10:04 09.03.2022
Վերջին տեղեկությունները ուկրաինական ճգնաժամից: Այսօր ռազմական գործողությունների 14-րդ օրն է: Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն՝ կողմերի մարտական դիրքերում առանձնակի փոփոխություններ չեն եղել: Մարտեր են ընթանում երկրի հյուսիսային, հյուսիսարևմտյան ուղղություններում: Կիևում աշխատող լրագրողները հայտնել են պայթյունների մասին: Օդային տագնապ է Չենիգով, Ժիտոմիր քաղաքներում: ՌԴ գլխավոր շտաբը դեռևս չի ամփոփել իր տվյալները: Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Եվգենի Ենինը […]
09:54 09.03.2022
Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու դեպքում փորձագետները կանխատեսում են Եվրոպայում ռեցեսիա և փլուզում, նաև՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ «Известия»-ն հետաքրքրվել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչից՝ ի՞նչ է սպասվում պետություններին հումքի էմբարգո մտցնելու դեպքում։ Ռուսաստանն օրական մոտ 700 մլն եվրո է ստանում Եվրոպա գազ մատակարարելու համար։ ԵՄ երկրները դեռ միայն քննարկում են ռուսական […]
09:47 09.03.2022
Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին խոստանում է, որ Ryanair-ը կլինի «առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա», երբ այնտեղ անվտանգ լինի: Այս մասին գրում է The Guardian-ը: «Մենք կլինենք առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա, երբ այնտեղ անվտանգ լինի, բայց ես կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի մինչև հաջորդ ձմեռ», – ասել է Օ’Լիրին՝ նշելով, որ Ռուսաստանը շարքից […]
09:38 09.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Սիսիանի, տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]
09:35 09.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի […]
09:31 09.03.2022
Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։
09:19 09.03.2022
Սննդաբան Յուլյա Բոբեյկան Moslenta-ին տված հարցազրույցում նշել է Մեծ Պահքին հետևող մարդկանց շրջանում ամենատարածված սխալները։ «Հիմնական սխալը սննդակարգից բացառված կարևոր սննդանյութերի սխալ հայտնաբերված փոխարինումն է: Հավասարակշռված դիետա կառուցելու փոխարեն պահք պահող մարդիկ հաճախ նախընտրում են արագ ածխաջրեր: Դա կարող է լինել, օրինակ, պահքի անյուղ չորահացեր և այլ խմորեղեն, որը օրգանիզմին հագեցվածություն է հաղորդում միայն կարճ […]
09:08 09.03.2022
Հասանեկան զգեստները միշտ առանձնանում են յուրահատկությամբ, շատ կանայք այդպիսի զգեստ կրելու մասին երազում են վաղ մանկությունից: Եկեք վերհիշենք 19-րդ դարից մինչև մեր օրերը լեգենդար ու արտասովոր հարսանեկան այն զգեստները որոնք մնացել են նորաձևության պատմության մեջ: Ամենագեղեցիկ հանդերձանքները, որոնք դեռևս ոգեշնչում են ինչպես դիզայներներին, այնպես էլ հարսնացուներին, մեր ընտրանիում են: Զգեստը, որը կրել է Շվեդիայի թագաժառանգ […]
08:57 09.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 1, 4, 5, 6, 7 փողոցների սեփական տներ, Նորք 2-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տներ, Գ․ Հովսեփյան, Ս․ Խանզադյան փողոցների հարող տարածքների սեփական տներ և հարակից ոչ […]
08:40 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Արագածոտնի մարզի […]
00:06 09.03.2022
Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա՝ հայտնում է Mirror-ը: 37-ամյա խաղացողը Կարինգտոնում գտնվող մարզաբազա է ժամանել Cadillac մակնիշի շքեղ ավտոմեքենայով՝ 2 թիկնապահի ուղեկցությամբ։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն մանչեսթերյան դերբիից առաջ գնացել էր Պորտուգալիա: Գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշել էր, որ Կրիշտիանուն վնասվածք է ունեցել, սակայն անգլիական մամուլի պնդմամբ՝ խաղընկերներին դուր չէր եկել պորտուգալացու վերաբերմունքը:
00:00 09.03.2022
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն, ասվում է դաշինքի երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ կունենա լրագրողների առջև։
23:58 08.03.2022
ՊՍԺ-ն ռեկորդային գումարներ կծախսի Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ The Independent-ը հայտնում է, որ ակումբը պատրաստ է տարեկան 100 մլն եվրո հատկացնել միայն ֆուտբոլիստի աշխատավարձի համար։ Ըստ աղբյուրի՝ այժմ բանակցություններ են ընթանում։ Նախկինում Մբապեին առաջարկվել էր շուրջ 50 միլիոն՝ առանց բոնուսների։ 100 միլիոն աշխատավարձը Մբապեին կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում։ Հիշեցնենք, որ Մբապեն այս ամառ […]
23:53 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի […]
23:47 08.03.2022
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ MLS-ի երկրորդ տուրում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Սան Խոսեի» հետ և հյուրերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Հիշեցնենք, որ WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 9,3։ Նախորդ՝ […]
23:42 08.03.2022
Մարտի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս քաղաքներում և Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 30 քմ) և տրանսպորտային […]
23:38 08.03.2022
1982թ․ աշխարհի չեմպիոն, «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Գրացիանին իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին «Ատալանտայի» հետ խաղում։ «Խաղադաշտում լավագույնը Մխիթարյանն էր․ խաղի արտասովոր ընթերցանությամբ և ուղղահայաց փոխանցումներով, հայ ֆուտբոլիստն ամենավառն էր «Ռոմայի» կազմում։ «Ռոման» չափազանց շատ խնդիրներ ունեցավ վերջին շրջանում՝ վտանգելով չորրորդ տեղը զբաղեցնելու իրական հնարավորությունները: Այս հաղթանակը ստիպում է մեզ այս պահին կառչել […]
23:32 08.03.2022
Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ռուսաստանը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից։ Այս մասին հայտնել են մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս որոշումն ընդունվել է՝ չնայած Կիևի կողմից հումանիտար միջանցքների բացման միջոցառումների մշտական խափանումներին։ Ռուսական […]
23:27 08.03.2022
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ: Չեռնոգորիայի հավաքականի մամուլի ծառայությունը արդեն հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի, նաև Հունաստանի հետ ընկերական խաղերի համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը ևս մեկ խաղ կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում Նորվեգիայի ընտրանու հետ:
23:20 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական խորհրդարանին ուղղված ուղերձում ՆԱՏՕ-ին մեղադրել է անգործության մեջ և ասել, որ Եվրոպան պետք է զրոյից անվտանգության երաշխիքներ ստեղծի։ «Մենք լսեցինք ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումը: Եվ առանց մեզ համար ցանկալի արդյունքի, առանց խիզախության: Այո, մենք դա զգացինք, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել: Մենք դա զգացինք, որ դաշինքները չեն աշխատում: Նույնիսկ երկինքը […]
23:11 08.03.2022
Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ, Ջորջիո Պետրոսյանն իր հերթական մենամարտը կանցկացնի ապրիլի 30-ին։ Միլանում կայանալիք երեկոյի ընթացող Պետրոսյանը 70 կգ քաշային կարգում նա կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթիհ Այդինի հետ։ Հայ մարզիկը վերջին մենամարտն անցկացրել է Սինգապուրում։ Կիսաթեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հայ մարտիկը պարտություն էր կրել։
23:04 08.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2022 թվականին սահմանափակել կամ արգելել երկրից արտահանումը և որոշակի ապրանքների ու հումքի ներմուծումը երկիր՝ համաձայն այն ցուցակների, որոնք կսահմանի կառավարությունը։ Սա բխում է երեքշաբթի օրը հրապարակված հրամանագրից՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ապահովել մինչև 2022 […]
22:56 08.03.2022
Նկարչուհու տան փոքրիկ անկյունը արվեստանոցն է։ Գույները նուրբ են՝ աղջկական բնավորությանը համարժեք։ Դոնարան նկարում է, այն ինչ ամենագեղեցիկն է համարում։ Համեստ ու լուռ բնավորության գծերն նկարչուհին պարզվում է նաև կարող է զարդեր ստեղծելու արվեստում օգտագործվել։ Տան ստեղծագործական այս անկյունում՝ նկարների կողքին, արծաթյա զարդեր է պատրաստում։ Կաղապարների մեջ էպոքսիդի խեժն է, որը Դոնարան սկսում է մտքի […]
22:48 08.03.2022
Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գրանցել է Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքարկումն ուղղված ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ ռուսական հավաքականներին ու ակումբներին եվրոպական մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։ ՌՖՄ-ն խնդրում է CAS-ին չեղարկել որոշումն ու վերականգնել բոլոր ռուսական թիմերի ու ակումբների մասնակցությունը ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։ ՌՖՄ-ն նաև միջնորդություն է ներկայացրել՝ կասեցնելու յուրաքանչյուր վիճարկվող […]
22:34 08.03.2022
Հազարից ավելի Վրաստանի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք, այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։ Վրաստանի կառավարության անունից դեսպանատների օգնությամբ քաղաքացիներին Ուկրաինայից տեղափոխում են մոտակա երկրներ, որտեղից էլ նրանց տեղափոխում են Վրաստան։ Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսական գրասենյակը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Ակտիվորեն աշխատում են նաև Վրաստանի դիվանագիտական […]
22:26 08.03.2022
Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր անհաջող ելույթներ ունեցան մեր ըմբիշները: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը և 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը գոտեմարտեցին բրոնզե մեդալների համար և բոլորն էլ պարտություն կրեցին: Մեր հավաքականը առայժմ մեդալ չունի: Վաղը բրոնզե մեդալների համար կպայքարեն 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Սահակ […]
22:20 08.03.2022
ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։ Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի։ «Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս […]
22:12 08.03.2022
Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը, որի աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Գյուղը տեղափոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ, որն ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկի այս տարվա երրորդ եռաամսյակում: 25, ապա 60 միլիոն խմ ծավալով ջրամբարում ջուր կուտակելու դեպքում Ջրաձոր գյուղի հիմնական մասն ու ճանապարհը կծածկվեն ջրով: Մինչ այս գյուղը տեղահանելու և այլ […]