Բոլոր լուրերը – Page 471 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:56 21.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

12:50 21.02.2025

Փետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1970 թ․), «Mercedes-Benz», […]

̰
ՀՀ ԶՈՒ սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում

12:42 21.02.2025

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը, պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

̰
300-350 հազար ռուբլի է անհրաժեշտ երեքհոգանոց ընտանիքին. Թիկնիզյանը նշել է, թե որքան գումար է ծախսում յուրաքանչյուր ամիս

12:34 21.02.2025

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե որքան գումար է ծախսում յուրաքանչյուր ամիս: «Երբեմն լսում եմ, որ որոշ մարդիկ ասում են, թե ամսական ծախսում են 30-50 հազար ռուբլի։ Մեր օրերում գնաճի պայմաններում, ցավոք, այդքան գումարը բավարար չէ։ Անկեղծ կլինեմ 300-350 հազար ռուբլի է անհրաժեշտ երեքհոգանոց ընտանիքին` նորմալ կյանքով ապրելու համար։ […]

̰
Տեղի է ունեցել միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հիմնադրած բիզնեսների զարգացմանն աջակցող ծրագրի ամփոփումը

12:28 21.02.2025

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը: Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած […]

̰
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի լսումներին

12:20 21.02.2025

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին: Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած […]

̰
Արսեն Զախարյանի գոլային փոխանցումն ու «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակը. ԵԼ

12:12 21.02.2025

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակչի պատասխան խաղում տանը 5-2 հաշվով հաղթել է դանիական «Միտյուլանդին»: Դիմակայության առաջին խաղում բասկյան ակումբը հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղի 83-րդ րոպեին «Ռեալ Սոսյեդադի» կազմում խաղադաշտ է դուրս եկել հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 7 րոպե անց գոլային փոխանցում է կատարել: 1/8 եզրափակիչ դուրս են եկել նաև […]

̰
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

12:04 21.02.2025

Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը: Կառավարության որոշմամբ մարտի 1-ից թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար. գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյը և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո […]

̰
SHANTNEWS

12:00 21.02.2025

̰
Ձմեռային «Խուստուփ» արգելավայրը՝ լուսանկարներով

11:55 21.02.2025

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է ձմեռային «Խուստուփ» արգելավայրը՝ լուսանկարներով։ Լուսանկարների հեղինակ՝ Հայկ Բարսեղյան։

̰
Մարվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

11:48 21.02.2025

Փետրվարի 21-ին, ժամը 10:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:17-ին, մարվել՝ 10:40-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքեանան (վարոդ՝ Հ․ Փ․):

̰
Եթե Զիդանը ժպտում է իմ խաղին, ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ

11:37 21.02.2025

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղից հետո խոսել է նաև իր լեգենդար հայրենակցի` Զինեդին Զիդանի մասին: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նա ինձ համար կուռք է, հատկապես նաև, որ ֆրանսիացի է ու «Ռեալի» երկրպագու։ Եթե նա ժպտում է իմ խաղին, ես աշխարհի ամենաերջանիկ […]

̰
Մայրենի լեզվի միջազգային օր․ դպրոցականները ներկայացրել են ազգային փոքրամասնությունների մշակույթին վերաբերող նախագծեր

11:29 21.02.2025

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի […]

̰
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն Հայաստանում եղել է 2016 թվականի հունվարի 1-2-ին․ ՇՄՆ

11:13 21.02.2025

Ինչպես և կանխատեսվել էր հզոր ցիկլոնով պայմանավորված փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց։ Տեղումների քանակը կազմել է․ Շիրակում 10-24մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40սմ, Գեղարքունիքում՝ տեղումներ- 10-40մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-40սմ, Լոռիում՝ տեղումներ- 13-27մմ, ձյան ծածկի […]

̰
Համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած անձին

11:05 21.02.2025

Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա […]

̰
Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները

10:57 21.02.2025

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։ Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։

̰
Մակրոնը պատմել է, թե ինչ է ասելու Թրամփին Պուտինի մասին

10:53 21.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից կպահանջի ավելի կոշտ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը հայտնում է France 24-ը: «Ես պատրաստվում եմ նրան ասել՝ նախագահ Պուտինի հետ Դուք չես կարող թույլ լինել: Սա Ձեր շահերից չի բխում», – ասել է Մակրոնը։ Նա նաև նշել է, որ չի նախատեսում «վաղը» զորք […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

10:46 21.02.2025

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կենտրոնացնելով ամբողջ հզորությունները՝ կատարում են շուրջօրյա աշխատանք՝ մաքրելով ճանապարհները և մշակելով աղ-ավազով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության […]

̰
Հանցավոր խումբը ներկայանալով որպես վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն՝ 30 անձից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար

10:32 21.02.2025

Ա.Ս.-ն հանցավոր խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ 30 անձից հափշտակելով 22 մլն 36 հզր ՀՀ դրամ գումար և գույք: Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր կողմից հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման մի շարք իբր վարկային կազմակերպություններ ներկայացող գրասենյակների անունից ֆեյսբուքյան սոցիալական ցանցում գրանցված էջերի վճարովի թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 21-ին

