23:16 20.02.2025
Փետրվարի 20-ին, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […]
23:11 20.02.2025
UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա մարզման ժամանակ պատահականորեն նոկդաունի ենթարկում իր մարզչին: Թեթև սպարինգ մարզման ժամանակ Ծառուկյանը հարվածում է մարզչին, իսկ վերջինս դուրս է ընկնում օկտագոնից: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից: Ծառուկյանի փոխարեն […]
22:59 20.02.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ «2024թ. հոկտեմբեր-նոյեմբերին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։ Անվադողերի շահագործման ժամկետները․ HIGER, […]
22:46 20.02.2025
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Փարաքարի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել նիստից:
22:39 20.02.2025
Փետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։
22:27 20.02.2025
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Պարեկային ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի (Սարի թաղ) փողոցներ։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»:
22:23 20.02.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար: […]
22:08 20.02.2025
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։»
22:04 20.02.2025
Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: Քաղաքային […]
21:51 20.02.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի էջում: «Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։ Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել […]
21:42 20.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:38 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ […]
21:34 20.02.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին գտնվել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ – Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties […]
21:22 20.02.2025
Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ առաջնահերթություններից. արդյունքները՝ թվերով Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները, ծանր հետևանքներից բացի, նաև ստանում են հանրային լայն հնչողություն` ձևավորելով իրավիճակը առավել խիստ միջոցներով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ առավել ինտենսիվ են ինչպես հայտնաբերման և առգրավման, […]
21:13 20.02.2025
ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ Վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։
20:59 20.02.2025
Մեդիայի ուշադրության կենտրոնում վերջին օրերին Գյումրին է՝ բազմապիսի զարգացումներով։ Առաջիկայում ընտրություններն են, և մանր ու միջին տրամաչափի դերակատարները կրկին ջրի երես են դուրս եկել։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և […]
20:48 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 17։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի մոտակայքում «GAZelle» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան (վարորդ՝ […]
20:38 20.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի […]
20:33 20.02.2025
Մարզերում պետության աջակցությամբ ձևավորվել և արդեն գործում է երիտասարդական 5 կենտրոն: Եվս 4-ը կբացվի այս տարի: Կառավարությունը յուրաքանչյուրին 26 միլիոն դրամ է հատկացնում, որ համայնքային նշանակության հարմար շինությունները նորոգվեն, կահավորվեն, տեխնիկապես զինվեն մարզաբնակ պատանիների ու երիտասարդների ինտելեկտուալ ժամանցն ապահովելու համար: Կառավարության 5-ամյա ծրագրով հանրապետության տարածքում նախատեսվում է հիմնել այսպիսի 25 կենտրոն:
20:22 20.02.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։ Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու […]
20:13 20.02.2025
Փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության […]
19:58 20.02.2025
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ: «Տոպուրիան կարծում է, որ այս դիվիզիոնում հասել է այն ամենին, ինչին հնարավոր է: Իլյան վստահ է, որ ժառանգություն է թողել այստեղ, սակայն նրա մարմինն այլևս չի կարողանում տանել այս քաշը, այդ պատճառով էլ […]
19:54 20.02.2025
Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News-ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն: BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո: «Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», – ասվում է BBC-ի հայտարարության մեջ: […]
19:47 20.02.2025
Մայիսի 1-ից վարորդների տուգանային միավորների համակարգը 9-ից անցում կկատարի 13-ի, ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման և այլ ծախսերի համար: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:39 20.02.2025
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում Դուբայ քաղաքում մասնակցել է «GULFOOD-2025» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի 30-րդ ցուցահանդեսին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։ «Gulfood 2025»-ը տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից է, որին մասնակցում են ավելի քան 5500 ցուցադրող 129 երկրից։ Հայաստանը մասնակցում է երկու […]
19:30 20.02.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում: «Կանզաս Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության առաջին փուլի մրցավեճում 37-ամյա արգենտինացին միակ և հաղթական գոլն է խփել: Այդ գոլը 851-րդն էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի կարիերայում: