09:55 20.02.2025
Լա Լիգայի «Օսասունա»-«Ռեալ» (1:1) խաղի գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն չի նշանակվել հաջորդ տուրի խաղերին, հաղորդում է Relevo-ն: AS-ի հաղորդմամբ՝ մրցավարի հանդեպ սկսվել է հետաքննություն՝ կապված նրա հիմնադրած խորհրդատվական ընկերության հետ, որը կարող է համագործակցել Լա Լիգայի, ՈւԵՖԱ-ի և տարբեր ֆուտբոլային ակումբների հետ: Եթե ապացուցվի, որ կա շահերի բախում, Մոնտերոն կստանա մինչև 5 տարի ֆուտբոլից […]
09:50 20.02.2025
ԱՄՆ-ի և Մեքսիկայի զինվորականները պայմանավորվել են համակարգել սահմանային պարեկությունը։ Այս մասին ասվում է Պենտագոնի՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ Գրեգորի Գիլյոն և Մեքսիկայի պաշտպանության նախարար գեներալ Ռիկարդո Տրեվիլա Տրեխոն վերջերս հանդիպել են՝ քննարկելու երկու երկրների սահմանին անվտանգության ոլորտում համագործակցությունը։ «Կողմերը պայմանավորվել են համակարգված պարեկություն իրականացնել սահմանի […]
09:48 20.02.2025
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ձյան առատ տեղումների հետևանքով, ստացված ահազանգերի հիման վրա, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և […]
09:40 20.02.2025
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրթիռակոծման և ռմբակոծության ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշում է, որ իսրայելցի զինվորները հաճախ միտումնավոր […]
09:35 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարում ատոմային զենքի կիրառումը և միջուկային տերությունների ակումբի ընդլայնումը։ Բացի այդ, նա կողմնակից է, որ ԱՄՆ-ը բանակցի Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային մարտագլխիկների քանակի կրճատման համար: Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է չորեքշաբթի օրը Մայամի քաղաքում Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված ներդրումային ֆորումում։ «Երբեք չի կարելի թույլ տալ, որ դա տեղի […]
09:33 20.02.2025
Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը […]
09:30 20.02.2025
Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել տեղակայել եվրոպական երկրներից 30 հազարից քիչ զինվորական։ Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով այս ծրագրին ծանոթ արեւմտյան պաշտոնյաներին, դա համաձայնեցվել է Փարիզում եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հրատարակությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մշակված առաջարկները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կներկայացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր […]
09:25 20.02.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Սևիլիա» հավանական տեղափոխության մասին. «Բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Դա ինձ պետք էլ չէ։ Ես գործակալ ունեմ։ Գիտեմ, որ ամռանն առաջարկ է եղել, բայց այն չի գոհացրել «Լոկոմոտիվին»։ Այժմ նույնպես խոսակցություններ կան, բայց, հավանական է, ամեն ինչ խոսակցությունների մակարդակում էլ մնա»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում […]
09:20 20.02.2025
Կոստա Ռիկան մտադիր է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված 200 միգրանտների, որոնց թվում են Հնդկաստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսը։ «Նրանք մեզ խնդրեցին ընդունել 200 միգրանտների այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ուզբեկստանը, Ղազախստանը և Հնդկաստանը», – Չավեսի խոսքերն է մեջբերում La Republica-ն: Նախագահի խոսքով՝ ժամանածները միգրանտների պահման կենտրոնում կմնան երեքից […]
09:12 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ անվերջ միլիարդավոր դոլարներ ներդնել ուկրաինական հակամարտության մեջ։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Թեդ Քրուզը։ «Թրամփը շահագրգռված չէ անվերջ միլիարդավոր դոլարներ ներդնել այս պատերազմի մեջ: Վլադիմիր Զելենսկիին վատ խորհուրդ են տալիս, քանի որ նա «վազում է» եվրոպական մամուլ և հարձակվում նախագահ Թրամփի […]
09:05 20.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վառանը քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, հայտնում է The Athletic-ը: «Նա շատ բարդ անձնավորություն է: Իմ ու Տեն Հագի հարաբերությունները բավականին լարված էին: Նա երբեմն լսում էր ֆուտբոլիստների կարծիքը, բայց հաճախ որոշումներ էր կայացնում առանց նրանց իմացության: Տեն Հագը միշտ կոնֆլիկտ է ունցել տարբեր խաղացողներ հետ: […]
09:00 20.02.2025
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պաշտպանության նոր նախարար է նշանակել գեներալ Պեդրո Սանչեսին։ «Գեներալ Պեդրո Սանչեսը կօգնի մեզ Կոլումբիան տանել դեպի խաղաղություն»,- գրել է պետության ղեկավարը X-ում։ Պետրոն նշել է, որ Սանչեսը 2023 թվականի մայիսին ավիավթարից հետո ջունգլիներում անհետացած չորս երեխաների հայտնաբերման գործողության մասնակից է եղել: Անչափահասներին ողջ են գտել դեպքից 40 օր անց։ Սանչեսը դարձել […]
08:55 20.02.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Գազայի հատվածում մոտ 600 հազար երեխայի կպատվաստեն պոլիոմիելիտի վիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Արշավը կտեւի փետրվարի 22-26-ը եւ կընդգրկի մինչեւ 10 տարեկան ավելի քան 591 հազար երեխայի։ ԱՀԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններից վերցված նմուշների 88%-ը […]
08:45 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին որևէ լուրջ ջանքեր չի գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նա կարող է հիմնականում շահագրգռված լինել Կիևի կողմից արևմտյան երկրներից ֆինանսական միջոցների շարունակական ստացմամբ։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Զելենսկին «սարսափելի աշխատանք է կատարել»։ «Նա աշխատեց երեք տարի: Այս պատերազմին վերջ տալու համար նույնիսկ հանդիպումներ կամ հեռախոսազանգեր […]
08:35 20.02.2025
Փետրվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի,Արմավիրի Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան, Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ախուրյան, Արագած, Սիփան, Տավուշ, Քուչակ, Մուսայելյան, Ենոքավան, Ծաղկունք գյուղերում, Մարտունի-Գետափ, Աշոցք-Գյումրի, Ռյա-Թազա-Շենկանի, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]
08:30 20.02.2025
«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ մրցավեճում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 2 խաղով, հայտնում է Marca-ն: Լա լիգայի կարգապահական կոմիտեի պաշտոնական զեկույցում նշվում է, որ անգլիացին նվաստացուցիչ պահվածք է դրսևորել խաղի մրցավար Մունուերա Մոնտերոյի նկատմամբ, ինչի պատճառով բաց կթողնի 2 խաղ: 21-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ […]
08:25 20.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ ՀՀ մի շարք միջպետական եւ հանրապետական ճանապարհներին ձյան ինտենսիվ տեղումները շարունակվում են։ Ճանապարհների մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են։
08:15 20.02.2025
GiveMeSport պարբերականը ներկայացրել է պատմության լավագույն հենակետային կիսապաշտպաններին։ Ցանկը գլխավորել է Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար խաղացող Լոթար Մաթեուսը, որին հաջորդում են «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը և Նգոլո Կանտեն։ Պատմության լավագույն հենակետային կիսապաշտպաններն` ըստ GiveMeSport-ի 1. Լոթար Մաթեուս (Գերմանիա), 2. Սերխիո Բուսկետս (Իսպանիա), 3. Նգոլո Կանտե (Ֆրանսիա), 4. […]
08:10 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Լոռու, Շիրակի […]
08:05 20.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 02։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի Դերենիկ Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 […]
08:00 20.02.2025
Փետրվարի 19-ին, ժամը 18:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քոբայր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ […]
02:58 20.02.2025
Իսպանական «Ռեալը» փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Ռեալի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (4-րդ, 33-րդ և 61-րդ րոպեներին): Խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ է խփել Նիկո Գոնսալեսը (90+2): Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր […]
02:46 20.02.2025
ԱՄՆ Արիզոնա նահանգում օդում բախվել են երկու փոքր ինքնաթիռներ, հայտնել է ABC News-ը։ Առնվազն երկու մարդ զոհվել է։ Բախումը տեղի է ունեցել Մարանա շրջանային օդանավակայանի թռիչքուղու վերևում։ «Cessna 172S» ինքնաթիռը բախումից հետո կարողացել է վայրէջք կատարել «առանց միջադեպերի», մինչդեռ «Lancair 360 MK II»-ը ուժգին բախվել է գետնին մեկ այլ թռիչքուղու մոտ: Հարվածից հետո ինքնաթիռում հրդեհ […]
01:53 20.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու ծրագիր մշակել: Այս մասին հայտնել է Washington Post-ը: «Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարներին և ԱՄՆ զինված ուժերի ղեկավարներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու պլաններ մշակել»,- նշել է հրատարակությունը։ […]
01:24 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Վլադիմիր Զելենսկիի հռետորաբանությունը: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են […]
01:02 20.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատելիս ստել է լրագրողներին: «Ես ձեզ ասել եմ, որ մենք 1 տոկոս հնարավորությո՞ւն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Ներեցեք, բայց այս անգամ ստել եմ: Մեկ շաբաթ առաջ […]
00:47 20.02.2025
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը: Այս մասին հայտնել է TASS-ը: «Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից բանաձևը ստացել է միայն 181-ը։ Բանձևը նախաձեռնել էր Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը: Խմբակցությունը դժգոհ էր Բայրուի հայտարարություններից […]
00:26 20.02.2025
Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […]
00:10 20.02.2025
Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […]