13:11 09.03.2022
Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ասել է, որ Վաշինգտոնը կոշտ միջոցներ կձեռնարկի չինական ընկերությունների դեմ, եթե նրանք շրջանցեն հակառուսական պատժամիջոցները: Խոսքը, մասնավորապես, Չինաստանում արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ու ծրագրերի մատակարարման արգելքի մասին է։ «Ռուսաստանը, իհարկե, կդիմի այլ երկրների՝ շրջանցելու մեր պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը»,- ասել է նա The New York Times-ին: Ավելի վաղ ԱՄՆ […]
12:54 09.03.2022
Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է այս տարի պարենային գլոբալ ճգնաժամ առաջացնել, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդիին։ «Միջերկրածովյան տարածաշրջանում կան բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի արտահանումից»,- պարզաբանել է նա։ Զարգացող իրադարձությունները կարող են բարձրացնել գները, ասել է նա, ինչը կազդի անասնակերի գնի վրա: Հրատարակության […]
12:47 09.03.2022
Անհավանական հայտնագործություն է արել Նևադայի համալսարանի ակնագործ Օլիվեր Շաուները: Մասնագետն ադամանդ է ստացել Բոտսվանայից: Քարն այնքան էլ որակով չի եղել, քանի որ առկա է եղել պղտորություն, ըստ ամենայնի ինչ-որ բան էր ներթափանցել ադամանդի մեջ դրա ձևավորման ժամանակ։ Թեև ադամանդի պղտորությունը նվազեցրել է քարի արժեքը ոսկերչական տեսանկյունից, սակայն գիտնականը վերցրել է սպեկտրոգրաֆը՝ որոշելու, թե ինչ է […]
12:43 09.03.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել են 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացրել են 15 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրել 52 810 մ2 տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից […]
12:40 09.03.2022
Կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԺ արտահերթ նիստ: Քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Նախագծով հստակեցվում է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը։ Ընդդիմության համար անընդունելի է եղել նախագիծը հրատապ ռեժիմով քննարկման ներկայացնելը: Նրանք հայտարարել են, որ հարցը կարելի է ընդգրկել վերջին […]
12:30 09.03.2022
Ամերիկացիների համար բենզինը կթանկանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, սակայն ԱՄՆ վարչակազմը նման իրավիճակում ոչինչ անել չի կարող։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Բենզինի գները կաճեն», -ասել է Բայդենը։ Նրան հարցրել են, թե ինչ կարող է անել այդ իրավիճակում: «Այժմ […]
12:23 09.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակում երկու կողմերին էլ պետք է խրախուսել՝ պահպանել բանակցությունների տեմպը, հաղթահարել դժվարությունները, շարունակել շփումները և հասնել արդյունքների։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը միջազգային հանրությանը նման կոչ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ տեսագագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Xinhua-ն։ Երկրի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել առկա ճգնաժամի […]
12:20 09.03.2022
Կինը պարզել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի շան տարօրինակ պահվածքի շնորհիվ: Բրիտանական Լանկաշիր կոմսության Բլեքփուլ քաղաքի 53-ամյա բնակչուհի Քերընը ասում է, որ 2013 թվականին իր Բելլա Բու անունով յորքշիրյան տերիեր ցեղատեսակի շունը սկսել էր իրեն տարօրինակ պահել: Նախկինում նա սիրում էր քնել տանտիրուհու ոտքերի մոտ, բայց հանկարծ սկսել է բարձրանալ Քերընի կրծքի վրա: Երբ նրան […]
12:16 09.03.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական […]
12:14 09.03.2022
Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, […]
12:13 09.03.2022
Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման […]
12:07 09.03.2022
Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 865 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 629 930-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 820 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 570 884։ Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 16 456: Դրականության օրական ցուցանիշը կազմում […]
11:59 09.03.2022
Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի բենզալցակայանի վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գազալցակայանի աշխատակիցը հարակից տարածքում նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկը մտել է սենյակ և ինքնաձիգով մեկ անգամ կրակել հատակին՝ պահանջելով փող, ապա […]
11:55 09.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2All Posts9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, ծանր վիրավորանքի՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման և զենք-զինամթերքի առգրավման՝ […]
11:44 09.03.2022
Պատժամիջոցների ճնշման պայմաններում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում տնտեսությանն աջակցելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ Մասնավորապես, դիտարկվում են հետևյալ քայլերը՝ – դոլարի օգտագործման նվազեցում ինչպես ներքին միջազգային պահուստներում, այնպես էլ արտաքին հաշվարկներում, – այլընտրանքային կապիտալի շուկաների նկատմամբ ուշադրության անցում դեպի արևմտյան շուկաներ, – ֆինանսական տեղեկատվության փոխանցման […]
11:37 09.03.2022
Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի կողմից մարտին Դոնբասում հարձակողական գործողության նախապատրաստումը, հայտնվել են ռուս զինվորականների մոտ, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը հաստատում են Կիևի ռեժիմի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակողական […]
11:31 09.03.2022
Մարտի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Նոր Եդեսիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
11:19 09.03.2022
Մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք, կատարվել է 78 թեստավորում։ Ստացիոնար բուժվում է ստանում 30 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9947 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3042 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից […]
11:05 09.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2803 թեստավորում ✓266 առողջացած ✓8 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 592 դեպք, որոնցից 407 348-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8560 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 924 553 թեստավորում:
11:00 09.03.2022
Մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը:
10:58 09.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն […]
10:50 09.03.2022
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն մեղադրվել է տարիներ առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ: Մեղադրող կողմը՝ Վիրջինիա Ջուֆրեին հայտարարել է, որ արքայազնը 2001 թվականին, երբ ինքը 17 տարեկան էր իր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է իրականացրել: Այս մասին հայտնում է Sky News-ը։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջը: Արքայազն Էնդրյուին դատարանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ […]
10:41 09.03.2022
Թուրքիայում կարծում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթի համաշխարհային գները կշարունակեն աճել, ասել է էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Այո, սա պարզ մաթեմատիկա է, եթե առաջարկը կրճատվի, գները կբարձրանան», – ասել է Բայրաքթարը՝ ի պատասխան ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե հնարավո՞ր է «սև ոսկու» հետագա թանկացումը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նավթի և […]
10:31 09.03.2022
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը: Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա։ «Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և […]
10:26 09.03.2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականներին արգելված է մեկնել Ուկրաինա։ Հրամանը չկատարողները կարող են ենթարկվել կարգապահական և վարչական պատասխանատվության: «Բոլոր զինվորականներին արգելվում է մեկնել Ուկրաինայի տարածք մինչև հետագա ծանուցումը: Այս հրամանը վերաբերում է բոլոր զինվորականներին, անկախ նրանից՝ ծառայության մեջ են, թե ոչ»,-ասվում է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Independent-ը։ Նշվում է, […]
10:20 09.03.2022
Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Լեհաստանում տեղակայում է «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոց: Հրամանատարությունը նաև հաղորդել է, որ դրանք բացառապես նախատեսված են Լեհաստանում ամերիկացի զինվորների և ընդհանրապես ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության համար: Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Պենտագոնը մերժել է Լեհաստանի առաջարկը, որի համաձայն՝ առաջարկվում էր իր ունեցած Միգ-29 կործանիչները տալ […]