Բոլոր լուրերը – Page 482 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

«Ռեալն» Անչելոտիին փոխարինելու նոր թեկնածու ունի

16:44 19.02.2025

«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնում բասկ մասնագետին դիտարկում է` որպես Կառլո Անչելոտիի փոխարինող։ Իսպանական ակումբը 42-ամյա Իռաոլային արդեն ներառել է Անչելոտիին հովոնական փոխարինողների շարքում։ «Ռեալում» տպավորված են նրա՝ «Բորնմութում» կատարած աշխատանքով։ Ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25 խաղում […]

̰
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:35 19.02.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 12-18-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 18-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 17-ին ◾️ […]

̰
Զելենսկին նշել է չորս երկրների անուններ, որոնք դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն

16:25 19.02.2025

Եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը, բացառությամբ Սլովակիայի, Հունգարիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն՝ թուրքական Anadolu գործակալությանը հղումով։ «Սակայն ԱՄՆ գործոնը էական դեր է խաղում այդ կարծիքների ձևավորման գործում»,- ասել է նա լրագրողներին Անկարայի օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Զելենսկին […]

̰
Չեմ կարծում, որ Զախարյանը կլքի «Ռեալ Սոսյեդադը»․ Ինիգո Տաբերնա

16:13 19.02.2025

Իսպանական Onda Caro ռադիոալիքի լրագրող Ինիգո Տաբերնան խոսել է «Ռեալ Սոսյեդադի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի մասին. «Չեմ կարծում, որ Զախարյանը կլքի «Ռեալ Սոսյեդադը»։ Ակումբը նրա հետ հույսեր է կապում և սպասում եմ, որ նա շանս կստանա հաջորդ մրցաշրջանում` իր արժեքը ցույց տալու համար։ Այժմ Զախարյանը քիչ է խաղում, քանի որ երկար ժամանակ ապաքինվում էր […]

̰
Զելենսկին հայտնել է, թե երբ կլքի նախագահի պաշտոնը

16:05 19.02.2025

Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Այս մասին նա հայտարարել է ARD-ին տված հարցազրույցում։ «Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»,- հավելել է Զելենսկին։ Չորեքշաբթի օրը Թրամփը պաշտպանել է Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Վլադիմիր Զելենսկու աջակցության ցածր մակարդակը։ Վլադիմիր […]

̰
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

15:57 19.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով): 2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 3. Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր […]

̰
Ռուսաստանը և Սիրիան ծրագրում են բարձր մակարդակի շփումներ․ Լավրով

15:55 19.02.2025

Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք սպասվում են հաջորդ շաբաթ։ Այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հաջորդ շաբաթ մենք ծրագրել ենք հետագա բարձր մակարդակի շփումներ սիրիացի մեր գործընկերների հետ, այդ մասին ձեզ ավելի ուշ կպատմենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

̰
Ժիրուի տնից 10-ից ավելի ժամացույց են գողացել

15:45 19.02.2025

Լոս Անջելեսում թալանել են Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվյե ժիրուի տունը։ Այս մասին գրում է TMZ-ն: Փետրվարի 5-ին ֆուտբոլիստի կինը զանգել է ամուսնուն ու հայտնել, որ տան պատուհանը կոտրված է: «Լոս Անջելեսի» հարձակվողի տանից գողացել են 10-ից ավելի ժամացույց: Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 500 հազար դոլար: Ոստիկանները սկսել են գործի քննությունը: Ժիրուն 2024 թվականի […]

̰
Ռուսաստանից Վրաստան նավթի մատակարարումները հունվարին հասել են ռեկորդային մակարդակի

15:34 19.02.2025

2025 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 78,2 հազար տոննա նավթ և նավթամթերք, ինչը 1,5 անգամ ավելի է 2024 թվականի նույն ցուցանիշից, պարզել է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վերլուծելուց հետո։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալը հունվարին կազմել է 78 266,58 տոննա՝ 55,3 մլն դոլար արժողությամբ, մեկ տարի […]

̰
ՔԿԾ պետը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

15:25 19.02.2025

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ Այցի հիմնական նպատակն Էր ուսումնասիրել հիմնարկների այն տարածքները, որտեղ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով ԵԽ-ի աջակցությամբ ստեղծվելու են ուսումնաարտադրական կենտրոններ։ Ծովինար Թադևոսյանը և Դիանա Ղազարյանը […]

̰
Բուֆոնի որդին հրավիրվել է եվրոպական հավաքական

15:18 19.02.2025

Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին Լուի Բուֆոնը հրավիրվել է Չեխիայի մինչև 18 տարեկանների ընտրանի։ Այս մասին հայտնում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան: «Պիզայի» 17-ամյա ֆուտբոլիստը, իտալականից բացի, ունի նաև չեխական անձնագիր, քանի որ նրա մայր Ալենա Շերեդովան չեխ է: Չեխիայի պատանեկան հավաքականը այս օրերին հավաք է անցկացնելու, իսկ մարտին հանդիպելու է Պորտուգալիայի, […]

̰
Զելենսկին ասել է, որ չի ցանկանում կորցնել ԱՄՆ-ի աջակցությունը

15:10 19.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի ցանկանում կորցնել Վաշինգտոնի աջակցությունը։ Ավելի վաղ Թրամփը մամուլի ասուլիսում հիասթափություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ բանակցելու և իր գրեթե ողջ տարածքը պահպանելու հնարավորությունը, իսկ այժմ դժգոհ է […]

̰
SHANTNEWS

15:00 19.02.2025

̰
Նիդերլանդները հայտարարել է, որ մտադիր չէ զինվորներ ուղարկել Ուկրաինա

14:58 19.02.2025

Նիդերլանդները չի ծրագրում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա. այս մասին խորհրդարանում բանավեճի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դիկ Շոֆը, ում խոսքերը մեջբերել է NOS հեռուստաալիքը։ «Ես ուժեր ուղարկելու մտադրություն չունեմ: Մեր նպատակն է հասնել կայուն խաղաղության՝ ԱՄՆ և Ուկրաինայի հետ միասին»,-ընդգծել է նա: Մեկ օր առաջ Նիդերլանդների կառավարության ղեկավարը չէր բացառել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը՝ որոշակի պայմաններով, […]

̰
Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆն այժմ Մարտունիում է

14:50 19.02.2025

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆն այժմ Մարտունիում է: Կրծքագեղձի սքրինինգային անվճար հետազոտություն կարող են անցնել 45-68 տարեկան կանայք, որևէ խնդիր հայտնաբերվելու դեպքում ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ևս իրականացվում են պետական պատվերով: Ծրագրի վերջին փոփոխությամբ` իմունահյուսվածաբանական հետազոտությունը ևս պետպատվերի շրջանակում է կատարվում: Ծրագրի ներդրումից ի վեր Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32100 […]

̰
ՀԱՄԱՍ-ը հրադադարի երկրորդ փուլում առաջարկում է ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին

14:43 19.02.2025

ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլի շրջանակում իսրայելցի մնացած պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է «միանգամից» ազատ արձակել բոլորին՝ ավելի երկար հրադադարի և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը մերժել է խմբավորմանն ամբողջությամբ զինաթափելու և Գազայի հատվածից դուրս գալու Իսրայելի կոչը։ Իսրայելի […]

̰
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի դեսպանը

14:37 19.02.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո դա Սիլվա Կունիան: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի շահ երկու պետությունների բարօրության և զարգացման: Անգոլայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Տիգրան Դադունցը Ճապոնիայում ներկայացրել է ՀՀ-ում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությունները

14:32 19.02.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորած պատվիակությունը մասնակցել է Տոկիոյում (Ճապոնիա) կայացած «Քաղաքական երկխոսություն վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ՝ միջազգային հաշտարարության տարածումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» համաժողովին: Ասիական զարգացման բանկի հրավերով՝ հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ իրականացվող ընդգրկուն բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևոր դերը միջազգային ներդրումային, առևտրային և տնտեսական վեճերի արդյունավետ կարգավորման գործում: […]

̰
Կրեմլն ակնկալում է Զելենսկու դիրքորոշումը կարգավորման հարցում․ Պեսկով

14:27 19.02.2025

Կրեմլը ակնկալում է, որ վաղ թե ուշ Վլադիմիր Զելենսկին կձևակերպի իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեցին երկու կողմերը, նկատի ունեմ այս դեպքում Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Տեսնենք, թե ինչ քաղաքական կամք կունենա Կիևի ռեժիմը: Այստեղ, առայժմ, տեսնում եք, որ Զելենսկին բավականին հակասական հայտարարություններ է անում, […]

̰
Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է

14:21 19.02.2025

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Սոցիալական ծախսերի փոխհատուցումը հաշվետու տարում պարտադիր հայտարարագիր ներկայացրած անձանց վրա տարածվելու է նաև հետևյալ դեպքերում՝ Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար ծնողի կողմից կատարված տարեկան 3000 դրամ ծախսը: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից […]

̰
ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ

14:17 19.02.2025

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթի շուրջ, չորեքշաբթի հաղորդում է Financial Times-ը։ Մշտական ​​ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ: Նրանց կողմից հաստատված փաթեթն այնուհետ կուղարկվի ԵՄ երկրների ղեկավարների հաստատմանը։ Ըստ հրատարակության աղբյուրների, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է «փուլային» արգելք ԵՄ երկրների համար ռուսական ալյումինից պատրաստված արտադրանքի որոշակի տեսակների գնման վրա։ Միևնույն […]

̰
Գյումրի համայնքի նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժանդակությամբ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա Սև Բերդ ամրոցի շրջակա տարածքի հողերը

14:12 19.02.2025

Գյումրի համայնքի նախկին ղեկավարը «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը: Համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների և տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 […]

̰
Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում. տեղի է ունեցել հանդիպում-քննարկում

14:05 19.02.2025

Գարնանն ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանք են սկսում նաև բացօթյա ժամանցի և զվարճանքի վայրերը՝ այդ թվում կարուսելները։ Արտադրական վտանգավոր այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։ Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կառուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից, […]

̰
Պեսկովը նշել է Պուտինի և Թրամփի հանդիպմանը նախապատրաստվելու անհրաժեշտությունը

13:57 19.02.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը որոշակի ժամանակ և նախապատրաստություն կպահանջի ՌԴ ԱԳՆ-ից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դե, այնտեղ որոշակի նախապատրաստություն կպահանջվի, այն էլ՝ արտաքին գործերի նախարարության միջոցով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:49 19.02.2025

Փետրվարի 19-ին՝ ժամը 13:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Գիրք նվիրելու օրը՝ Գլխավոր դատախազությունում

13:43 19.02.2025

Այսօր՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, աշխատանքի վայր սահանված ժամից շուտ ներկայացած առաջին 30 աշխատակիցները՝ դատախազները, քաղաքացիական ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացել են՝ նվեր՝ գրքեր՝ կից թումանյանական երկտողով: Գրքերն են, որ մեր միտքը դարձնում են ավելի ազատ, սիրտը՝ ավելի զգայուն, իսկ հոգին՝ ավելի հարուստ:

̰
Նեթանյահուն և Հաջիևը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները

13:40 19.02.2025

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։  

̰
Հունվարին Հայաստան է այցելել 139,482 զբոսաշրջիկ

13:28 19.02.2025

2025թ. հունվարին Հայաստան է այցելել 139,482 զբոսաշրջիկ։ Նախորդող տարվա հունվար ամսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 154,319։ 2025 թվականի հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):

̰
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանի վերաբերյալ

13:22 19.02.2025

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2025 թվականի փետրվարի 18-ին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն էր տարածել, ի թիվս այլնի՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին. «Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի […]

̰
«Երևանը կարդում է»․ մարտի 1-2-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

13:09 19.02.2025

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև […]

̰
BACK_TO_TOP