16:00 09.03.2022
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։ Օլիմպիադայի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և աշակերտներին ներկայացրեց Պատմության ֆակուլտետի ստեղծումն ու գործառույթները՝ հույս հայտնելով, որ ներկաներից շատերը կդառնան համալսարանի դիմորդ, ապա՝ ուսանող: ԵՊՀ պատմության […]
15:54 09.03.2022
Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ […]
15:48 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի […]
15:40 09.03.2022
Ուկրաինայում ռուս զինվորականներին միայն մահ կամ գերություն է սպասվում, փախչելու համար դեռ ուշ չէ, ասում է նախագահը։ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, դիմել է ռուս զինվորականներին «տուն գնալու» կոչով։ «Գրեթե 2 շաբաթ, մեր դիմադրությունը ցույց տվեց ձեզ, որ մենք չենք հանձնվելու, որ մենք կպայքարենք այնքան ժամանակ, մինչև չվերադարձնենք մեր հողը և մինչև ամբողջական պատասխան […]
15:33 09.03.2022
Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմանատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում, […]
15:27 09.03.2022
Մարտի 10-ին Անթալիայում կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին և թեմատիկ առումով համահունչ է լինելու ֆորումի՝ «Վերախմբագրելով դիվանագիտությունը» խորագրին։ Համաժողովն ավելի քան 40 երկրից ունենալու է շուրջ 200 մասնակից, որոնք ներկայացնելու են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ և միջազգային կազմակերպություններ։ Միջնորդական 8-րդ համաժողովում բացման խոսքով հանդես կգա […]
15:20 09.03.2022
Ռուսական բանակի գործողությունների հետևանքով Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, հայտնել է Укрэнерго-ի մամուլի ծառայությունը։ «Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է, մարտերը շարունակվում են, ինչը անհնարին է դարձնում վերանորոգման աշխատանքները և էլեկտրամատակարարման վերականգնումը։ Հոսանքազրկված է նաև Սլավուտիչ քաղաքը։ «Укрэнерго»-ն վերահսկում է իրավիճակը և ցանկացած փոփոխության մասին կտեղեկացնի»,- ասված է հաղորդագրության մեջ։ […]
15:14 09.03.2022
ԱՄՆ-ը դե ֆակտո տնտեսական պատերազմ է հայտարարել և վարում Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, նա այդ պատերազմն է վարում, դե ֆակտո, այդպես է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Արևմտյան երկրները նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Մասնավորապես, դրանց ենթակայության տակ […]
15:07 09.03.2022
Կանադան Ուկրաինա կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ, չորեքշաբթի ասել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Հենց նոր խոսեցի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ես նրան տեղեկացրի, որ Կանադան Ուկրաինային կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ: Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրման հարցերը»,- գրել է Թրյուդոն Twitter-ի իր միկրոբլոգում: […]
15:00 09.03.2022
Կրեմլը տեսնում է ՄԱԿ-ի տվյալները՝ Ուկրաինայում կորուստների վերաբերյալ, բայց չգիտի, թե որքանով են դրանք հավաստի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, այս հատուկ գործողության շարունակության համատեքստում, այն համատեքստում, որ, գիտեք՝ շատ քաղաքներ արգելափակված են, ազգային գումարտակները մարդկանց չեն թողնում այնտեղից դուրս գալ, և շատ դժվար է հնարավոր կորուստների վերջնական պատկերը հասկանալ: Իհարկե, […]
14:48 09.03.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադրություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից հայտնել են, որ ֆեդերացիան ցանկություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի համար, սակայն ժամկետների հետ կապված դեռևս ոչ մի հստակություն չկա: Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ […]
14:42 09.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին՝ խաղաղության հասնելու համար։ «Բելառուսի մեր պատվիրակությունը գիշերը վերադարձել է բանակցություններից, ես կլսեմ նրանց զեկույցը: Մենք կպատրաստվենք բանակցությունների հաջորդ փուլերին՝ հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության»,- ասել է նա չորեքշաբթի օրը իր Telegram ալիքով հրապարակված տեսաուղերձում։ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել […]
14:36 09.03.2022
Մարտի 11-21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 […]
14:30 09.03.2022
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ՝ զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար, դրա վտանգն իսկապես կա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանների և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Այդ քայլն արվել է բացառապես […]
14:24 09.03.2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել: «Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, որոնք դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական […]
14:16 09.03.2022
Մարտի 7-ին` ժամը 15։15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 55-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. 66-ամյա վարորդ Գրիշա Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
14:11 09.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ, սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» […]
14:04 09.03.2022
Մոսկվայի և ուկրաինական կողմի բանակցություններն ընթանում են անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար, նրանց վրա արդեն որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հատուկ ռազմական գործողությանը զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև ուկրաինական կողմի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի անիմաստ արյունահեղությունը և դիմադրությունը շուտափույթ դադարեցնելու նպատակով: Որոշակի առաջընթաց է գրանցվել»,- […]
13:55 09.03.2022
ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները COREPER II-ի նիստում համաձայնեցրել են Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների ընդլայնումը, այդ թվում ՝ «ռուս օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների» նկատմամբ, ասված է ԵՄ-ի Խորհրդում ներկայումս նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ: «Մշտական ներկայացուցիչները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքների անդամների դեմ, որոնք մասնակից են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային»,- ասված է […]
13:50 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, […]
13:45 09.03.2022
Մարտի 9-ին՝ ժամը 10:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
13:40 09.03.2022
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է, որ երկիրը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն չի նախատեսում անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Մեր սահմանադրությամբ ամրագրված է չեզոքության սկզբունքը։ Մենք ձգտելու ենք անդամակցել ԵՄ-ին, բայց չենք ձգտելու ՆԱՏՕ-ին անդամակցել»,- ասել է նա Euronews-ին տված հարցազրույցում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Վաշինգտոնն աջակցում է […]
13:33 09.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի իննին մասնակցել է «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» զրույցին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, պետական […]
13:27 09.03.2022
Հանգստյան օրերին՝ մարտի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի սննդի շղթայի 51 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: Խախտումներ հայտնաբերվել են 12 տնտեսավարողի մոտ, կազմվել են արձանագրություններ: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 […]
13:20 09.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, […]
13:16 09.03.2022
Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։ Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին […]