Բոլոր լուրերը – Page 484 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Բրազիլիայում նախկին նախագահ Բոլսոնարոյին մեղադրել են հեղաշրջման փորձի մեջ

09:12 19.02.2025

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին մեղադրանք է առաջադրել հեղաշրջման փորձի մեջ, որը ներառում էր Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Բոլսոնարոն մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու, օրինական դեմոկրատական ​​կարգը բռնությամբ վերացնելու և պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը գիտեր Լուլա […]

̰
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

09:05 19.02.2025

Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը կարծում է, որ Կիևը Վաշինգտոնի հետ համաձայնագիր կստորագրի հանածո վառելիքի վերաբերյալ

09:00 19.02.2025

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կարծում է, որ Կիևի իշխանությունները Վաշինգտոնի հետ համաձայնագիր կստորագրեն ուկրաինական հանքային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։ «Կարծում եմ, որ Վլադիմիր Զելենսկին դա կանի»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը պնդել է, որ դա կլինի «երկարաժամկետ համաձայնագիր», որը ձեռնտու է Ուկրաինայի անվտանգությանը, քանի որ հակամարտությունը կարգավորելուց հետո այն «կզսպի […]

̰
Թրամփը Վենեսուելան անվանել է ԱՄՆ-ի թշնամի

08:50 19.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելան անվանել է թշնամի և ասել, որ չի ցանկանում, որ ամերիկյան ընկերությունները շարունակեն նավթ գնել այնտեղից։ «Մենք Վենեսուելային դրեցինք ծանր դրության մեջ։ Թվում էր, թե ամեն ինչ շատ լավ կլինի։ Եվ հետո ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենը եկավ և, ինչպես միշտ, ամեն ինչ փչացրեց, նրա օրոք սկսեցին միլիարդավոր դոլարների նավթ գնել […]

̰
Ճապոնիան հայտնել է, որ ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին

08:40 19.02.2025

Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, սակայն զերծ կմնա միջազգային հանրության յուրաքանչյուր կոնկրետ քննարկման և դրանց արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ Երեքշաբթի Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը ներկայացնում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, RDIF-ի ղեկավար Կիրիլ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:30 19.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Պանաման ասել է, որ Չինաստանը ներգրավված չէ ջրանցքի շահագործման մեջ

08:25 19.02.2025

Չինական ընկերությունը Պանամայի ջրանցքի երթուղու երկայնքով երկու նավահանգիստ է շահագործում, սակայն Չինաստանը չի մասնակցում դրա անմիջական շահագործմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ջրանցքի գործառնությունների գծով փոխնախագահ Բորիս Մորենոն։ «Չինական ընկերությունը ոչ մի կերպ չի մասնակցում ջրանցքի աշխատանքներին, ամեն ինչ վերահսկվում է Պանամայի ջրանցքի ադմինիստրացիայի աշխատակիցների կողմից: Այսպիսով, ինչ վերաբերում է Պանամայի ջրանցքի շահագործմանը, եկեք […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:16 19.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:10 19.02.2025

Փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
18-ամյա ուսանողը Բոլոր աստղերի խաղին մեկ 3-միավորանոց նետումով 100 000 դոլար է վաստակել

08:05 19.02.2025

NBA-ի Բոլոր աստղերի խաղի ընդմիջմանը 18-ամյա ուսանող Ջարեն Բարախասը մեկ դիպուկ 3-միավորանոց նետում կատարելով վաստակել է 100 000 դոլար: Նա մրցել է «Միլուոկի Բաքսի» աստղային բասկետբոլիստ Դամիան Լիլարդի հետ: Սահմանված կարճ ժամանակում Բարախասից պահանջվել է մեկ դիպուկ 3-միավորանոց կատարել, ինչը նրան հաջողվել է: Լիլարդը պետք է երեք անգամ դիպուկ գտնվեր, ինչը չի հաջողվել: «Սա անչափ […]

̰
Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհին այրվել է խոտածածկույթ

08:00 19.02.2025

Փետրվարի 18-ին, ժամը 22։58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն և Սարչապետ գյուղերի միջակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ 23:57-ին։ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում այրվել է խոտածածկույթ,։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել […]

̰
Մակրոնը պատրաստ է բանակցություններ վարել Պուտինի հետ

00:50 19.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։

̰
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է շինության պատին և փլուզել այն. կա զnh

00:31 19.02.2025

Փետրվարի 18-ին, ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական […]

̰
Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր

00:16 19.02.2025

ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և […]

̰
Ինչո՞ւ է Ժյուլ Կունդեն մնացել պահեստայինների նստարանին

00:06 19.02.2025

«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը պահեստայինների թվում է մնացել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախախաղային զրույցից ուշանալու համար, հաղորդում է Barca Universal-ը: «Կունդեն պահեստայինների թվում է մնացել ներքին որոշմամբ»,- ասել է Հանսի Ֆլիկը: Ֆրանսիացի պաշտպանի փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Էկտոր Ֆորտը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – […]

̰
Հայաստանի նախաձեռնությամբ կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը

23:56 18.02.2025

Փետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական […]

̰
Աբխազիայի հայկական գյուղերում ուժեղացված պարեկություն է իրականացվում հայերի հանդեպ հնչող սպառնալիքների ֆոնին

23:42 18.02.2025

Աբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում […]

̰
Ֆուչիկի 23 հասցեի շենքի խնդիրը կլուծվի միայն բոլոր բնակիչների համաձայնությամբ

23:32 18.02.2025

Քաղաքապետն այսօր շրջել է Աջափնյակում: Նա եղել է այն տարածքներում, որտեղ բարկարգման աշխատանքներ են անհրաժեշտ: Անդրադառնալով վթարային շենքերի հարցին՝ Տիգրան Ավինյանը, նշել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հատիս լեռան լանջին ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջ

23:21 18.02.2025

Փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին 2 «ՍAZ» և «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում, որոնցում կա ընդհանուր 7 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության […]

̰
ՔՊ նիստում քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր

23:14 18.02.2025

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արաքս ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ղազար Ղազարյանի, Խոյ ՏԿ-ում՝ Արգիշտի Մեխակյանի, Հրազդան ՏԿ-ում՝ Սևակ Միքայելյանի, Մարտունի ՏԿ-ում՝ Կարեն Սարգսյանի, Բաղրամյան ՏԿ-ում՝ Շանթ Առաքելյանի, Սպիտակ ՏԿ-ում՝ Քաջայր Նիկողոսյանի, Աշտարակ ՏԿ-ում՝ Սերգեյ Մովսիսյանի, Գառնի ՏԿ-ում՝ Ահարոն […]

̰
Չեմ կարող ասել, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, որովհետև կան Դիեգո Մարադոնան, Պելեն ու Ռոնալդոն․ Ռոնալդինյո

23:04 18.02.2025

2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն խոսել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին, հայտնում է GiveMeSport-ը: «Չեմ կարող ասել, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, որովհետև կան Դիեգո Մարադոնոն, Պելեն ու Ռոնալդոն: Դժվար է այդ հարցին պատասխանելը: Վստահ եմ, որ Մեսսին լավագույնն է իր ժամանակաշրջանում»,- ասել է Ռոնալդինյոն: Ռոնալդինյոն ու Մեսսին միասին […]

̰
ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները «մոնումենտալ քայլ» էին Ուկրաինայում խաղաղության ճանապարհին. Սպիտակ տուն

22:48 18.02.2025

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց «մոնումենտալ քայլն» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում», – ասել է նա: Լևիտն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև […]

̰
Մենք երջանիկ ենք, մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը․ Ֆլիկ

22:38 18.02.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հաղթանակից հետո մեկնաբանել է թիմի հաջողությունը: «Մենք երջանիկ ենք, մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Սա շատ կարևոր է թե թիմի, թե երկրպագուների համար։ Ես ասացի, որ պայքարելու ենք մինչև վերջ, և անում ենք դա։ Մրցակիցն ինը հանդիպում անընդմեջ չի պարտվում, հետևաբար […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավարին

22:27 18.02.2025

Փետրվարի 17 -ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆի Արաբին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

̰
Գյումրիում բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում

22:18 18.02.2025

Փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: Փրկարարները հոսանքազրկել են […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ալկիս Դրակինոսին

22:11 18.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է, և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ […]

̰
SHANTNEWS

22:00 18.02.2025

̰
«Վալյադոլիդը»  8 խաղ գլխավորելուց հետո արգենտինացի մասնագետը  հեռացվել է

21:47 18.02.2025

Արգենտինացի Դիեգո Կոկան հեռացվել է իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրա գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել է 8 խաղ, պարտվել 7-ում, մեկում հաղթել: Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Վալյադոլիդի» երիտասարդական թիմը գլխավորող Ալվարո Ռուբիոն: «Վալյադոլիդը» 15 միավորով Լա լիգայում վերջին տեղում է:

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:36 18.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

21:25 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP