Բոլոր լուրերը – Page 479 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

ԱՊՀ կառավարության ղեկավարների` անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակներում կատարվել է հետախուզվողի փաստաթղթավորում. ՆԳՆ

09:33 20.02.2025

Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը […]

̰
Եվրոպան նախատեսում է 30 հազարից պակաս զորք տեղակայել Ուկրաինայում

09:30 20.02.2025

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Վաշինգտոնին առաջարկել տեղակայել եվրոպական երկրներից 30 հազարից քիչ զինվորական։ Ինչպես հայտնում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով այս ծրագրին ծանոթ արեւմտյան պաշտոնյաներին, դա համաձայնեցվել է Փարիզում եվրոպացի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Հրատարակությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մշակված առաջարկները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կներկայացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր […]

̰
Բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին․ Թիկնիզյանը` «Սևիլիա» տեղափոխության հավանականության մասին

09:25 20.02.2025

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Սևիլիա» հավանական տեղափոխության մասին. «Բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Դա ինձ պետք էլ չէ։ Ես գործակալ ունեմ։ Գիտեմ, որ ամռանն առաջարկ է եղել, բայց այն չի գոհացրել «Լոկոմոտիվին»։ Այժմ նույնպես խոսակցություններ կան, բայց, հավանական է, ամեն ինչ խոսակցությունների մակարդակում էլ մնա»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում […]

̰
Կոստա Ռիկան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված 200 միգրանտների

09:20 20.02.2025

Կոստա Ռիկան մտադիր է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված 200 միգրանտների, որոնց թվում են Հնդկաստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսը։ «Նրանք մեզ խնդրեցին ընդունել 200 միգրանտների այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ուզբեկստանը, Ղազախստանը և Հնդկաստանը», – Չավեսի խոսքերն է մեջբերում La Republica-ն: Նախագահի խոսքով՝ ժամանածները միգրանտների պահման կենտրոնում կմնան երեքից […]

̰
Թրամփը չի ցանկանում միլիարդավոր դոլարներ ներդնել ուկրաինական հակամարտության վրա․ ամերիկացի սենատոր

09:12 20.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ անվերջ միլիարդավոր դոլարներ ներդնել ուկրաինական հակամարտության մեջ։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի առևտրի, գիտության և տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Թեդ Քրուզը։ «Թրամփը շահագրգռված չէ անվերջ միլիարդավոր դոլարներ ներդնել այս պատերազմի մեջ: Վլադիմիր Զելենսկիին վատ խորհուրդ են տալիս, քանի որ նա «վազում է» եվրոպական մամուլ և հարձակվում նախագահ Թրամփի […]

̰
Տեն Հագը միշտ կոնֆլիկտ է ունցել խաղացողներ հետ․ Ռաֆայել Վառան

09:05 20.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վառանը քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, հայտնում է The Athletic-ը: «Նա շատ բարդ անձնավորություն է: Իմ ու Տեն Հագի հարաբերությունները բավականին լարված էին: Նա երբեմն լսում էր ֆուտբոլիստների կարծիքը, բայց հաճախ որոշումներ էր կայացնում առանց նրանց իմացության: Տեն Հագը միշտ կոնֆլիկտ է ունցել տարբեր խաղացողներ հետ: […]

̰
Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ կգլխավորի զինվորական

09:00 20.02.2025

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պաշտպանության նոր նախարար է նշանակել գեներալ Պեդրո Սանչեսին։ «Գեներալ Պեդրո Սանչեսը կօգնի մեզ Կոլումբիան տանել դեպի խաղաղություն»,- գրել է պետության ղեկավարը X-ում։ Պետրոն նշել է, որ Սանչեսը 2023 թվականի մայիսին ավիավթարից հետո ջունգլիներում անհետացած չորս երեխաների հայտնաբերման գործողության մասնակից է եղել: Անչափահասներին ողջ են գտել դեպքից 40 օր անց։ Սանչեսը դարձել […]

̰
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում են պատվաստել Գազայում մոտ 600 հազար երեխայի

08:55 20.02.2025

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Գազայի հատվածում մոտ 600 հազար երեխայի կպատվաստեն պոլիոմիելիտի վիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Արշավը կտեւի փետրվարի 22-26-ը եւ կընդգրկի մինչեւ 10 տարեկան ավելի քան 591 հազար երեխայի։ ԱՀԿ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Գազայի հատվածի տարբեր շրջաններից վերցված նմուշների 88%-ը […]

̰
Թրամփ. Զելենսկին ջանք չի գործադրել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

08:45 20.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին որևէ լուրջ ջանքեր չի գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նա կարող է հիմնականում շահագրգռված լինել Կիևի կողմից արևմտյան երկրներից ֆինանսական միջոցների շարունակական ստացմամբ։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Զելենսկին «սարսափելի աշխատանք է կատարել»։ «Նա աշխատեց երեք տարի: Այս պատերազմին վերջ տալու համար նույնիսկ հանդիպումներ կամ հեռախոսազանգեր […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:35 20.02.2025

Փետրվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի,Արմավիրի Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան, Հրազդան, Ծաղկաձոր քաղաքներում, Ախուրյան, Արագած, Սիփան, Տավուշ, Քուչակ, Մուսայելյան, Ենոքավան, Ծաղկունք գյուղերում, Մարտունի-Գետափ, Աշոցք-Գյումրի, Ռյա-Թազա-Շենկանի, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]

̰
Բելինգհեմը  որակազրկվել է

08:30 20.02.2025

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ մրցավեճում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 2 խաղով, հայտնում է Marca-ն: Լա լիգայի կարգապահական կոմիտեի պաշտոնական զեկույցում նշվում է, որ անգլիացին նվաստացուցիչ պահվածք է դրսևորել խաղի մրցավար Մունուերա Մոնտերոյի նկատմամբ, ինչի պատճառով բաց կթողնի 2 խաղ: 21-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի «Ժիրոնայի» ու «Բետիսի» դեմ […]

̰
Ճանապարհների մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են

08:25 20.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ ՀՀ մի շարք միջպետական եւ հանրապետական ճանապարհներին ձյան ինտենսիվ տեղումները շարունակվում են։ Ճանապարհների մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:20 20.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Լեգենդար Լոթար Մաթեուսը՝  պատմության լավագույն հենակետային կիսապաշտպան

08:15 20.02.2025

GiveMeSport պարբերականը ներկայացրել է պատմության լավագույն հենակետային կիսապաշտպաններին։ Ցանկը գլխավորել է Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար խաղացող Լոթար Մաթեուսը, որին հաջորդում են «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը և Նգոլո Կանտեն։ Պատմության լավագույն հենակետային կիսապաշտպաններն` ըստ GiveMeSport-ի 1. Լոթար Մաթեուս (Գերմանիա), 2. Սերխիո Բուսկետս (Իսպանիա), 3. Նգոլո Կանտե (Ֆրանսիա), 4. […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:10 20.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Լոռու, Շիրակի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են հացատանը բռնկված հրդեհը

08:05 20.02.2025

Փետրվարի 20-ին, ժամը 02։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի Դերենիկ Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 […]

̰
ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին

08:00 20.02.2025

Փետրվարի 19-ին, ժամը 18:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քոբայր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ […]

̰
Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ

02:58 20.02.2025

Իսպանական «Ռեալը» փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Հանդիպումը կայացել է Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Ռեալի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (4-րդ, 33-րդ և 61-րդ րոպեներին): Խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ է խփել Նիկո Գոնսալեսը (90+2): Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր […]

̰
Արիզոնայում փոքր ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

02:46 20.02.2025

ԱՄՆ Արիզոնա նահանգում օդում բախվել են երկու փոքր ինքնաթիռներ, հայտնել է ABC News-ը։ Առնվազն երկու մարդ զոհվել է։ Բախումը տեղի է ունեցել Մարանա շրջանային օդանավակայանի թռիչքուղու վերևում։ «Cessna 172S» ինքնաթիռը բախումից հետո կարողացել է վայրէջք կատարել «առանց միջադեպերի», մինչդեռ «Lancair 360 MK II»-ը ուժգին բախվել է գետնին մեկ այլ թռիչքուղու մոտ: Հարվածից հետո ինքնաթիռում հրդեհ […]

̰
Հեգսեթը հանձնարարել է աշխատել Պենտագոնի բյուջեի կրճատման ուղղությամբ. Washington Post

01:53 20.02.2025

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու ծրագիր մշակել: Այս մասին հայտնել է Washington Post-ը: «Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարներին և ԱՄՆ զինված ուժերի ղեկավարներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու պլաններ մշակել»,- նշել է հրատարակությունը։ […]

̰
Թրամփը չի հանդուրժի Զելենսկիի սրացող հռետորաբանությունը. Ուոլց

01:24 20.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Վլադիմիր Զելենսկիի հռետորաբանությունը: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են […]

̰
Գվարդիոլան ասել է, որ սուտ է խոսել

01:02 20.02.2025

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատելիս ստել է լրագրողներին: «Ես ձեզ ասել եմ, որ մենք 1 տոկոս հնարավորությո՞ւն ունենք հաջորդ փուլ դուրս գալու համար: Ներեցեք, բայց այս անգամ ստել եմ: Մեկ շաբաթ առաջ […]

̰
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը

00:47 20.02.2025

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը: Այս մասին հայտնել է TASS-ը: «Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից բանաձևը ստացել է միայն 181-ը։ Բանձևը նախաձեռնել էր Ֆրանսիայի սոցիալիստական ​​կուսակցությունը: Խմբակցությունը դժգոհ էր Բայրուի հայտարարություններից […]

̰
Գանձ որոնողը գտել է եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 14-րդ դարով

00:26 20.02.2025

Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […]

̰
Սենատում ընդունված բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները

00:10 20.02.2025

Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական ​​գործողությունները, […]

̰
Ռուսաստանի հետ թշնամություն չկա. Զուլհակյանը` Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին

23:54 19.02.2025

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […]

̰
Անազատության մեջ գտնվող քաղաքացիներն էլ պետք է արժանապատիվ պայմաններում կրեն պատիժը. Սրբուհի Գալյան

23:46 19.02.2025

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Իսրայելի դատարանը կքննի Երուսաղեմի հայոց պատրիարքության հայցը

23:37 19.02.2025

Երկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […]

̰
«Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

23:30 19.02.2025

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու ձգտումների մասին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը այդ ակումբ։ «Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից […]

̰
Բրազիլացի զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդ

23:22 19.02.2025

Բրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: 105-ամյա Մանոելն […]

̰
BACK_TO_TOP