«Իսլամական պետության» նոր պարագլուխ է դարձել ալ-Բաղդադիի եղբայրը․ Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

«Իսլամական պետության» նոր պարագլուխ է դարձել ալ-Բաղդադիի եղբայրը․ Reuters

08:56 12.03.2022

Արևմտյան և իրաքյան հատուկ ծառայությունները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Կուրեյշին, ով 2019-ին Սիրիայում սպանված նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավագ եղբայր է՝ Իրաքից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։

Նոր պարագլխի իրական անունն է՝ Ջումա Ավադ ալ-Բադրի։ Նա գլխավորել է ԻՊ խորհրդատվական խորհուրդը, որտեղ որոշվում են խմբավորման գործողությունների պլաններն ու ռազմավարությունը, ինչպես նաև կատարվում գրոհայինների առաջնորդի ընտրություն։ Բացի այդ, նոր պարագլուխը վերահսկում է խմբավորման հիմնական ֆինանսական հոսքերը։

Փետրվարի 3-ին հաղորդվել էր, որ ամերիկյան օդուժը հաջող հակաահաբեկչական օպերացիա է անցկացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ինչի արդյունքում ոչնչացվել է ԻՊ պարագլուխ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշին, ով առավել հայտնի էր Աբու Աբդալլա Քարդաշ անունով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

11:50 24.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

11:42 24.05.2025

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

11:24 24.05.2025

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

Հայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին

11:20 24.05.2025

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ «Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...

ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

11:00 24.05.2025

ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

10:35 24.05.2025

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP