13:34 10.03.2022
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով […]
13:30 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի […]
13:26 10.03.2022
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակում գույքահարկի վճարման փաստաթղթերի ներկայացման պահանջների մասով վարչարարության բարելավման վերաբերյալ կայացած քննարկման արդյունքներով տրված հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում կպարզեցվի ու կբարելավվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և(կամ) հաշվառման գործողության վարչարարությունը, ինչպես նաև կտնտեսի այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները: Ըստ […]
13:22 10.03.2022
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի: Գործադիրը […]
13:18 10.03.2022
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգում: ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: Տվյալ գործընթացը մարզերում ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց կարգավորումը հնարավոր է սահմանված ընթացակարգերը լրամշակելու, իսկ […]
13:14 10.03.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է մի շարք թեմաների: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել ՀՀ նախագահի պաշտոնում։ «Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ […]
13:09 10.03.2022
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը։
13:05 10.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը: Առաջարկվող նոր կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձի համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն՝ ի տարբերություն […]
12:58 10.03.2022
Հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթի բնակչի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը: «Այսօր ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղրյանը տեղափոխվել […]
12:57 10.03.2022
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը: «Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ […]
12:54 10.03.2022
Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Մոսկվայի անդամակցությունը։
12:53 10.03.2022
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձանց, որոնք բնակվում են մարզերում: Գործադիրի որոշմամբ՝ նրանք բնակարանների գնման վկայականներ կստանան: Շահառուները պետության աջակցությունից օգտվելիս պարտավոր են բնակարան ձեռք բերել այն մարզում, որտեղ ապրում են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս ծրագրի […]
12:50 10.03.2022
Դոնբասում ՌԴ հատուկ օպերացիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան։ Իր տելեգրամյան ալիքում նա նշել է, որ հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ ԵրեկԿուլեբան նշել էր Լավրովի հետ քննարկման հիմնական […]
12:43 10.03.2022
Հոնդուրասի իշխանությունները Միացյալ Նահանգների խնդրանքով ձերբակալել են հանրապետության նախկին ոստիկանապետ Խուան Բոնիլային։ Նա և նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն ԱՄՆ-ում մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանց կազմակերպելու մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Heraldo թերթը։ Ըստ աղբյուրի՝ Բոնիլան, ով ղեկավարել է ոստիկանությունը 2012-ից 2013 թվականներին, ձերբակալվել է Հոնդուրասի մայրաքաղաքից մոտ 30 կմ հյուսիս գտնվող Զամբրանո […]
12:35 10.03.2022
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի, գազի և ածխի գնումներից, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին ասված է Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։ Փաստաթղթից հատվածներ է մեջբերում Reuters-ը. «Աճող անկայունության, ռազմավարական մրցակցության և անվտանգության սպառնալիքներին ընդառաջ մենք որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և […]
12:32 10.03.2022
Varieties of Democracy ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ 2021թ.-ի իրադարձություններն ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ: «Մեր երկրի պատմության մեջ […]
12:27 10.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 12 645 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 15,58%, վերջին 14 օրը՝ 17,68%, վերջին 7 օրը՝ 15,09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 631 900 դեպք: Ապաքինվել է ևս 7 294 պացիենտ, […]
12:23 10.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԽԱՉԻԿ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (քաղաք Երևան): ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
12:21 10.03.2022
2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը: Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։ Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական […]
12:16 10.03.2022
Կրեմլում ընթանում է նախապատրաստություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին։ Նշվում է, որ ապրիլին լրանում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հանդիպման թեմաներից մեկը կարող է դառնալ իրադրության […]
12:11 10.03.2022
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և հայտարարել, թե իրավիճակը լարված է, ինչը սրվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Սակայն նշել է, որ զերծ կմնա այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց, քանի որ Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ: Բացի այդ, վարչապետն անդրադարձել է նաև […]
12:07 10.03.2022
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն ձյան տեղումները չեն դադարում, որոշ հատվածներում մերկասառույց է։ Մարտի 10-ին ժամը 9․30-ի դրությամբ որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 15–20 սմ։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։ Շիրակի մարզպետարանից վարորդներին […]
11:57 10.03.2022
Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի […]
11:50 10.03.2022
Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք, կատարվել է 65 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 26 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]
11:42 10.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 4-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, […]
11:35 10.03.2022
Մարտի 6-ի առավոտյան ավազակություն էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում։ Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուրջօրյա հետևողական ու համագործակցված […]
11:27 10.03.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի՝ մարտի 9-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ ««Ես խոսեցի Էնթոնի Բլինկենի հետ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման հետագա քայլերի մասին: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթի […]
11:21 10.03.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնում է, որ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի հետ։ Տեղեկացնում է, որ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ […]