Բոլոր լուրերը – Page 489 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ին

10:20 18.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․34 դրամ:  

̰
Ամփոփվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները

10:14 18.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 17-ին ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […]

̰
Al Jazeera. Գազայի հատվածի էլեկտրակայան են ժամանել վառելիքի առաջին 30 տանկերը

10:00 18.02.2025

Վառելիքի առաջին 30 տանկերը ժամանել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածին էներգիա մատակարարող էլեկտրակայան։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Նշվում է, որ ռազմական առճակատման ողջ ընթացքում կայանը չի գործել, սակայն դրա հիմնական օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և այն հնարավոր է շուտափույթ շահագործման հանձնել։ Al Jazeera-ն նշում է, որ Գազայի հատվածի իշխանությունները շտապ […]

̰
Հյուսիսային Կորեան հայտնել է, որ երկրի ապամիջուկայնացումն այլևս հնարավոր չէ

09:50 18.02.2025

ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հայեցակարգն այլևս հնարավոր չէ։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։ Հայտարարության մեջ ԿԺԴՀ ԱԳՆ-ը կոշտ քննադատության է ենթարկել Մյունխենում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին գործերի ղեկավարների վերջին հանդիպումը, որին, մասնավորապես, կրկին հնչել է թեզը ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացման հասնելու անհրաժեշտության մասին։ «Ապամիջուկայնացման» ծրագիրը, […]

̰
Շոլցն ու Մերցը Բունդեսթագի ընտրություններից հետո չեն կարողանա աշխատել նույն կառավարությունում. ARD

09:45 18.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը համաձայնել են, որ Բունդեսթագի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա աշխատել նույն կառավարությունում։ «Մենք երկուսս էլ կարծում ենք, որ դա քիչ հավանական է»,-ասել է Մերցը ARD հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը և […]

̰
Մուղնիի հիմնական դպրոցի մարզադահլիճը վերանորոգված եւ կահավորված է. Փաշինյան

09:40 18.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել. «Մուղնիի հիմնական դպրոցի մարզադահլիճը վերանորոգված եւ կահավորված է»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
Al Jazeera․ Իսրայելի պաշտպանության բանակը արգելափակել է շտապօգնության ավտոմեքենան Արևմտյան ափում

09:31 18.02.2025

Իսրայելական զորքերը Հորդանան գետի արեւմտյան ափին հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությանը։ Նշվում է, որ Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում իսրայելցի զինվորները հարձակվել են Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապօգնության մեքենայի վրա։ Զինվորները բռնի ուժով կանգնեցրել են մեքենան և կանչով ժամանած […]

̰
Սիյարտոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռիադում բանակցությունները

09:25 18.02.2025

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ողջունել է փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկող ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնցում քննարկվելու է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը, միաժամանակ, ասել է, որ Եվրամիության ղեկավարներն այնտեղ տեղ չունեն, քանի որ նրանք խաղաղության կողմնակից չեն, այլ՝ ռազմական գործողությունների շարունակման։ «Մենք՝ Հունգարիայի խաղաղության կողմնակիցներս, երեք տարի սպասել ենք […]

̰
Հարավային Կորեան ձեռք է բերել հրթիռ, որը կարող է խոցել ստորգետնյա բունկերը

09:20 18.02.2025

Հարավային Կորեան ձեռք է բերել նոր մարտավարական «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռ, որը կարող է խոցել ստորգետնյա թիրախները՝ ներառյալ բունկերը, ինչպես նաև լեռնային քարանձավներում և ստորգետնյա թունելներում տեղակայված հեռահար հրետանին: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ այդ քայլն ուղղված է ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սպառնալիքին դիմակայելուն։ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ այդ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» 1973/74 մրցաշրջանից հետո վատագույն արդյունքն է գրանցել

09:10 18.02.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Տոտենհեմին» և 1973/74 մրցաշրջանից հետո վատագույն արդյունքն է գրանցել, գրում է Opta-ն։ Թիմը ներքին առաջնությունում 25 խաղում 12 պարտություն է կրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 1973-74 թթ. մրցաշրջանում 25 խաղում 13 պարտություն է ունեցել։ Այդ ժականակ ակումբը դուրս է մնացել Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնից։ «Մանչեսթեր […]

̰
Իսրայելի զորքերը սկսել են նահանջել հարավային Լիբանանի գյուղերից․ Janoubia

09:05 18.02.2025

Իսրայելական բանակի ստորաբաժանումները, որոնք ցամաքային գործողություններ են իրականացնում սահմանային շրջաններում, սկսել են հետ քաշվել Հարավային Լիբանանի արևելյան հատվածի ինը գյուղերից։ Ինչպես հաղորդում է Janoubia լրատվական պորտալը, դրանք լիբանանյան տարածքում վերջին բնակավայրերն են, որոնք իսրայելցի զինվորականները պետք է լքեն մինչև փետրվարի 18-ի առավոտը, որը վերջնաժամկետ է սահմանել երկկողմ զինադադարի համաձայնագրով։ Իսրայելի հրամանատարությունը ավելի վաղ հայտարարել էր, […]

̰
Մակրոնը խոստացել է առաջիկա օրերին շարունակել Ուկրաինայի և ԵՄ ինքնիշխանության շուրջ քննարկումները

08:55 18.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների մասին։ X-ում ամփոփելով բանակցությունները՝ նա խոստացել է շարունակել քննարկումներն առաջիկա օրերին։ «Մենք ցանկանում ենք ուժեղ և կայուն խաղաղություն Ուկրաինայում։ Հակառակ դեպքում, այս զինադադարը կավարտվի այնպես, ինչպես մինսկյան համաձայնագրերը»,-ասել է նա՝ հավելելով, որ դա կպահանջի […]

̰
«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչը ասել է, որ կարող են  հաղթել «Բարսելոնային»

08:45 18.02.2025

«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Ինիգո Պերեսը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին, հայտնում է է Diario Sport-ը: «Կարծում եմ` մենք կարող ենք հաղթել «Բարսելոնային». սրանք դատարկ խոսքեր չեն։ Եթե այլ բան զգայի, ապա կասեի: Մենք կարող ենք հաղթել, բայց պետք է գիտակցել, որ սա ամենաբարդ արտագնա խաղերից է, եթե […]

̰
ԱՄՆ-ը հույս է հայտնել ընդլայնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ

08:35 18.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել ընդլայնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ տնտեսագիտության և պաշտպանության ոլորտներում։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, փետրվարի 17-ին Ռուբիոն Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:25 18.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
«Կրասնոդարը» պատրաստ է 12-13 միլիոնով Սպերցյանի տրանսֆերային իրավունքը վաճառել անգլիական ակումբին

08:20 18.02.2025

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում», գրում է Чемпионат-ը։ Ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատրաստ է վաճառել 12-13 միլիոն եվրոյով։ «Ակումբներն ամռանը հավանական տրանսֆեր իրականացնելու հարցում շարունակում են մշտական կապ պահպանել։ Գործարքը մի շարք հանգամանքներից է կախված։ Առաջնային գործոնն այն է` արդյոք «Լիդսը» կնվաճի՞ Պրեմիեր լիգայի […]

̰
Մադուրոն պնդել է տարածքային վեճի շուրջ բանակցություններ վարել Գայանայի հետ

08:15 18.02.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդել է, որ անհապաղ բանակցություններ սկսվեն Գայանայի հետ՝ տասնամյակներ տեւած տարածքային վեճը լուծելու համար։ «Մենք կոմյունիկեի միջոցով ծանուցել ենք Գայանայի Համագործակցային Հանրապետության ղեկավարներին տարածքային վեճի շուրջ համաձայնեցված, դիվանագիտական, գործնական և բավարար համաձայնություն գտնելու անհրաժեշտության մասին։ Գայանայի իշխող շրջանակները պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ Վենեսուելայի կառավարության հետ՝ գտնելու վեճի գործնական, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
«Լիվերպուլը» շարունակում է մնալ չեմպիոնի ակնհայտ ֆավորիտը․ Opta

08:00 18.02.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը 85,8 տոկոս հավանականությամբ կնվաճի «Լիվերպուլը», կանխատեսել է Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը։ Լոնդոնի «Արսենալի»` չեմպիոն դառնալու շանսերը սուպերհամակարգիչը գնահատել է 14,1, իսկ «Մանչեսթեր Սիթիինը»` 0,1 տոկոս։ Հիշեցնենք, որ 25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 60 միավորով «Լիվերպուլն» է, որին հաջորդում են «Արսենալը» (53) և «Նոթինգեմ Ֆորեսթը» (47)։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» […]

