Բոլոր լուրերը – Page 485 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Չեմ կարող ասել, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, որովհետև կան Դիեգո Մարադոնան, Պելեն ու Ռոնալդոն․ Ռոնալդինյո

23:04 18.02.2025

2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն խոսել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին, հայտնում է GiveMeSport-ը: «Չեմ կարող ասել, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, որովհետև կան Դիեգո Մարադոնոն, Պելեն ու Ռոնալդոն: Դժվար է այդ հարցին պատասխանելը: Վստահ եմ, որ Մեսսին լավագույնն է իր ժամանակաշրջանում»,- ասել է Ռոնալդինյոն: Ռոնալդինյոն ու Մեսսին միասին […]

̰
ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները «մոնումենտալ քայլ» էին Ուկրաինայում խաղաղության ճանապարհին. Սպիտակ տուն

22:48 18.02.2025

Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց «մոնումենտալ քայլն» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում», – ասել է նա: Լևիտն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև […]

̰
Մենք երջանիկ ենք, մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը․ Ֆլիկ

22:38 18.02.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հաղթանակից հետո մեկնաբանել է թիմի հաջողությունը: «Մենք երջանիկ ենք, մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Սա շատ կարևոր է թե թիմի, թե երկրպագուների համար։ Ես ասացի, որ պայքարելու ենք մինչև վերջ, և անում ենք դա։ Մրցակիցն ինը հանդիպում անընդմեջ չի պարտվում, հետևաբար […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավարին

22:27 18.02.2025

Փետրվարի 17 -ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆի Արաբին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

̰
Գյումրիում բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինը կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում

22:18 18.02.2025

Փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: Փրկարարները հոսանքազրկել են […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ալկիս Դրակինոսին

22:11 18.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է, և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ […]

̰
SHANTNEWS

22:00 18.02.2025

̰
«Վալյադոլիդը»  8 խաղ գլխավորելուց հետո արգենտինացի մասնագետը  հեռացվել է

21:47 18.02.2025

Արգենտինացի Դիեգո Կոկան հեռացվել է իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրա գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել է 8 խաղ, պարտվել 7-ում, մեկում հաղթել: Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Վալյադոլիդի» երիտասարդական թիմը գլխավորող Ալվարո Ռուբիոն: «Վալյադոլիդը» 15 միավորով Լա լիգայում վերջին տեղում է:

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:36 18.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

21:25 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Առատ ձյան կանխատեսումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները

21:16 18.02.2025

Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն և մայրաքաղաքում կյանքը բնականոն հունով կազմակերպելուն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:08 18.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Չարենցի փ. 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծարավ Աղբյուրի փ. 53/9-134/4 շենքեր, Նազարբեկյան փ. 31, 31Ա շենքեր, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, […]

̰
Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ

21:00 18.02.2025

Ուկրաինան չի դառնա ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԵՄ-ի անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին՝ մեկնաբանելով երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացած բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցությունները։ «Նկատի ունեցեք, որ այլևս չի խոսվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, և բոլոր նրանք, ովքեր դա խոստացել են, այլևս չեն կարողանում կատարել իրենց խոստումները. ես կարծում եմ, որ Ուկրաինան […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ը ասել է, որ Գազան և Արևմտյան ափը սակարկությունների առարկա չեն

20:50 18.02.2025

Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափը քաղաքական գործարքներում սակարկության առարկաներ չեն: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Բազմակողմ հարաբերությունների պրակտիկա, բարեփոխում և գլոբալ կառավարման բարելավում» թեմայով նիստում։ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում մնում է լարված և անկայուն Գազայի հատվածում և Արևմտյան ափը պաղեստինյան ժողովրդի հայրենիքն է, և ոչ թե սակարկությունների […]

̰
Պոլ Պոգբան դոպինգային որակազրկման ավարտին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»

20:40 18.02.2025

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դոպինգային որակազրկման ավարտին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»: 31-ամյա ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը կավարտվի մարտին, այդ ժամանակ նա կարող է պայմանագիր կնքել որևէ ակումբի հետ: Պոգբայի` իսպանական ակումբ տրանսֆերին կարող է նպաստել «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Rich Fay-ի տեղեկություններով էլ` 2018թ. աշխարհի չեմպիոնին կարող է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել իր նախկին ակումբը` […]

̰
Կանադան դեմ է հանդես եկել Ռուսաստանի վերադարձին G7

20:33 18.02.2025

Կանադայի կառավարությունը դեմ է Ռուսաստանի վերադարձին Յոթնյակի խումբ (G7): Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, ով այժմ գտնվում է Բրյուսելում։ «Երբ խոսքը վերաբերում էր Ռուսաստանին G7-ում ընդգրկելու առաջարկին, ես ասացի ոչ»: Նա պարզաբանել է, որ այդ թեման քննարկել է իր եվրոպացի գործընկերների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի […]

̰
Լավրովն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են անվտանգության հարցեր

20:23 18.02.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո մտքեր են փոխանակել աշխարհում կայունության և անվտանգության հաստատման ջանքերի շուրջ։ «Նորին մեծություն թագաժառանգը ողջունել է Ռուսաստանի արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը Թագավորություն կատարած այցի ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների ասպեկտները և […]

̰
Չեմ մտածելու անցյալի մասին, մենամարտի նոր ծրագիր ունեմ․ Դմիտրի Բիվոլ

20:13 18.02.2025

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրի Բիվոլը հայտարարել է, որ հատուկ ծրագիր է մշակել Արթուր Բետերբիևի դեմ ռևանշի համար: «Չեմ մտածելու անցյալի մասին, մենամարտի նոր ծրագիր ունեմ: Պետք է դառնամ ավելի արագ, ուժեղ և լավ նախապատրաստվեմ»,- ռուս բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերում Sky Sports Boxing-ը: Բիվոլ-Բետերբիև ռևանշ մենամարտը կկայանա փետրվարի 22-ին Ռիադում:

̰
Էրդողանը Թուրքիան իդեալական երկիր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար

20:08 18.02.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորմանը և իդեալական հարթակ է դրա համար։ «Հաշվի առնելով ակտիվ դիվանագիտությունը, որը մենք վարել ենք վերջին 13 տարիների ընթացքում՝ շփվելով բոլոր կողմերի հետ, մեր երկիրը կլինի իդեալական վայր Ռուսաստանի, Ուկրաինայի և Ամերիկայի միջև ապագա հնարավոր բանակցությունների համար»,-ասել է Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի […]

̰
SHANTNEWS

20:00 18.02.2025

̰
Դուդա. ԱՄՆ-ը չի պատրաստվում կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

19:53 18.02.2025

ԱՄՆ ներկայացուցիչները վստահեցրել են Լեհաստանի ղեկավարությանը, որ Վաշինգտոնը չի պատրաստվում կրճատել ամերիկյան զինվորականների ներկայությունը Լեհաստանում և ամբողջ Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ հանդիպումից հետո։ «Մեզ վստահեցրել են, որ Եվրոպայի մեր հատվածում ակտիվությունը նվազեցնելու, զինվորականների թիվը կրճատելու մտադրություններ չկան»,-ասել է […]

̰
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում

19:45 18.02.2025

«Բարսելոնան» և «Բավարիան» թոփ-5 լիգաներում ամենաարդյունավետ թիմերն են այսօրվա դրությամբ։ Լավագույն հնգյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և «Ինտերը»։ Այսօրվա դրությամբ ընդամենը 3 թիմ է հատել 60 գոլի սահմանը ներքին առաջնությունում։ «Բարսելոնա» — 65 գոլ «Բավարիա» — 65 «Լիվերպուլ» — 60 ՊՍԺ — 59 «Ինտեր» — 58 «Ատալանտա» — 54 «Մանչեսթեր Սիթի» — 52 «Ռեալ» — […]

̰
Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

19:40 18.02.2025

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Զելենսկին հետաձգել է իր այցը Սաուդյան Արաբիա

19:35 18.02.2025

Վլադիմիր Զելենսկին Ռիադում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է, որ փետրվարի 19-ին չի մեկնի Սաուդյան Արաբիա։ «Ես չեմ գնա Սաուդյան Արաբիա»,-ասել է նա Թուրքիայում կայացած մամուլի ասուլիսում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Զելենսկիի խոսքով՝ իր այցը թագավորություն հետաձգվել է մինչև մարտի 10-ը։

̰
Ռուբիոն չի բացառել Լավրովի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը

19:25 18.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փաստացի չի բացառել ապագայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ ամերիկյան պատժամիջոցների միակողմանի չեղարկման հնարավորությունը։ «Մենք դեռ խոսակցությունների այդ մակարդակի վրա չենք, բայց, իհարկե, կան մի շարք թեմաներ, որոնք պետք է քննարկվեն այդ ճանապարհին»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե […]

̰
Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին․ Ջոն վան’տ Սխիպ

19:17 18.02.2025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, նիդերլանդցի Ջոն վան’տ Սխիպը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ այցելել է Ավանի ակադեմիա և Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն, ստացել անվանական մարզաշապիկ ու կարճ մեկնաբանություն կատարել։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Անհամբերությամբ սպասում եմ հավաքականի և ֆեդերացիայի հետ գործակցությանը: Կփորձեմ […]

̰
Թուրքիան կշարունակի աշխատել Սև ծովում նավարկության անվտանգության հարցի շուրջ

19:08 18.02.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աշխատել Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցում։ «Սև ծովում առևտրային նավագնացությունը մնում է կարևոր խնդիր: Մեր երկիրը կշարունակի աշխատել անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ նման միջոցառումները, որոնք կարող են իրականացվել Սև ծովում, կծառայեն որպես բանակցային գործընթացում վստահության ամրապնդման կարևոր […]

̰
ՄԻՊ-ի համար առանձնակի կարևորություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը

19:00 18.02.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 18-ին տեսաուղերձով է հանդես եկել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի փակման արարողությանը: Այս մասին հայտնոում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության համար առանձնակի կարևորություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: «Անշուշտ, այդպիսի համագործակցության […]

̰
Աշխարհի ամենաթանկ լիգաները ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով

18:58 18.02.2025

Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային լիգան է բոլոր թիմերի հայտավորած ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով։ Այն կազմում է 11,77 միլիարդ եվրո, հաղորդում է Sportingpedia-ն։ Հաջորդ տեղերում են Իսպանիայի (5,29 միլիարդ եվրո), Իտալիայի (5,07 միլիարդ եվրո), Գերմանիայի (4,48 միլիարդ եվրո), Ֆրանսիայի (3,52 միլիարդ եվրո), Բրազիլիայի (1,63 միլիարդ եվրո), Պորտուգալիայի (1,59 միլիարդ եվրո), Նիդերլանդների (1,28 միլիարդ եվրո), […]

̰
Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք որպես փորձնակ կարող են ներգրավվել գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում

18:52 18.02.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձինք կամ երիտասարդները կարող են ծանոթանալ աշխատաշուկայի հնարավորություններին, գործնականում ձեռք բերել մասնագիտական հմտություններ և աշխատանքային պայմանագիր կնքելու հեռանկար ունենալ՝ որպես փորձնակ ներգրավվելով գործատուի կողմից իրականացվող աշխատանքներում։ Ըստ այդմ՝ փորձնակը հնարավորություն ունի՝ գործատուի մոտ աշխատանքի ներգրավվել և աշխատանքային փորձառություն ձեռք բերել […]

̰
BACK_TO_TOP