12:58 19.02.2025
Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը լավ զարկ ստացավ Էր Ռիադում, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու: Այսպիսի գնահատական է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում։ «Առջևում շատ աշխատանք կա, առաջին կարևոր քայլն արված է։ Կատարվածից վաղ է եզրակացություններ անել, թափը շատ լավ է, տրամադրությունը՝ գործնական։ Սպասենք առաջին շոշափելի արդյունքներին»,- հորդորել է Կրեմլի ներկայացուցիչը։
12:50 19.02.2025
Երևանում փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ: Փետրվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 19-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, […]
12:42 19.02.2025
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել […]
12:34 19.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել, որ գիրք նվիրելու օրը գրքեր է գնել ու նվիրել։
12:20 19.02.2025
Արևմտյան ոչ մի երկիր ներկայումս չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, ռազմական գործողությունների ավարտից հետո կքննարկվի արևմտյան ռազմական կոնտինգենտի առկայության հարցը։ Այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։ «Այսօր ոչ ոք չի ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։ Բարրոյի խոսքով՝ եվրոպացիները պետք է Ուկրաինային տրամադրեն խաղաղ համաձայնագրի […]
11:54 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:45-ի դրությամբ, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
11:47 19.02.2025
Փետրվարի 18-ին, ժամը 19-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
11:39 19.02.2025
Արդարադատության նախարարությունում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գիրք նվիրելու տոնը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքը նվեր է ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից: 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է: Անազատության մեջ գտնվելով նա փորձել է խորհել ստի, անարդարության, […]
11:34 19.02.2025
Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Առողջապահության նախարարի հրամաններով դեղերի բաշխացուցակները հասանելի են Դեղորայքային քաղաքականություն/Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխում դարանում: Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում: Այստեղ, […]
11:23 19.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18-ական, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, թմրանյութի իրացման՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության, բռնություն գործադրելու […]
11:11 19.02.2025
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ «Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է խոսնակը:
11:02 19.02.2025
Այսօր կկայանա Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչից հետաձգված «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
10:51 19.02.2025
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ եկամուտների հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող եք մուտք […]
10:43 19.02.2025
Ղազախստանի իշխանությունները մինչև 2025 թվականի դեկտեմբեր պետք է ավարտին հասցնեն Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական զեկույցը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը։ «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն առաջարկված պրակտիկայի պահանջների և չափանիշների համաձայն՝ մեկ տարի կտևի հետաքննությունը: Ըստ այդմ, հետաքննության վերջնական զեկույցը պետք է ավարտվի […]
10:16 19.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
10:11 19.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:
10:00 19.02.2025
Ավստրալիայի Թասմանիա նահանգում ավելի քան 150 մանր կետեր ափ են դուրս եկել, սա առաջին դեպքն է վերջին 50 տարվա ընթացքում, հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը։ Tasmanian Parks and Wildlife Service (PWS) ներկայացուցիչ Բրենդոն Քլարկը գնահատել է, որ կենդանիները կարող էին լողափում գտնվել 24-48 ժամ: Քլարկն ասել է, որ դրանց բոլորին փրկելը դժվար կլինի լողափի հեռավոր […]
09:55 19.02.2025
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական զորքերը գնդակահարել են չորս պաղեստինցիների, այդ թվում՝ մեկ երեխայի և մեկ կնոջ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Նաև, հեռուստաալիքի տվյալներով, իսրայելական բանակի անձնակազմը շարունակում է կանխել պաղեստինյան անկլավում տեղահանվածների համար շարժական տների առաքումը` խախտելով հրադադարի համաձայնագիրը: Հունվարի կեսերին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի […]
09:51 19.02.2025
Պաղեստինի իշխանությունները ողջունել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմը նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպումը համարում է «իմաստուն քաղաքականության գագաթնակետ, որը իրականացվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարության կողմից՝ թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ արքայազն […]
09:47 19.02.2025
ԱՄՆ աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ մինչև փետրվարի վերջ։ Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի օրը՝ իր նոր հրամանագրերը ստորագրելիս՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ ԱՄՆ նախագահին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դեռ ակնկալվում է Պուտինի հետ իր հանդիպումը մինչև ամսվա վերջ։ «Հավանաբար»,- պատասխանել է Թրամփը։ […]
09:41 19.02.2025
Վենեսուելայի կառավարությունը կտրականապես հերքել է վիճելի Գայանա-Էսսեկիբո շրջանում Գայանայի զինված ուժերի ստորաբաժանումների վրա հարձակման մասին պնդումները։ Այս մասին ասված է կառավարության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Բոլիվարական Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոյի Telegram ալիքում։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունը կտրականապես մերժում է Գայանայի կառավարության ստոր կեղծիքները, որը փորձում է թշնամական և չարամտորեն կեղծ տեղեկատվություն տարածել […]
09:36 19.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ միաժամանակ ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինյան խմբակցությունը հայտարարություն է հրապարակել՝ ուրվագծելով իր դիրքորոշումները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի բանակցությունների ընթացքում, նշում է հեռուստաալիքը։ «Մենք պատրաստ ենք երկրորդ փուլին, որի ընթացքում բանտարկյալները կփոխանակվեն մեկ առ մեկ՝ համաձայնության […]
09:22 19.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե Կիևը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտությունը կարգավորելու համար։ «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում ընտրություններ չեղան, երբ Ուկրաինայում ռազմական դրություն է, որտե՞ղ է առաջնորդը Ուկրաինայում, ես նկատի ունեմ, որ նրա վարկանիշը նվազել է մինչև 4%: Երկիրը պատառոտված է, քաղաքների […]
09:12 19.02.2025
Բրազիլիայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին մեղադրանք է առաջադրել հեղաշրջման փորձի մեջ, որը ներառում էր Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Բոլսոնարոն մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու, օրինական դեմոկրատական կարգը բռնությամբ վերացնելու և պետական հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը գիտեր Լուլա […]
09:05 19.02.2025
Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: