Բոլոր լուրերը – Page 474 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել

19:25 20.02.2025

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Հիշեցնենք՝ ՎարդանՂուկասյանն ու թիկնապահն ավելի վաղ ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով։

̰
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

19:20 20.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել են համակարգի ընթացիկ վիճակը և հրատապ լուծում պահանջող հարցերը։ Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկվել են լուծման տարբերակները։ Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։

̰
Հայաստանի Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղը հետաձգվել է առատ ձյան պատճառով

19:14 20.02.2025

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որը նշանակված էր այսօր՝ փետրվարի 20-ին, հետաձգվել է: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ««Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման անցկացումը դարձավ անհնար: Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

19:10 20.02.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Իր հերթին Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

̰
ՆԳ նախարարի տեղակալները հանդիպել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի փորձագետներին

19:00 20.02.2025

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը և Արմեն Մկրտչյանը փետրվարի 19-ին հանդիպել են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի՝ լիտվացի փորձագետներ Ալգիմանտաս Չեպասի և Արթուրաս Քեմեզիսի հետ։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված մասնավորապես հանցավորության դեմ պայքարին։ Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում նախատեսված նոր ռազմավարությանը՝ նա ընդգծել է […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

18:52 20.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները […]

̰
Ովքեր են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

18:43 20.02.2025

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան, նիդերլանդական ՊՍՎ-ի հարձակվող Նոա Լանգը և Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Օրքյուն Կյոկչուն: Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

̰
Հարավային Կովկասի ժողովուրդները և ապագա սերունդներն արժանի են խաղաղության. Սարգիս Խանդանյան

18:38 20.02.2025

Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Թոբիաս Վինկլերին՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ արտահայտած իր լավատեսության համար: Սակայն բավականին մտահոգիչ է, որ […]

̰
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը

18:33 20.02.2025

Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարեւորվել են տարածաշրջանի ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը:

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային

18:27 20.02.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ, մաղթելով Ճապոնիայի ժողովրդին բարգավաճում և հաջողություններ։ Դեսպան Յուտական իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև գործընկերության հետագա զարգացման ուղիները, […]

̰
Ֆրանսիայում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ պետերի 20-րդ համաժողովը. Հայաստանը ներկայացրել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալը

18:22 20.02.2025

Փետրվարի 11-13-ը Լիոնում կայացել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովը։ Մասնակցում էր Ինտերպոլի անդամ 150 երկրի շուրջ 310 բարձրաստիճան պատվիրակ, կառույցի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ: Հայաստանը ներկայացնում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը: Բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու […]

̰
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

18:16 20.02.2025

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդն» էր, որի կազմում 26 խաղում նա 2 գոլային փոխանցում է կատարել։ Նախկինում նա հանդես է եկել նաև ռուսական այլ ակումբներում` «Խիմկիում», «Լուչում», Վորոնեժի «Ֆակելում», Տոմսկի «Տոմում» և Վլադիկավկազի «Սպարտակում»։

̰
Լարսը փակ է

18:10 20.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:05 20.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները […]

̰
SHANTNEWS

18:00 20.02.2025

̰
Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները

17:58 20.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների հնարավոր ազդեցությունները և այլընտրանքային մեխանիզմները: Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին: «Սա մեզ համար ուրախալի փաստ է, որովհետև այս իրավիճակը մենք նկարագրել ենք որպես ցանկալի դեռևս 2018-2019 թվականներին: […]

̰
Մաստարա-Լանջիկ ճանապարհը երկկողմանի բացվել է. ՆԳՆ

17:54 20.02.2025

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ էին բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել էր: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, ճանապարհը երկկողմանի բացվել է:  

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:48 20.02.2025

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում:

̰
Ռինգ դուրս կգան երկու անպարտելիները

17:42 20.02.2025

Թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի գործող չեմպիոն, ամերիկացի Շաքուր Սթիվենսոնը փետրվարի 22-ին կմենամարտի բրիտանացի Ջոշ Փեդլիի դեմ, հայտնում է Boxing Scene-ը։ Որոշված էր, որ Սթիվենսոնը մրցելու է Ֆլոյդ Սքոֆիլդի դեմ, սակայն վերջինիս ինքնազգացողությունը վատացել է առողջական խնդիրների պատճառով։ 27-ամյա Սթիվենսոնը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 22 մենամարտում (10-ը` նոկաուտով)։ Նախորդ մենամարտը նա անցկացրել է […]

̰
«Կրթահամալիրները կարող են վերածվել համայնքային զարգացման կենտրոնների»․ Արաքսիա Սվաջյան

17:35 20.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։ Ողջունելով ներկաներին` Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ՀՀ կառավարության՝ ապակենտրոնացման բարեփոխումներին աջակցության համար: […]

̰
Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը

17:28 20.02.2025

Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը, որը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող փետրվարի 19-ին հյուրընկալվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին: Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան […]

̰
Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից. Լուքմանը պատասխանել է Գասպերինիին

17:21 20.02.2025

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին, որը ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Բրյուգեից» կրած պարտությունից հետո քննադատել էր նիգերիացուն՝ նրան համարելով վատագույն 11-մետրանոց իրացնողը: «Ինձ տխրեցնում է, որ նման հայտարարություն եմ անում, քանի որ միասին հասել ենք մեծ նվաճումների: Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից: Ես միշտ խաղում եմ մեծ նվիրումով, […]

̰
Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:16 20.02.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին (Տավուշի մարզ, Հաղարծին վանական համալիրի տարածք) պատկանող հանրային սննդի կետում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող […]

̰
Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

17:10 20.02.2025

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասել է […]

̰
Արդարադատության փոխնախարարը համանախագահել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի նիստը

17:03 20.02.2025

Փետրվարի 18-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 14-րդ նիստը, որը համանախագահել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության Բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։ Նիստի ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, դատական համագործակցության և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված բարեփոխումները և Եվրոպական […]

̰
Մեդվեդևը առանց դժվարությունների դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Դուբայ

16:55 20.02.2025

Աշխարհի 6-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուս թենիսիստը 1/8 եզրափակչում 6-2, 6-1 հաշվով հաղթել է Զիզու Բերգսին (Բելգիա, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մեկ ժամից էլ քիչ՝ ընդամենը 57 րոպե։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում Մեդվեդևը համառ պայքարում հաղթել էր Կարեն Խաչանովին: 29-ամյա Մեդվեդևը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ֆելիքս […]

̰
Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել. դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է

16:50 20.02.2025

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։ ՆԳՆ Ոստիկանությունն ու […]

̰
ԱՄՆ վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի որոշումը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը դադարեցնելու մասին

16:45 20.02.2025

ԱՄՆ վերաքննիչ դատարանը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։ Սան Ֆրանցիսկոյում գտնվող ԱՄՆ 9-րդ շրջանի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել որոշումը, որն արգելում է Թրամփին սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը՝ չնայած Արդարադատության նախարարության հայցին։ Սա նշանակում է, որ հարցը […]

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանը Վահիդ Ջալալզադեի հետ քննարկել է հյուպատոսական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

16:40 20.02.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ հյուպատոսական, խորհրդարանական և իրանցիների հարցերով տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Քննարկվել են հյուպատոսական ոլորտում համագործակցության հարցեր, երկուստեք ընդգծվել է միջմարդկային կապերն ակտիվացնելու պատրաստակամությունը: Անդրադառնալով ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերին՝ կողմերը կարևորել են հյուպատոսական հարցերով խորհրդակցությունների անցկացումը: […]

̰
ԿԸՀ-ն նշանակել է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը

16:33 20.02.2025

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող […]

̰
BACK_TO_TOP