Բոլոր լուրերը – Page 4558 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

ԱՄՆ-ում բենզինը կթանկանա

12:30 09.03.2022

Ամերիկացիների համար բենզինը կթանկանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, սակայն ԱՄՆ վարչակազմը նման իրավիճակում ոչինչ անել չի կարող։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Բենզինի գները կաճեն», -ասել է Բայդենը։ Նրան հարցրել են, թե ինչ կարող է անել այդ իրավիճակում: «Այժմ […]

̰
Չինաստանը կոչ է արել աջակցել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին

12:23 09.03.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակում երկու կողմերին էլ պետք է խրախուսել՝ պահպանել բանակցությունների տեմպը, հաղթահարել դժվարությունները, շարունակել շփումները և հասնել արդյունքների։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը միջազգային հանրությանը նման կոչ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ տեսագագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Xinhua-ն։ Երկրի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել առկա ճգնաժամի […]

̰
Մեծ Բրիտանիայում շունը փրկել է տիրուհուն մահացու հիվանդությունից

12:20 09.03.2022

Կինը պարզել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի շան տարօրինակ պահվածքի շնորհիվ: Բրիտանական Լանկաշիր կոմսության Բլեքփուլ քաղաքի 53-ամյա բնակչուհի Քերընը ասում է, որ 2013 թվականին իր Բելլա Բու անունով յորքշիրյան տերիեր ցեղատեսակի շունը սկսել էր իրեն տարօրինակ պահել: Նախկինում նա սիրում էր քնել տանտիրուհու ոտքերի մոտ, բայց հանկարծ սկսել է բարձրանալ Քերընի կրծքի վրա: Երբ նրան […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

12:16 09.03.2022

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական […]

̰
ՔԿՀ աշխատակիցը կալանավորի հետ մտերմացել էր, փորձել կաշառքի դիմաց նրա համար ալկոհոլային խմիչքներ փոխադրել ՔԿՀ

12:14 09.03.2022

Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության և անվտանգության պահպանման կարգը, […]

̰
Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան

12:13 09.03.2022

Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազում են. մարտի 9-ի տվյալները

12:07 09.03.2022

Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 865 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 629 930-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 820 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 570 884։ Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 16 456: Դրականության օրական ցուցանիշը կազմում […]

̰
Ավազակային հարձակում բենզալցակայանի վրա. հանցագործությունը բացահայտվել է

11:59 09.03.2022

Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի բենզալցակայանի վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գազալցակայանի աշխատակիցը հարակից տարածքում նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկը մտել է սենյակ և ինքնաձիգով մեկ անգամ կրակել հատակին՝ պահանջելով փող, ապա […]

̰
Մարտի 7-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 102 դեպք

11:55 09.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2All Posts9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, ծանր վիրավորանքի՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման և զենք-զինամթերքի առգրավման՝ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հաշվարկում է քայլերը՝ տնտեսական պատժամիջոցներից պաշտպանվելու համար

11:44 09.03.2022

Պատժամիջոցների ճնշման պայմաններում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում տնտեսությանն աջակցելու համար, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ Մասնավորապես, դիտարկվում են հետևյալ քայլերը՝ – դոլարի օգտագործման նվազեցում ինչպես ներքին միջազգային պահուստներում, այնպես էլ արտաքին հաշվարկներում, – այլընտրանքային կապիտալի շուկաների նկատմամբ ուշադրության անցում դեպի արևմտյան շուկաներ, – ֆինանսական տեղեկատվության փոխանցման […]

̰
Ռուսաստանն առգրավել է փաստաթղթեր՝ մարտին Դոնբասի վրա հարձակման Կիևի ծրագրերի վերաբերյալ. Կոնաշենկով

11:37 09.03.2022

Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի կողմից մարտին Դոնբասում հարձակողական գործողության նախապատրաստումը, հայտնվել են ռուս զինվորականների մոտ, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս զինծառայողների մոտ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը հաստատում են Կիևի ռեժիմի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակողական […]

̰
Գործարկվելու է Նոր Եդեսիա համայնքի շչակը

11:31 09.03.2022

Մարտի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Նոր Եդեսիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք

11:19 09.03.2022

Մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք, կատարվել է 78 թեստավորում։ Ստացիոնար բուժվում է ստանում 30 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9947 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3042 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից […]

̰
Արագածոտն համայնքում շչակ է գործարկվելու

11:11 09.03.2022

Մարտի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Արագածոտն համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, 8 մահ

11:05 09.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2803 թեստավորում ✓266 առողջացած ✓8 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 592 դեպք, որոնցից 407 348-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8560 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 924 553 թեստավորում:

̰
Ռումբի ահազանգ Շևչենկոյի անվան դպրոցում

11:00 09.03.2022

Մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը:

