09:22 21.02.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսն հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին համբուրելու համար տուգանվել է 10.800 եվրոյով, հայտնում է EFE լրատվական գործակալությունը: 47-ամյա իսպանացին տուգանքը պարտավոր է վճարել 18 ամսվա ընթացքում: Դատարանի որոշմամբ Ռուբիալեսին արգելվում է 200 մետրից մոտ լինել Էրմոսոյին և մեկ տարվա ընթացքում շփվել նրա հետ: Դատախազությունը պահանջում էր, որ նախկին պաշտոնյային ազատազրկեն […]
09:17 21.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
09:10 21.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս նայում է Գրենլանդիային և «պետք է վերադարձնի» Պանամայի ջրանցքը։ «Մենք նայում ենք Գրենլանդիային և պետք է հետ բերենք Պանամայի ջրանցքը», -ասել է նա հինգշաբթի՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Հանրապետական կառավարիչների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ: Թրամփը նախկինում բազմիցս ասել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել […]
09:00 21.02.2025
Չինաստանի իշխանությունները աջակցում են աֆրիկյան երկրների անկախ զարգացմանը և անընդունելի են համարում արտաքին միջամտությունը նրանց ներքին քաղաքական գործերին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը վճռականորեն աջակցում է աֆրիկացի ժողովրդին իր խնդիրների լուծման հարցում և դեմ է աֆրիկյան երկրների ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը»,- մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը Յոհանեսբուրգում G20-ի երկրների արտգործնախարարների […]
08:55 21.02.2025
Գերծանր քաշային կարգում WBA, WBO, WBC, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հանդիպել է լեգենդար շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: «Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Տարբեր մարզաձևերի լեգենդներ»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարի տակ գրել է բռնցքամարտիկը: 36-ամյա բրիտանացին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր հունվարին: Ֆյուրին 37 մենամարտից 34-ում (24-ը` նոկաուտով) հաղթել էր, գրանցել 1 ոչ-ոքի, […]
08:50 21.02.2025
Փետրվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, […]
08:45 21.02.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Պենտագոնում, որի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
08:40 21.02.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմը վերափոխելու մասին: «Մենք ժամանակ ունենք՝ վերակառուցման մասին մտածելու համար: Ոչինչ հավերժ չէ: «Մանչեսթեր Սիթին» ժամանակին անհավանական թիմ էր, բայց, այժմ այդպես չէ: Մնում է կենտրոնանալ Պրեմիեր լիգայի վրա, մենք գիտենք, որ չենք հաղթի առաջնությունը, սակայն տեսնենք, թե ինչ կլինի գավաթի խաղարկությունում»,- կատալոնացի մասնագետի խոսքերը մեջբերում […]
08:35 21.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել […]
08:30 21.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ արգելափակել է մուտքը Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի շրջաններ և շարունակում է հակաահաբեկչական գործողությունները Թել Ավիվի արվարձանում ավտոբուսների վրա ռմբակոծություններից հետո: «Իսրայելի պաշտպանական ուժերը փակել են մուտքը Հրեաստանի և Սամարիայի որոշ շրջաններ (իսրայելական անվանումը Հորդանան գետի Արևմտյան ափին։ Իրավիճակը գնահատելուց հետո Հրեաստանում և Սամարիայում հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն՝ […]
08:20 21.02.2025
Չինաստանի իշխանությունները պատրաստ են ընդլայնել Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում և բարձր են գնահատում նրա միջնորդական ջանքերը տարածաշրջանային հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը գնահատում է Սաուդյան Արաբիայի ակտիվ միջնորդությունը հրատապ խնդիրների լուծման գործում և ուրախ է տեսնել, թե ինչպես է թագավորությունը կառուցողական դեր խաղում տարածաշրջանում խաղաղության […]
08:10 21.02.2025
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի հավաքականի ավագի հեթ-տրիկի շնորհիվ Իսպանիայի չեմպիոնը 1/16 եզրափակչի պատասխան խաղում տանը 3-1 հաշվով հաղթել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Կառլո Անչելոտիի թիմը դիմակայությունում հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը […]
08:05 21.02.2025
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվել են։ Իրականացվում են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ։
08:00 21.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից […]
01:59 21.02.2025
Աշխարհի 14-րդ ռակետ Միրա Անդրեևան Դուբայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում 6-3, 6-3 հաշվով հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող Իգա Շվյոնտեկին: 17-ամյա Անդրեևան դարձել է 5-րդ թենիսիստուհին, որին հաջողվել է հաղթել Շվյոնտեկին: Եզրափակչի ուղեգրի համար ռուս մարզուհին կմրցի Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – Սոֆյա Քենին (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ առաջին փուլում […]
01:44 21.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար կգործի սրտանոթային և շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղերի տրամադրման պիլոտային կարգ»։ Մանրամասները՝ տեսանյութում:
01:28 21.02.2025
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրիամ Ռեգևը կարգադրել է դադարեցնել գնացքների երթևեկությունը երկրում՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։ Այս մասին գրել է Israel Hayom թերթը X-ի իր միկրոբլոգում: Բացի այդ, կարգադրվում է դադարեցնել ավտոբուսների երթևեկը: Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր Բաթ Յամ քաղաքում ավտոբուսներում պայթյունների և Գուշ Դան շրջանում հասարակական տրանսպորտում երկու պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին։ Պայթյունների […]
01:15 21.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-17:00 Հերացի փ. 18-24 շենքեր, Մյասնիկյան պող. 2, 4 շենքեր, Այգեստան 11 փողոց 1-4 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 7, 8, 9 փողոցներ, Բաբաջանյան այգիներ մասնակի, ՀԱԹ Բ4 թաղամաս՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Էմինի […]
00:59 21.02.2025
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաստատել է տեղեկությունը, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: «ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդն ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում:
00:38 21.02.2025
Փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել […]
00:26 21.02.2025
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանy Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները: Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»:
00:14 21.02.2025
Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 61-ամյա մասնագետը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացվել էր «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» մարզում էր 2023թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանը թիմը գլխավորել էր նաև 2017-2021 թ-ին։ «Կանը» հանդես է գալիս Լիգա 2-ում և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: Ավելի վաղ […]
00:06 21.02.2025
Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ: Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում […]
23:56 20.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից դեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Քաղաքապետն ասել է, որ կան խցանումներ Արաբկիր վարչական շրջանում։ Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դպրոցներում դաս չի լինելու, Ավինյանը հայտարարել է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։ «Բայց կոչ ենք […]
23:46 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից […]
23:43 20.02.2025
1988 թ․ այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Երևանում այդ օրը ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: 1988-ի փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր: Այդ օրվանից անցել է ուղիղ 37 տարի: Ի՞նչ ենք ձեռք […]
23:39 20.02.2025
Ժամը 23։30֊ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ու ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կաշխատեն ամբողջ գիշեր՝ արտակարգ ռեժիմով»,- գրել է նա։
23:32 20.02.2025
Հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
23:26 20.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել: Նա նշել է, որ ձնամաքրման աշխատանքները 4 օրերի ընթացքում իրականացվելու են շուրջօրյա, մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի։
23:21 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։23-ին, մարվել՝ 19։40-ին։ Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ն․, ծնված 1994 թ․) շարժիչի և սրահի […]