10:21 21.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․48 դրամ:  

̰
Թրամփի օրոք Իրանը միջուկային զենք չի ունենա․ Ռուբիո

10:14 21.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։ «Չեմ կարծում, որ այստեղ որևէ կասկած պետք է լինի, Իրանը միջուկային չի ունենա Դոնալդ Թրամփի օրոք»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X-ում։ Փետրվարի 7-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ […]

̰
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է

10:08 21.02.2025

Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է մարտի 14-ը ներառյալ։ Հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայություն թափուր տեղերի գերակշիռ մասը հատկացվել է իգական սեռի դիմորդներին։ Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք […]

̰
The Times of Israel. Բեն Գուրիոն օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

10:00 21.02.2025

Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ Թել Ավիվի մոտակայքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Բաթ Յամ քաղաքում կայանված մի քանի ավտոբուսներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Մասնավորապես, Բեն-Գուրիոնում մանրակրկիտ ստուգում է իրականացվում օդանավակայան մտնող և դուրս եկող բոլոր ավտոբուսներում։ Իսրայելի ոստիկանությունը փետրվարի 20-ին հաղորդել է Թել Ավիվի Բաթ Յամ արվարձանում […]

̰
Թրյուդո. Եվրոպայում կայուն խաղաղություն չի լինի առանց Ուկրաինայի անվտանգության ապահովման

09:55 21.02.2025

Եվրոպայում կայուն խաղաղությունն անհնար է, քանի դեռ Ուկրաինայի անվտանգությունն ապահովված չէ։ Այս մասին հինգշաբթի օրը Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Վարչապետ Թրյուդոն ընդգծել է, որ Եվրոպայում չի կարող լինել կայուն խաղաղություն՝ առանց Ուկրաինայի անվտանգության ապահովելու»,- ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Թրյուդոն և Զելենսկին նաև կարծում են, […]

̰
Հունգարիան Ադրիատիկ ծովում նավահանգիստ կկառուցի

09:48 21.02.2025

Հունգարիան սկսում է սեփական նավահանգստի կառուցումը Ադրիատիկ ծովի ափին Տրիեստի մոտակայքում՝ իտալական կառավարության հետ պայմանագրով վարձակալված հողատարածքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարը, ով հիշեցրել է, որ Բուդապեշտի և Հռոմի միջև այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում էին արդեն մի քանի տարի։ «Սպասվում է, որ նավահանգիստն ամբողջ հզորությամբ […]

̰
Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է գործողություն սկսել ահաբեկչության օջախների դեմ

09:43 21.02.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսներում տեղի ունեցած պայթյունների հետ կապված։ Այս մասին հայտնում է հրեական պետության կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Կառավարության ղեկավարը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է լայնածավալ գործողություն իրականացնել Հրեաստանում և Սամարիայում ահաբեկչության կենտրոնների դեմ, ինչպես նաև հրաման է տվել իսրայելական ոստիկանությանը և Շին Բեթին (Իսրայելի Անվտանգության Գերագույն […]

̰
Հրդեհ Թբիլիսյան խճուղում

09:40 21.02.2025

Փետրվարի 21-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 9 հարկանի շենքերից մեկի տանիքում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու 16 հարկանի շենքերից մեկի տանիքում […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է մեծացնել զորքերի ներկայությունը Արևմտյան ափում ավտոբուսների պայթյուններից հետո

09:38 21.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) կընդլայնի իր ներկայությունը Հորդանան գետի Արևմտյան ափում՝ Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսների պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ստեղծված իրավիճակի գնահատման համաձայն՝ որոշում է կայացվել երեք գումարտակ ուղարկել կենտրոնական հրամանատարության հատված»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է վերլուծել իրավիճակը տեղում և պատրաստվում […]

̰
Չինաստանը հայտարարել է Թուրքիայի հետ հակաահաբեկչական համագործակցությունն ուժեղացնելու պատրաստակամության մասին

09:33 21.02.2025

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Ինչպես Յոհանեսբուրգում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, երկու երկրների ջանքերն այս ուղղությամբ վայելում են միջազգային հանրության աջակցությունը։ «Չինաստանը պատրաստ է ամրապնդել հակաահաբեկչական համագործակցությունը թուրքական կողմի հետ և համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղության և […]

̰
Չինաստանի արտգործնախարար. G20-ի երկրները պետք է համատեղ պաշտպանեն խաղաղությունը ողջ մոլորակի վրա

09:27 21.02.2025

Քսանների խմբին (G20) մասնակից երկրները պետք է աշխատեն միասին՝ ապահովելու խաղաղության պահպանումը ողջ մոլորակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Մենք պետք է միասին պաշտպանենք համաշխարհային խաղաղությունը, բոլոր երկրները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ ընտրած զարգացման ուղուց և սոցիալական համակարգից», -նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։ Նրա պարզաբանմամբ՝ […]

̰
BACK_TO_TOP