̰
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում․ սպասվում են ձյան առատ տեղումներ

10:58 09.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն […]

̰ ̰
Արքայազն Էնդրյուն իրեն բռնաբարության մեջ մեղադրող կնոջը վճարել է մինչև 12 միլիոն ֆունտ

10:50 09.03.2022

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն մեղադրվել է տարիներ առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ: Մեղադրող կողմը՝  Վիրջինիա Ջուֆրեին հայտարարել է, որ արքայազնը 2001 թվականին, երբ ինքը 17 տարեկան էր իր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է իրականացրել: Այս մասին հայտնում է Sky News-ը։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջը: Արքայազն Էնդրյուին դատարանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ […]

̰
Արևմուտքի գործողություններն են հանգեցրել նավթի գների բարձրացման․ թուրք փոխնախարար

10:41 09.03.2022

Թուրքիայում կարծում են, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթի համաշխարհային գները կշարունակեն աճել, ասել է էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Այո, սա պարզ մաթեմատիկա է, եթե առաջարկը կրճատվի, գները կբարձրանան», – ասել է Բայրաքթարը՝ ի պատասխան ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե հնարավո՞ր է «սև ոսկու» հետագա թանկացումը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նավթի և […]

̰
Երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ թափ է ստացել. Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

10:31 09.03.2022

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը: Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա։ «Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և […]

̰
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արգելել է զինվորականներին մեկնել Ուկրաինա

10:26 09.03.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականներին արգելված է մեկնել Ուկրաինա։ Հրամանը չկատարողները կարող են ենթարկվել կարգապահական և վարչական պատասխանատվության: «Բոլոր զինվորականներին արգելվում է մեկնել Ուկրաինայի տարածք մինչև հետագա ծանուցումը: Այս հրամանը վերաբերում է բոլոր զինվորականներին, անկախ նրանից՝ ծառայության մեջ են, թե ոչ»,-ասվում է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է Independent-ը։ Նշվում է, […]

̰
ԱՄՆ-ը Լեհաստանում կտեղակայի Patriot համալիրներ

10:20 09.03.2022

Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Լեհաստանում տեղակայում է «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոց: Հրամանատարությունը նաև հաղորդել է, որ դրանք բացառապես նախատեսված են Լեհաստանում ամերիկացի զինվորների և ընդհանրապես ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության համար: Միաժամանակ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Պենտագոնը մերժել է Լեհաստանի առաջարկը, որի համաձայն՝ առաջարկվում էր իր ունեցած Միգ-29 կործանիչները տալ […]

̰
Այսօր Ուկրաինայում ռազմական գործողությունների 14-րդ օրն է

10:04 09.03.2022

Վերջին տեղեկությունները ուկրաինական ճգնաժամից: Այսօր ռազմական գործողությունների 14-րդ օրն է: Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն՝ կողմերի մարտական դիրքերում առանձնակի փոփոխություններ չեն եղել: Մարտեր են ընթանում երկրի հյուսիսային, հյուսիսարևմտյան ուղղություններում: Կիևում աշխատող լրագրողները հայտնել են պայթյունների մասին: Օդային տագնապ է Չենիգով, Ժիտոմիր քաղաքներում: ՌԴ գլխավոր շտաբը դեռևս չի ամփոփել իր տվյալները: Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Եվգենի Ենինը […]

̰
SHANTNEWS

09:59 09.03.2022

̰
Ռուսական հումքից հրաժարվելու դեպքում Եվրոպայում փլուզում են կանխատեսել

09:54 09.03.2022

Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու դեպքում փորձագետները կանխատեսում են Եվրոպայում ռեցեսիա և փլուզում, նաև՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ «Известия»-ն հետաքրքրվել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Ստանիսլավ Միտրախովիչից՝ ի՞նչ է սպասվում պետություններին հումքի էմբարգո մտցնելու դեպքում։ Ռուսաստանն օրական մոտ 700 մլն եվրո է ստանում Եվրոպա գազ մատակարարելու համար։ ԵՄ երկրները դեռ միայն քննարկում են ռուսական […]

̰
Ryanair-ը խոստանում է լինել առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա

09:47 09.03.2022

Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին խոստանում է, որ Ryanair-ը կլինի «առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա», երբ այնտեղ անվտանգ  լինի: Այս մասին գրում է The Guardian-ը: «Մենք կլինենք առաջին ավիաընկերությունը, որը կվերադառնա Ուկրաինա, երբ այնտեղ անվտանգ լինի, բայց ես կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի մինչև հաջորդ ձմեռ», – ասել է Օ’Լիրին՝ նշելով, որ Ռուսաստանը շարքից […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:38 09.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Սիսիանի, տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

09:35 09.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի […]

̰
Խրամորթի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը

09:31 09.03.2022

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։  

̰
BACK_TO_TOP