15:47 10.03.2022
Լավրովը նշել է, որ նախագահ Պուտինը չի հրաժարվում նախագահ Զելենսկու հետ հանդիպումից։
15:38 10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին […]
15:35 10.03.2022
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, որի նպատակն, ըստ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի ապառազմականառումն ու ապազգայնացումն է։
15:34 10.03.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք մեր հնարավորությունները գնահատում ենք, իսկապես հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի»,- ասաց նա։ […]
15:30 10.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպաստելու […]
15:26 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան և […]
15:21 10.03.2022
Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգում է ՀՀ նախկին այն նախագահների որոշումը, որոնք չեն մասնակցի իր պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը։ «Կարևորը՝ մենք հրավիրել ենք, մենք բաց ենք, ու հրավիրվածների ցանկը շատ մեծ է, հիմա ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, այդտեղ պարտադրանք չի կարող լինել։ Ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության […]
15:11 10.03.2022
Մարտի 10-ին` ժամը 11։44-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus RX 300» (վարորդ՝ Լ․ Խ․, ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ […]
15:04 10.03.2022
Այսօր Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև։
15:00 10.03.2022
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ չեն իրականացվել։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆՆ այն մասին, որ գործող կարգավորումներն առայժմ մնան անփոփոխ (այսինքն՝ նվազագույն աշխատավարձի չափը պահպանել 68 հազար դրամ): Հիմնավորումներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ 28-րդ կետը https://www.e-gov.am/sessions/
14:56 10.03.2022
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ հուլիս ամսում ԱՀ Հադրութի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, 360.000 դրամի չափով անհիմն աջակցություն ստանալու ակնկալիքով 2020թ սեպտեմբերի 27-ին ԱՀ նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման […]
14:46 10.03.2022
Բանակցություններ են ընթանում, այս պահին որևէ առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը։
14:41 10.03.2022
2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը, այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ դատախազությունից։
14:35 10.03.2022
Մարտի 7-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ և այլն։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 9 […]
14:31 10.03.2022
2020թ․ պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքում հիմնովին ավերվել է թվով 38 բնակելի տուն։ Անմիջապես պատերազմի ավարտից հետո իրականացված ուսումնասիրությունների արդյունքում դրանց վերականգնման կամ, ըստ անհրաժեշտության, տեղում հիմքից նոր առանձնատան կառուցման համար կազմվել են համապատասխան նախագծեր։ Ընդհանուր առմամբ՝ նշված աշխատանքներում ընդգրկված են 27 շինարարական կազմակերպություններ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, ներկայումս մի շարք […]
14:26 10.03.2022
Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: […]
14:21 10.03.2022
Մարտի 10-ին Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։ Շնորհավորելով ներկաների տոնը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։ Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր […]
14:16 10.03.2022
Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազել է մեկ երրորդական ունցիայի համար երկու հազար դոլարի նշագծից։ Մոսկվայի ժամանակով ժամը 7:54-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 3,2 դոլարով կամ 0,16%-ով՝ հասնելով 1985 դոլարի մեկ երրորդական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,21%-ով՝ հասնելով 25,87 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Մեկ օր առաջ […]
14:09 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Տավուշի […]
13:58 10.03.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողները մարտի 9-ին անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 26-ամյա Մովսես Խ.-ին, որը 2021 թ. մայիսի 11-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:57 10.03.2022
Կիևը մշտապես դիմում է Մոսկվային Վլադիմիր Զելենսկու հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղակի բանակցությունների վերաբերյալ առաջարկներով, այժմ այդ հարցը գտնվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկումների փուլում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը խնդրում է Պուտինի և Զելենսկու ուղիղ բանակցությունների մասին: […]
13:50 10.03.2022
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների […]
13:46 10.03.2022
Նախարար Վահան Քերոբյանը Դոհայում հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ-Խաթրի հետ, տեղեկացնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացմանը։ «Տնտեսական կապերի ամրապնդման համար պայմանավորվել ենք կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ, տոնավաճառներ և գործարար համաժողովներ։ Առաջարկել եմ գործնական […]
13:42 10.03.2022
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինման ու արդիականացման համար: Ըստ հիմնավորման, Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, ինչպես նաև […]
13:38 10.03.2022
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը և սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Որոշմամբ նախատեսվում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացնել փորձնական ծրագիր, որպեսզի այդ ոլորտների տնտեսվարողների մոտ նոր համակարգի ներդրմամբ մեծ խոչընդոտներ չառաջանան։ Ինչպես նաև նախատեսվում է սահմանել […]