08:25 18.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:20 18.02.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում», գրում է Чемпионат-ը։ Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատրաստ է վաճառել 12-13 միլիոն եվրոյով։ «Ակումբներն ամռանը հավանական տրանսֆեր իրականացնելու հարցում շարունակում են մշտական կապ պահպանել։ Գործարքը մի շարք հանգամանքներից է կախված։ Առաջնային գործոնն այն է` արդյոք «Լիդսը» կնվաճի՞ Պրեմիեր լիգայի […]
08:15 18.02.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անհապաղ բանակցություններ սկսվեն Գայանայի հետ՝ տասնամյակներ տեւած տարածքային վեճը լուծելու համար։ «Մենք կոմյունիկեի միջոցով ծանուցել ենք Գայանայի Համագործակցային Հանրապետության ղեկավարներին տարածքային վեճի շուրջ համաձայնեցված, դիվանագիտական, գործնական և բավարար համաձայնություն գտնելու անհրաժեշտության մասին։ Գայանայի իշխող շրջանակները պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ Վենեսուելայի կառավարության հետ՝ գտնելու վեճի գործնական, […]
08:05 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 18.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը 85,8 տոկոս հավանականությամբ կնվաճի «Լիվերպուլը», կանխատեսել է Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը։ Լոնդոնի «Արսենալի»` չեմպիոն դառնալու շանսերը սուպերհամակարգիչը գնահատել է 14,1, իսկ «Մանչեսթեր Սիթիինը»` 0,1 տոկոս։ Հիշեցնենք, որ 25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 60 միավորով «Լիվերպուլն» է, որին հաջորդում են «Արսենալը» (53) և «Նոթինգեմ Ֆորեսթը» (47)։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» […]
01:50 18.02.2025
Փետրվարի 17-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցում վագոն-տնակ է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշ թաղամասի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը […]
00:50 18.02.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Միջազգային պաշտպանական համաժողովում (IDC) իր ելույթը: Նախարարը տեսանյութին կից գրել է. «Ապատեղեկատվությունը լրջագույն մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Տեղեկատվության տարածման արագության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ հասարակությունների վրա»: Մխիթար Հայրապետյանը Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC) մասնակցում էր ԱՄԷ պաշտպանության հարցերով […]
00:34 18.02.2025
Մինեապոլիսից Տորոնտո ժամանած Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շրջվել է։ Կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները ողջ են, հայտնել է TASS-ը: Դեպքը տեղի է ունեցել Տորոնտոյի Փիրսոն օդանավակայանում: Here pic.twitter.com/3tAwjYGuVZ — Bir Acayip Adam (@Tr19192) February 17, 2025
00:30 18.02.2025
Ուգանդացի թեթևաթլետ Ջեյքոբ Կիպլիմոն կիսամարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Eurosport-ը։ 24-ամյա վազորդը Բարսելոնայում կայացած Mitja Marato մրցաշարում 21,1 կիլոմետրն անցել է 56 րոպե 42 վայրկյանում։ Կիպլիմոն ընդամենը 48 վայրկյանով գերազանցել է նախորդ ռեկորդակիր եթովպացի Յոմիֆ Կեյելեչիի ցուցանիշը` 57,30 րոպե։ Կիպլիմոն Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել 10 հազար մետր մրցատարածությունում։ Նույն […]
00:17 18.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
00:14 18.02.2025
Աբխազիայում կայացել է նախագահական արտահերթ ընտրությունների առաջին փուլը: Այն թեժ մթնոլորտում է անցել: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո չճանաչված հանրապետությունում որոշ ուժեր հակահայկական կազմակերպված արշավ են սկսել՝ մեղադրելով աբխազահայերին ընտրությունները իրենց շահերին ծառայեցնելու մեջ: Ո՞րն է հիմքը այս մեղադրանքների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկայանը: «Ընտրությունների 2-րդ փուլ են անցել պրոռուսական թեկնածու Բադրա Գումբան և […]
00:06 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 17.02.2025
Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]
23:49 17.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր Ռիադի օդանավակայանում: Այս մասին հայտնել է TASS-ը: Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ CNN-ի փոխանցմամբ՝ Էր Ռիադում ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ […]
23:41 17.02.2025
Բրազիլիայի Մ20 հավաքականը Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղում հաղթել է Չիլիի իր հասակակիցներին։ Հաղթողների կազմում գոլի հեղինակ են դարձել Պեդրոն, Դևիդ Վաշինգտոնը և Ռիկարդո Մատիասը: Այս հաղթանակը, հաշվի առնելով նաև Արգենտինայի՝ Պարագվայից կրած պարտությունը, Բրազիլիային թույլ է տվել երկրորդ անգամ անընդմեջ հաղթել մրցաշարում։
23:33 17.02.2025
Փարիզում Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նման հանդիպումները որոշումներով չեն ավարտվում, քանի որ սա այն մարմինը չէ, որը կարող է որևէ պարտադիր և վերջնական որոշում կայացնել», – ասել է Տուսկը մամուլի ասուլիսում։
23:02 17.02.2025
Փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը: Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում […]
22:44 17.02.2025
Շուտով Սաուդիան Արաբիայում կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահները: Թրամփն ու Պուտինը ցանկանում են բարելավել հարաբերություններն ու ռուս-ուկրաինական պատերազմում կոնսենսուսի հասնել: Ինչպե՞ս կարող է երկու գերտերությունների այս մերձեցումն ազդել մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
22:28 17.02.2025
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր այցելել է Արարատի մարզ` դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզի համայնքապետերի հետ նախ ծանոթացել ենք Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։ Հանձնարարել եմ աշխատանքներն իրականացնել […]
22:14 17.02.2025
Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանում է։ Նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ, անվանական մարզաշապիկ է ստացել ՀՖՖ նախագահի կողմից, տվել առաջին մեկնաբանությունը նշանակումից հետո։ ՀՖՖ տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, SHANTNEWS.AM -ը հայտնել էր, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
21:47 17.02.2025
Հունվարի 28-ին լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել:
21:35 17.02.2025
18-ամյա Ժոաո Ֆոնսեկան դարձել է Բուենոս Այրեսի ATP-250 շարքի մրցաշարի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում բրազիլացի թենիսիստը 6-4, 7-6 հաշվով հաղթել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 26-րդ ռակետ)։ Tennis TV-ի հաղորդմամբ` Ֆոնսեկան 1990 թվականից հետո դարձել է 7-րդ ամենաերիտասարդ թենիսիստը, որը ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար է հաղթել։ Ֆոնսեկան ATP-ի դասակարգման աղյուսակում 250 միավոր է վաստակել, դիրքը բարելավել […]
21:22 17.02.2025
Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝ Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները Մինչև 8 տարեկան երեխաները Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում […]
21:14 17.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի 16 թաղ․ 4, 6, 8, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 47 շենքերի, Գևորգ Չաուշի փ. 14/3 շենքի և հարակից տարածքների էլ․ […]
21:00 17.02.2025
ՆԳ նախարարի տեղակալ-ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը փետրվարի 11-ից 14-ը Թունիսի Հանրապետության Թունիս քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորում անցած թիմերի ղեկավար կազմի միջազգային ֆորումին և աշխատանքային խմբերի 2025 թվականի հանդիպումներին։ INSARAG-ի որոնողափրկարարական խմբերի ղեկավարների համար կազմակերպված միջազգային ֆորումին մասնակցում էին միջազգային որոնողափրկարարական խմբերի շուրջ 45 երկրների մոտ 150 […]
20:52 17.02.2025
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը, հայտնում է Football Italia-ն: «Առաջին կեսում մի շարք գոլային պահեր չիրացրեցինք։ Ընդմիջումից հետո լավագույն խաղը ցույց չտվեցինք` չնայած մեծ էներգիա ծախսեցինք։ Սա ֆուտբոլ է, կարող է նաև այսպես լինել։ Ես միշտ վստահելու եմ խաղընկերներիս և մեր ցուցադրած խաղին։ Ցավոք, չկարողացանք […]
20:44 17.02.2025
Փետրվարի 17-ին, ժամը 11:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրա։ Հրդեհը […]