̰
Այրվել է վագոն-տնակ

01:50 18.02.2025

Փետրվարի 17-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցում վագոն-տնակ է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշ թաղամասի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը […]

̰
Մխիթար Հայրապետյանի ելույթը Միջազգային պաշտպանական համաժողովին

00:50 18.02.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Միջազգային պաշտպանական համաժողովում (IDC) իր ելույթը: Նախարարը տեսանյութին կից գրել է. «Ապատեղեկատվությունը լրջագույն մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Տեղեկատվության տարածման արագության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ հասարակությունների վրա»: Մխիթար Հայրապետյանը Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC) մասնակցում էր ԱՄԷ պաշտպանության հարցերով […]

̰
Տորոնտոյի օդանավակայանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան տուժածներ

00:34 18.02.2025

Մինեապոլիսից Տորոնտո ժամանած Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շրջվել է։ Կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները ողջ են, հայտնել է TASS-ը: Դեպքը տեղի է ունեցել Տորոնտոյի Փիրսոն օդանավակայանում: Here pic.twitter.com/3tAwjYGuVZ — Bir Acayip Adam (@Tr19192) February 17, 2025

̰
Կիսամարաթոնյան վազքի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել

00:30 18.02.2025

Ուգանդացի թեթևաթլետ Ջեյքոբ Կիպլիմոն կիսամարաթոնյան վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Eurosport-ը։ 24-ամյա վազորդը Բարսելոնայում կայացած Mitja Marato մրցաշարում 21,1 կիլոմետրն անցել է 56 րոպե 42 վայրկյանում։ Կիպլիմոն ընդամենը 48 վայրկյանով գերազանցել է նախորդ ռեկորդակիր եթովպացի Յոմիֆ Կեյելեչիի ցուցանիշը` 57,30 րոպե։ Կիպլիմոն Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել 10 հազար մետր մրցատարածությունում։ Նույն […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

00:17 18.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Ո՞վ է կանգնած Աբխազիայի հայերին երկրից վտարելու կոչերի hետևում

00:14 18.02.2025

Աբխազիայում կայացել է նախագահական արտահերթ ընտրությունների առաջին փուլը: Այն թեժ մթնոլորտում է անցել: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո չճանաչված հանրապետությունում որոշ ուժեր հակահայկական կազմակերպված արշավ են սկսել՝ մեղադրելով աբխազահայերին ընտրությունները իրենց շահերին ծառայեցնելու մեջ: Ո՞րն է հիմքը այս մեղադրանքների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկայանը: «Ընտրությունների 2-րդ փուլ են անցել պրոռուսական թեկնածու Բադրա Գումբան և […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:06 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փետրվարի 18-ին Էր Ռիադում Կիևի հետ բանակցություններ չեն լինի. Ուշակով

23:59 17.02.2025

Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]

̰
Լավրովն ու Ուշակովը ժամանել են Էր Ռիադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

23:49 17.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր Ռիադի օդանավակայանում: Այս մասին հայտնել է TASS-ը: Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ CNN-ի փոխանցմամբ՝ Էր Ռիադում ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ […]

̰
Բրազիլիայի Մ20 հավաքականը՝ Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող

23:41 17.02.2025

Բրազիլիայի Մ20 հավաքականը Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղում հաղթել է Չիլիի իր հասակակիցներին։ Հաղթողների կազմում գոլի հեղինակ են դարձել Պեդրոն, Դևիդ Վաշինգտոնը և Ռիկարդո Մատիասը: Այս հաղթանակը, հաշվի առնելով նաև Արգենտինայի՝ Պարագվայից կրած պարտությունը, Բրազիլիային թույլ է տվել երկրորդ անգամ անընդմեջ հաղթել մրցաշարում։

̰
Փարիզում ԵՄ անվտանգության հարցերով գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել

23:33 17.02.2025

Փարիզում Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նման հանդիպումները որոշումներով չեն ավարտվում, քանի որ սա այն մարմինը չէ, որը կարող է որևէ պարտադիր և վերջնական որոշում կայացնել», – ասել է Տուսկը մամուլի ասուլիսում։

̰
BACK_TO_TOP