15:26 20.02.2025
Որոշմամբ նախատեսվում է՝ որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում՝ Որոշմամբ սահմանվող թվով 21 համայնքներում, իսկ 2025 թվականին հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն ելնելով փորձարկման արդյունքներից: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024թ. կամավոր առանց պետական բյուջեից սուբվենցիաների […]
15:18 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 10։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ո․, ծնված 1960 թ․) […]
15:12 20.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այցելել են ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ հետևելով կապալառու կազմակերպությունների կողմից կատարվող ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։ Տրվել են հանձնարարականներ՝ ճանապարհների սպասարկման հետ կապված: Նշենք, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են, որոշ […]
15:05 20.02.2025
Ս/թ փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի և շվեդական ոլորտային ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները, փորձի փոխանակման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերը: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը ներկայացրեց կայանի […]
14:58 20.02.2025
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այն տեսակետի հետ, թե Հայաստանը պետք է վերադառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, մասնավորապես 9-րդ կետին, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմով իր ուզած միջանցքը չստանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Արմեն Գրիգորյանն ասել է, […]
14:40 20.02.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է ՊԵԿ և ՄԱԶԾ արդեն իսկ կայացած համագործակցության հիմնական ուղղություններին։ Մասնավորապես, կարևորել է ՊԵԿ-ում Թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրման և կարողությունների զարգացման գործընթացում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՏՀԶԿ և […]
14:36 20.02.2025
Փետրվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում մի տղամարդ զենքը ձեռքին շրջում ու կրակում է։ Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գազային ատրճանակով օդ կրակոցներ է արձակել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը: […]
14:30 20.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» դեմ (3-1) Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո խոսել է իրենց քննադատողների մասին: «Ամեն անգամ հաղթելը միշտ չէ, որ ստացվում է, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Չնայած դրան քննադատներից ազատվելն անհնար է: Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր պատճառ կգտնեն քննադատելու համար:»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում […]
14:20 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 1-ին, Գորիս-Կապան ճանապարհի 62-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այգու պատին։ Վարորդը՝ 35-ամյա Կամո Խ․-ն, մահացել Է, իսկ 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։
14:14 20.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 13:50-ի դրությամբ, առատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
14:08 20.02.2025
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց և չի կարող որևէ առնչություն ունենալ արտաքին գործընթացների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության տողատակերում թաքնված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ […]
14:01 20.02.2025
Նիդերլանդների ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, ով իր ակտիվում ունի 50 գոլ, կարող է գլխավորել «Ֆեյենորդը», հայտնում է Voetbal International-ը։ Ռոտերդամյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է հենց Վան Պերսիին։ 41-ամյա մասնագետն այժմ մարզում է «Հերենվենը»։ «Ֆեյենորդի» ղեկավարները կապվել են «Հերենվենի» հետ` Վան Պերսիի պայմանագրի խզման հարցի շուրջ բանակցելու համար։ «Ֆեյենորդն» ու […]
13:55 20.02.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: […]
13:47 20.02.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը […]
13:43 20.02.2025
Էյնդհովենի ՊՍՎ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին մասնակիցն է։ Նիդերլանդների չեմպիոնն անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսին» 1-2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում կարողաղավ լրացուցիչ ժամանակում հաղթել 3-1 հաշվով ու շարունակել պայքարը։ Նիդերլանդական թիմը մրցաշարի 1/8 եզրափակչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» կամ Միլանի «Ինտերի» դեմ։
13:37 20.02.2025
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Հինգշաբթի օրը Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին, ով այցելում է Բաքու ՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 15-րդ լիագումար նիստին։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի […]
13:18 20.02.2025
Իտալացի անվանի մասնագետ Վալտեր Մացարին կարող է աշխատանքի անցնել Իրանում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ աղբյուրի` «Էսթեղլալը» մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 63-ամյա մասնագետին։ Թեհրանը ներկայացնող ակումբը պատրաստ է Մացարիին այդ ընթացքում վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ։ «Էսթեղլալը» հունվարի 28-ին է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել հարավաֆրիկացի Փիթսո Մոսիմեյնին և այժմ փոխարինող […]
13:10 20.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտա […]
13:03 20.02.2025
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի […]
12:57 20.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և դուրս մնացել Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարից։ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 3-6, 2-6 հաշվով զիջել է Կլառա Տաուսոնին (Դանիա, 38-րդ ռակետ)։ Տաուսոնը քառորդ եզրափակչում կմրցի Լինդա Նոսկովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) հետ։
12:49 20.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ: […]
12:41 20.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաներին, որոնց կազմում էին ԵԽ Կոնգրեսի Բազմաոլորտ կառավարման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստան, Սերբիայի, Լեհաստանի, Իապանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներ և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ […]
12:35 20.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, սառը […]
12:24 20.02.2025
ՉԼ անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայությունում ՊՍԺ-ն ջախջախել է «Բրեստին»։ Փարիզյան ակումը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելուց հետո տանն էլ ավելի խոշոր հաշվով է առավելության հասել` 7-0։ Իդեպ գոլերից մեկը խփել է վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նույնպես շարունակում է պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի «Լիվերպուլի» կամ «Բարսելոնայի» հետ։
12:18 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 09:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի հանգստի գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) […]
11:53 20.02.2025
Այս ձմռանը ԱՄՆ-ում սեզոնային գրիպից մահացությունների թիվը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է COVID-19 վիրուսից մահացածների թիվը, հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով ԱՄՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC): «Գրիպը գերազանցում է COVID-19-ին՝ որպես ավելի մահացու վիրուս ԱՄՆ-ում այս ձմռանը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ: Ինչպես նշում է Bloomberg-ը, այս […]
11:46 20.02.2025
Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Այս մասին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաղորդագրություն է տարածել։ «Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ […]