներից: Զորավարժությունները նախատեսված էին դեռևս Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ: Ըստ սցենարի՝ ՆԱՏՕ-ի զորքերը կգործեն Նորվեգական ծովում, ինչպես նաև Նորվեգիայի հյուսիսում և կենտրոնում։ «Զորավարժությունները […]

̰
Այսօր Մարիուպոլից մարդկանց տարհանումը կազմակերպելու համար ևս մեկ փորձ կարվի

10:44 12.03.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակվում են: Ըստ BBC-ի ուկրաինական ծառայության՝ օդային տանգապի ազդանշաններ են միացվել Կիևում, Լվովում, Զապորոժյեում, Օդեսայում: Գիշերը ռմբակոծվել է Մարիուպոլը: Չեռնիգովը մնացել է առանց ջրի: Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ այսօր ևս մեկ փորձ է արվելու Մարիուպոլից մարդկանց տարհանումը կազմակերպելու համար: Քաղաքի բնակիչներին տարհանելու նախորդ բոլոր փորձերը տապալվել են:

̰
Բայդենը կարգադրել է արգելել դոլարի և շքեղության իրերի արտահանումը Ռուսաստան

10:34 12.03.2022

Դոլարային թղթադրամների արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը Ռուսաստանի Դաշնության կառավարություն կամ ՌԴ-ում գտնվող որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի արգելվում է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է նաև շքեղության իրերի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: ԱՄՆ-ում կարգելվի ռուսական արտադրության ձկան, ծովամթերքի, ալկոհոլային և ոչ արդյունաբերական ադամանդների ներմուծումը։ Սպիտակ տան ղեկավարը […]

̰
Իտալիայում կալանել են ռուս օլիգարխի՝ 530 մլն եվրո արժեքով սուպերզբոսանավը

10:16 12.03.2022

Իտալիայի իրավապահ մարմինները կալանք են դրել ռուս օլիգարխ Անդրեյ Մելնիչենկոյին պատկանող վիթխարի SY A զբոսանավի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Իտալիայի ֆինանսական գվարդիայի հայտարարությանը։ 530 մլն եվրո արժողությամբ սուպերզբոսանավը գտնվել է Իտալիայի հյուսիս-արևելքում՝ Տրիեստում։ Նավը կառուցած Nobiskrug ընկերության տվյալներով՝ այն աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկն է։ Նշենք, որ Մելնիչենկոն հայտնվել էր մարտի 9-ին […]

̰
SHANTNEWS

09:59 12.03.2022

̰
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

09:46 12.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Ստեփանավանի ոլորանները և Մաստարա- Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորանները փակ են […]

̰
Ստորագրահավաք է անցկացվել՝ Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջով

09:35 12.03.2022

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով ստորագրահավաք է սկսվել, հայտնում է aliq.ge-ն։ Ներկայումս կա ավելի քան 2 000 ստորագրություն: Ստորագրողների թվում են ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։ Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Եվրախորհրդարանին. «Պատժամիջոցներ սահմանել ռուս […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

09:26 12.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Իտալիան Ուկրաինային է փոխանցել գնդացիրներ և հակատանկային զենք

09:11 12.03.2022

Իտալիայի իշխանություններն Ուկրաինային են փոխանցել հակատանկային նռնականետեր և գնդացիրներ։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։ Իտալիայի ԶՈՒ ներկայացուցիչն անանունության պայմանով պարբերականին հայտնել է, որ Կիևին փոխանցվել է զենք, որը «ստեղծվել է՝ քաղաքացիական անձանց կողմից տանկերը կանգնեցնելու համար»։ Նա հստակեցրել է, որ Բելգիան, Իտալիան և Գերմանիան Ուկրաինա են ուղարկել «Պանցերֆաուստ» հակատանկային նռնականետերի ժամանակակից տարբերակը։ Բացի […]

̰
«Իսլամական պետության» նոր պարագլուխ է դարձել ալ-Բաղդադիի եղբայրը․ Reuters

08:56 12.03.2022

Արևմտյան և իրաքյան հատուկ ծառայությունները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Կուրեյշին, ով 2019-ին Սիրիայում սպանված նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավագ եղբայր է՝ Իրաքից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։ Նոր պարագլխի իրական անունն է՝ Ջումա Ավադ ալ-Բադրի։ Նա գլխավորել է […]

̰
Ուկրաինայի 4 ատոմակայաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ․ ԱԷՄԳ

08:47 12.03.2022

Ուկրաինայի գործող 4 ատոմային էլեկտրականաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է TASS-ը։ Երկրի 15 ռեակտորներից 8-ը շարունակում են աշխատել, այդ թվում 2-ը՝ Զապորոժյեի ԱԷԿ-ում, 3-ը՝ Ռովենի ԱԷԿ-ում, 1-ը՝ Խմելնիցկիում և 2-ը՝ Հարավուկրաինական ԱԷԿ-ում։ ԱԷՄԳ-ում հայտնել են, որ Ուկրաինան գործակալությանը ծանուցել է […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է մոտ 217 բեռնատար

08:41 12.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Թուրքմենստանում 9 թեկնածուներ պայքարում են նախագահի պաշտոնի համար

08:33 12.03.2022

Այսօր Թուրքմենստանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քվեարկել է Աշխաբադի № 68 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, հայտնում է TASS-ը։ Նախագահի պաշտոնին հավակնում է 9 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, ով զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ Երկրում բացվել է 2577 ընտրատեղամաս, ևս 41-ը՝ հանրապետության սահմաններից դուրս։ Ընդհանուր առմամբ գրանցված 3 […]

̰
Աշոցքի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքը փակ է

08:20 12.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը և Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են Մինսկին զինտեխնիկայի մատակարարման շուրջ

00:17 12.03.2022

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Մինսկին մատակարարել ժամանակակից ռազմական տեխնիկա, հայտարարել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Զրույցի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և Միութենական պետության պաշտպանությանը։ Մասնավորապես, պայմանավորվել ենք Ռուսաստանի կողմից Բելառուսի Հանրապետությանը ռազմական տեխնիկայի ամենաժամանակակից մոդելների մատակարարման մասին […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն համաձայնեցրել են Արևմուտքի պատժամիջոցներին հակազդելու քայլերը

00:13 12.03.2022

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են փոխադարձ աջակցության քայլերի մասին՝ կապված Արևմուտքի պատժամիջոցների հետ, ներառյալ էներգակիրների գները, ասել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Բանակցությունների երկրորդ մասը նվիրված էր երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին և համագործակցության կառուցմանը՝ կապված Արևմուտքի և ԱՄՆ-ի կոշտ ճնշման և Ռուսաստանի […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Պետդումայի 12 պատգամավորների, Պեսկովի կնոջ ու երեխաների նկատմամբ

00:05 12.03.2022

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում ՌԴ Պետդումայի 12 պատգամավորների, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք պատժամիջոցներ ենք կիրառում Պետդումայի 12 պատգամավորների <…>, ինչպես նաև Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ»,- ասել է […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:00 12.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները։ Կոտայքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի (բացառությամբ Կապան քաղաքի) […]

̰
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ուկրաինայում բիոլաբորատորիաների հետ կապված իրավիճակը հետաքննելու մանդատ չունեն

23:59 11.03.2022

ՄԱԿ-ը Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված իրավիճակը հետաքննելու մանդատ չունի, սակայն կշարունակի ուշադիր հետևել դրան։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման դիմել է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին՝ կոչ անելով հետաքննել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը: «Մենք կշարունակենք զեկուցել կենսաբանական զենքի մասին, ինչ […]

̰
Ձյուն և բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:50 11.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն […]

̰
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով թուրք լրագրողը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման

23:48 11.03.2022

Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։ Քաբաշի նկատմամաբ մեղադրանք էր առաջադրվել երկու՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» և «պետական պաշտոնյային (Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա

23:42 11.03.2022

Մարտի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Մուսայելյան գյուղում, Ամասիա-Բանդիվան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագած և Ջամշլու գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա […]

̰
YouTube-ը հայտարարել է, որ անհապաղ կարգելափակի ռուսական լրատվամիջոցների ալիքները

23:35 11.03.2022

YouTube-ը հայտարարել է, որ անմիջապես կարգելափակի մուտքը ալիքներ, որոնք կապված են ռուսական պետական ​​լրատվամիջոցների հետ: Twitter-ում տեսահոսթինգի հայտարարության համաձայն՝ այս որոշման պատճառը եղել են «ուղեցույցները», որոնք արգելում են «նվազեցնել» փաստագրված «բռնի իրադարձությունների» նշանակությունը։ «Այժմ մենք արգելափակում ենք ամբողջ աշխարհում ռուսական պետական ​​լրատվամիջոցների հետ կապված YouTube-ի ալիքների մուտքը»,- ասվում է հայտարարության մեջ: Փոփոխությունն ուժի մեջ է […]

̰
Անատոլի Տիմոշչուկին Ուկրաինայում զրկել են բոլոր տիտղոսներից և ցմահ արգելել զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ

23:30 11.03.2022

Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անատոլի Տիմոշչուկը, ով այժմ աշխատում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզչական շտաբում, զրկվել է պետական պարգևներից և տիտղոսներից։ Այդ մասին հայտնում է ISport.ua-ն։ Ուկրաինայի ֆուտբոլային միության (UAF) վերահսկիչ և կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել Անատոլի Տիմոշչուկի նկատմամբ։ Հանձնաժողովը որոշել է. 1. Տիմոշչուկին զրկել UAF-ի արտոնագրման կենտրոնի կողմից տրված պրոֆեսիոնալ կարգի մարզչական արտոնագրից։ […]

̰
ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ չի կռվի Ուկրաինայում, բայց կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը․ Բայդեն

23:25 11.03.2022

ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը։ «Մենք չենք պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմ է, և մենք պետք է ձգտենք կանխել այն»,- ասել է […]

̰
Ռոման Աբրամովիչն   ընդամենը 81 օր ունի առանց որևէ շահույթ ստանալու «Չելսին» վաճառելու համար

23:17 11.03.2022

Ռոման Աբրամովիչն ունի ընդամենը 81 օր՝ առանց որևէ շահույթ ստանալու «Չելսիի» վաճառքի շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Մայիսի 31-ին կլրանա ակումբին տրված արտոնագրի ժամկետը, որը թույլ է տալիս ակումբին խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը։ Հակառակ դեպքում «Չելսիի»՝ որպես գործող մարզական կառույցի գոյատևումը չի կարող երաշխավորվել։ Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է […]

̰
ՌԴ ԿԸՀ-ն կփակի Facebook-ի և Instagram-ի օգտահաշիվները

23:13 11.03.2022

Ռուսաստանի ԿԸՀ-ն Meta ընկերության որոշումից հետո, որով թույլատրվել է ազգային հատկանիշով բռնության կոչ անել, փակում է Facebook-ի և Instagram-ի իր օգտահաշիվները, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունում: «Ռուսաստանի ԿԸՀ-ն ավանդաբար աշխատում է բոլոր տեղեկատվական հարթակներում՝ ձգտելով առավելագույն թափանցիկության։ Տարիներ շարունակ մենք խոսում ենք ընտրական իրավունքի և սոցիալական ցանցերում գործընթացի նրբությունների մասին, այդ թվում՝ Facebook-ը […]

̰
«Հարրի Փոթերի» մաշված հատորը աճուրդում վաճառվել է 15,5 հազար ֆունտ սթեռլինգով

23:06 11.03.2022

Մեծ Բրիտանիայում Հարրի Փոթերի մասին քրքրված գիրքը վաճառվել է 15,5 հազար ֆունտ սթեռլինգով։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Պարզվել է, որ մի փոքրիկ հատոր՝ ինչ-որ մեկի խզբզոցներով, «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ամենահազվագյուտ առաջին հրատարակությունն է, որը տպագրվել է 1997 թվականին՝ ընդամենը 500 օրինակով: Գիրքը սկզբում գնահատվել է երեք հազար ֆունտ սթեռլինգ, սակայն  աճուրդի […]

̰
«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները այս տարի կփոխվեն

23:02 11.03.2022

«Ոսկե գնդակի» հանձնման չափանիշները 2022 թվականից կփոխվեն։ Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ այսուհետ «Ոսկե գնդակի» հանձնման համար հաշվի կառնվեն ֆուտբոլիստի նվաճումները ոչ թե օրացուցային տարում, այլ մրցաշրջանի արդյունքներով։ Դա նշանակում է, որ մյուս «Ոսկե գնդակը» կհանձնվի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով, որը կավարտվի հուլիսին։ 2022-ի ԱԱ-ն արդեն կներառվի «Ոսկե գնդակ»-2023-ում։ «Ոսկե գնդակի» քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի վարկանիշով տղամարդկանց թոփ-100 […]

̰
BACK_TO_TOP