23:06 19.02.2025
Մյունխենյան անվտանգության համաժողովը դարձավ ամենաքննարկվածը: Սաուդյան Արաբիայում էլ մեկնարկեցին ռուս – ամերիկյան բանակցությունները: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են նախանշվում: Ինչպե՞ս դրանք կազդեն մեր տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդչադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»:
22:59 19.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, […]
22:48 19.02.2025
Հրաձգության Հայաստանի հավաքականը մարտի 1-13-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մինչ մրցավայր մեկնելը երիտասարդական և մեծահասակների թիմերը ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ Եվրոպայի առաջնությանը հավաքականը կներկայանա հետևյալ կազմով․ 10 մետր, օդամղիչ ատրճանակ, երիտասարդներ՝ Նարե Գաբրիելյան, Գրիգոր Պողոսյան, Գոռ Մանուչարյան, Արմեն Գեւորգյան։ 10 մետր, օդամղիչ ատրճանակ, մեծահասականեր՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Նորայր Առաքելյան։ 10 […]
22:38 19.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Ներքին Չարբախ 1 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-16:30 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդբեր, 11։00-17:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենք, Նազարբեկյան փ. 41, […]
22:27 19.02.2025
Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
22:16 19.02.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Րոպեներ առաջ Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը: Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար»,-գրել է նա։ Minutes ago, the #Italian @SenatoStampa unanimously […]
22:12 19.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեից և այլ գերատեսչություններից։ Դեռ նախորդ՝ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր նախարարը խոստացել ընդունել բնակիչներին և լսել նրանց խնդիրները։ Այսօր մեկ ժամից […]
21:44 19.02.2025
Արագածոտնի մարզի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային մարզահամալիրում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է տղամարդկանց 10 և կանանց 7 թիմ: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է «Գյումրի» թիմը, որը եզրափակիչում 2:0 հաշվով առավելության է հասել «Երևանի» նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է «ՖԻՄԱ-1» թիմը: Կանանց պայքարում «Երևան-Վան» թիմի ներկայացուցիչները եզրափակչում 2:0 հաշվով հաղթել են […]
21:39 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու, […]
21:27 19.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն […]
21:19 19.02.2025
Այսօր մայրաքաղաքում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, որոնց շրջանակում տնկվել է շուրջ 250 մշտադալար ծառ։ Նոր ծառերը կհարստացնեն Երևանի հանրային տարածքները՝ ստեղծելով ավելի բարենպաստ ու առողջ միջավայր քաղաքի բնակիչների համար։ Ծառատնկման աշխատանքներին անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդգծելով, որ կանաչապատումը քաղաքի զարգացման կարևոր ուղղություններից է։ Մշտադալար ծառերը ոչ միայն պահպանում են քաղաքի գեղեցկությունն ամբողջ […]
21:13 19.02.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության անցակետի ստեղծան ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև […]
21:04 19.02.2025
Գիրք նվիրելու օրվա շրջանակներում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել էր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին և փոխտնօրենին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարն ու աշակերտները միմյանց գիրք են նվիրել։ Աշակերտները ՆԳ նախարարի հետ քննարկել են նախարարության իրավասության շրջանակներին, կրթությանը, պետական ինստիտուտների կայացմանը վերաբերող հարցեր։ […]
20:53 19.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
20:42 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և […]
20:33 19.02.2025
Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում շատ ցածր է: Նրան հաջողվել է […]
20:13 19.02.2025
ԱՄՆ-ն ելնում է այն ենթադրությունից, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է TASS-ը: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, (խմբ.ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփն ինձ ասել է […]
19:58 19.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռեալը» Մադրիդում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Իսպանական Marca-ն ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: «Ռեալ Մադրիդ»՝ Տիբո Կուրտուա, Ֆեդերիկո Վալվերդե, Անտոնիո Ռյուդիգեր, Ռաուլ Ասենսիո, Ֆեռլան Մենդի, Դանի Սեբալյոս, Օրելյան Չուամենի, Ջուդ Բելինգհեմ, Ռոդրիգո, Կիլիան Մբապե, Վինիսիուս Ժունիոր: «Մանչեսթեր Սիթի»՝ Էդերսոն, Ռիկո Լյուիս, Ռուբեն Դիաշ, Նաթան Ակե, Յոշկո Գվարդիոլ, Ջոն Սթոունզ, […]
19:52 19.02.2025
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ապահովել դեսպանների արագ նշանակումը Մոսկվայում և Վաշինգտոնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ամենահրատապը և, իհարկե, ոչ ամենադժվարը Ռուսաստանում և ԱՄՆ-ում դեսպանների շուտափույթ նշանակումն ապահովելն է»,- ասել է Լավրովը ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով ԱՄՆ ներկայացուցիչների հետ պայմանավորվածությունների մասին։
19:47 19.02.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Արագածոտնի մարզի պարեկները փետրվարի 17-ին՝ ժամը 19:48-ին, համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակ-Եղվարդ ճանապարհին՝ Նոր Երզնկա համայնքի ճանապարհահատվածում, ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2114» մակնիշի մի մեքենա: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը հայտնել է, որ ավտոմեքենայում անօրինական զենք-զինամթերք կա: Նա զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, […]
19:42 19.02.2025
Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից, նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը […]
19:32 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 09։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման […]
19:24 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Գյումրու, Ամասիայի, Բերդի, Իջևանի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, […]
19:18 19.02.2025
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ուղերձում ասվում է. «Երեկ ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է […]
19:12 19.02.2025
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է ներկայիս ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ «Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, թե «Բարսելոնայի» որքան մեծ երկրպագու եմ և որքան եմ ցանկանում մնալ այս ակումբում։ Եթե երկու կողմերն էլ ցանկանում են, որ ինչ-որ բան տեղի ունենա, դա տեղի կունենա: Ես ամեն ինչում պարտական եմ «Բարսելոնային»,-Յամալի խոսքերը մեջբերում […]
19:06 19.02.2025
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ ժամանակակից գրողների, դերասանների հետ, անցկացվում են գրքերի քննարկումներ ու փառատոներ: Տոնը տարիներ շարունակ […]