17:16 08.03.2022
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար: Երկրի տնտեսական առաջընթացին նպաստելու և զգալի ներդրման համար նախարարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել է տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և նորաձևության, հանրային սննդի, ծառայությունների մատուցման, ինչպես նաև բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառներում գործունեություն ծավալող շուրջ 30 կին գործարար: […]
17:10 08.03.2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Страна.ua»-ն, Պոդոլյակը նշել է, որ հարկավոր են անվտանգության երաշխիքներ: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է առանցքային կետերի շուրջ կառուցողական բանակցությունների: «Ինչ վերաբերում է քաղաքական […]
16:54 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:49 08.03.2022
Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Սի Ծինփինը տեսակապի միջոցով խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. երեք երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, Իրանի միջուկային գործարքը և ԵՄ-ի […]
16:42 08.03.2022
Պապուա Նոր Գվինեայի Մանամ կղզում երեքշաբթի օրը հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei թերթը: Հրաբուխը օդ է նետել մինչև 15 հազար մետր բարձրության մոխրի սյուն: Այս պահին ճապոնացի օդերևութաբաններն ուսումնասիրում են՝ արդյոք ժայթքումը կարող է ցունամի առաջացնել և արդյոք այն կարող է ծածկել Ճապոնիայի տարածքը։
16:36 08.03.2022
Ստեփանակերտի Նաբերեժնայա և Լազարև հասցեներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև, անհրաժեշտ հատվածներում, ճանապարհների երկայնքով կատարվում են հենապատերի կառուցման և դեկորատիվ ձևավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն»։
16:27 08.03.2022
Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է ուղարկել Մոսկվա՝ իրենց երկիրը անբարյացակամ երկրների և տարածքների ցուցակում ընդգրկելու պատճառով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Ցավալի է Ռուսաստանի կողմից Ճապոնիայի ընդգրկումը՝ որպես անբարյացակամ երկիր»,- ասել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարը։ ՌԴ կառավարությունը նախօրեին հաստատել էր Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների […]
16:16 08.03.2022
YouTube վիդեոհոսթինգն արգելափակել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի «Soloviev Live» ալիքը։ Երբ օգտատերերը փորձում են էջ մուտք գործել, տեսնում են հաղորդագրություն՝ «Այս հաշիվը կասեցվել է YouTube համայնքի սկզբունքները խախտելու համար» վերտառությամբ։ Հեռացվել է նաև «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ալիքը։ Մարտի 3-ին «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել էր դադարեցնել կեղծ գովազդի տարածումը։ Կարգավորողը նշել էր, որ նման գովազդային հաղորդագրությունները […]
16:07 08.03.2022
Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը գարնան և գեղեցկության տոնի՝ Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին (աշխատողներին) և մաղթել գարնանային լույս, ջերմություն ու ժպիտներ: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարարը ծաղիկներ ու նվերներ է փոխանցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել կանանց ներկայությունը ծառայության բոլոր ստորաբաժանումներում և առօրյա պարտականությունների […]
16:00 08.03.2022
Մայրաքաղաքում՝ հասարակական կարգ ու անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովող պարեկները, մարզերում՝ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 8-ին իրականացրել են «հատուկ միջոցառում»։ «Հատուկ միջոցառման» խնդիրը կին վարորդների հայտնաբերումն էր։ Պարեկների և ճանապարհային ոստիկանների տեսադաշտում հայտնվող բոլոր կին վարորդների մեքենաներն անխտիր կանգնեցվում էին։ Բայց նպատակը ոչ թե արձանագրություն կազմելն էր, այլ գարնան ու գեղեցկության տոնի առթիվ ծաղիկ […]
15:55 08.03.2022
Ռուս զինվորականները լռության ռեժիմ են հայտարարել ուկրաինական որոշ քաղաքներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Բնակավայրերից խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցքներ են բացվել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից»,- ասել է նա։ Ուկրաինական UNIAN գործակալությունն […]
15:46 08.03.2022
Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գազատարի վթարի վերացման հնարավորություն ստանալու համար: «Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Արցախգազ» ՓԲԸ-ի իրազեկմամբ՝ գիշերը՝ […]
15:33 08.03.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն, որտեղ մասնակցել է կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը։ Պաշտպանը միջոցառմանը ներկա տարբեր մասնագիտությունների կանանց ուղղված ոգևորող խոսքում մասնավորապես նշել է, որ կանայք կազմում են մեր բնակչության կեսից ավելին, կանայք կրթության բոլոր փուլերում որպես կանոն ավելի լավ առաջընթաց ունեցող ուսանողներն են, միևնույն ժամանակ կանայք […]
15:24 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները պատասխանատու են Ուկրաինայում մահվան դեպքերի համար, որոնք, ըստ նրա, հրաժարվում են փակել երկինքը և ինքնաթիռներ տրամադրել։ «Տասներեք օր է, ինչ մենք լսում ենք միայն խոստումներ: Տասներեք օր է՝ մեզ ասում են, որ օգնությունը մոտ է երկնքում, կլինեն ինքնաթիռներ, դրանք կհանձնվեն մեզ»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում: Նրա […]
15:13 08.03.2022
Մարտի 8-ի սակարկությունների տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են նախորդ օրը գրանցված ռեկորդային թռիչքից հետո: Այսպիսով, Brent տեսակի նավթի գինը նվազել է գրեթե 10%-ով և մեկ բարելի դիմաց իջել մինչև 125 դոլար՝ նախորդ օրվա 139 դոլարից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ ռուսական նավթի […]
15:04 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը այդ մասին ասել է ամերիկյան ABC News-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ խնդիրը […]
14:53 08.03.2022
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան թիմը շնորհավորում է Հայաստանի բոլոր կանանց և աղջիկներին այս կարևոր օրվա կապակցությամբ: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այս օրը մենք նշում ենք կանանց և աղջիկների ներդրումը կյանքի բոլոր ոլորտներում` ամբողջ աշխարհում նրանց առաջնորդության համար, ինչպես նաև նրանց գաղափարների, նորարարությունների և ակտիվության համար, որոնք փոխում են մեր աշխարհը դեպի լավը: Կանանց […]
14:47 08.03.2022
ՖԻՖԱ-ն հատուկ տրանսֆերային պատուհան կբացի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների համար։ «ՖԻՖԱ-ն թույլ կտա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող օտարերկրացիներին մինչև 2022 թվականի հունիսը դադարեցնել աշխատանքային պայմանագրերը և կբացի հատուկ տրանսֆերային պատուհան։ Արտասահմանյան ակումբները մինչև հունիս կկարողանան պայմանագիր կնքել առավելագույնը երկու խաղացողի հետ։ Ըստ այդմ՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագրերը կարող են կասեցվել […]
14:36 08.03.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը։ Football Transfers-ը հայտնում է, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով հինգերորդն է։
14:36 08.03.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առթիվ․ «Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ անսպառ երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում։ Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունը շարունակում է անել ամենը՝ կանանց հզորացման, վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում […]
14:26 08.03.2022
Վրաստանի խորհրդարանի դիմաց մարտի 7-ին կայացած «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցի ժամանակ 9 ցուցարար է բերման ենթարկվել, հայտնում է aliq.ge-ն։ Ոստիկանությունը բերման ենթարկվածներին մեղադրում է խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Նշենք, որ երեկ՝ մարտի 7-ին, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցից հետո ցուցարարները շարժվել են դեպի կառավարության շենք և զուգարանի թուղթ նետել շենքի ուղղությամբ։ […]
14:17 08.03.2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին, համատեղության կարգով, […]
14:09 08.03.2022
Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
13:57 08.03.2022
Հանրապետության տարածքում` Մարտի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի […]
13:40 08.03.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ․ «Սիրելի ՛ մայրեր, քույրեր և կանայք Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ նվիրվածությունն ու հոգատարությունը մենք զգում ենք ամեն վայրկյան: Առօրեական խնդիրների լուծումն անտրտունջ ձեր ուսերին վերցնելուց բացի, մեր պետության համար արժանի որդիներ եք դաստիարակում և ձեր անուրանալի […]
13:31 08.03.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի կանայք և աղջիկներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ անսահման նվիրվածության և հոգատարության համար: Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր […]
13:22 08.03.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։ Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի […]