Բոլոր լուրերը – Page 488 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Արտաքին ուժերը փորձում էին երկիրը մղել Ռուսաստանի հետ զինված հակամարտության․ Կավելաշվիլի

14:42 18.02.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ արտաքին ուժերը փորձում էին երկիրը մղել Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Այս մասին նա խոսել է փետրվարի 18-ին Radio Courtoisie-ին տված հարցազրույցում: «Մեզ մենակ էին թողել միջուկային տերության հետ և ասում էին՝ ձեզ զենք կտանք։ Երիտասարդ եվրոպամետները մեզ կոչ էին անում պատերազմել Ռուսաստանի դեմ», -ասել է նա: Նրա խոսքով, […]

̰
Պրեմիեր լիգայի նոր գնդակը

14:35 18.02.2025

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի երրորդ գնդակը՝ Premier League Flight-ը: Նոր գնդակը Nike ապրանքանիշի ու Անգլիայի Պրեմիեր լիգայի համագործակցության 25-ամյակի առթիվ է: «Ոգեշնչված անցյալից՝ ներկայի նորարարությամբ»,- այսպես է բնութագրել նոր գնդակը ԱՊԼ-ի կայքը։ Առաջին անգամ այն կօգտագործվի «Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ» հանդիպմանը, փետրվարի 19-ին:

̰
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:30 18.02.2025

Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Հիմա ճիշտ ժամանակն է ուժեղացնել Եվրոպայի կշիռը ՆԱՏՕ-ում․ Ֆրանսիայի ԱԳՆ

14:24 18.02.2025

Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցությունը դրանում։ Այս մասին France Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։ «Հիմա ճիշտ ժամանակն է ուժեղացնել Եվրոպայի կշիռը ՆԱՏՕ-ում: Սա նշանակում է ամրապնդում ռազմավարական հարցերում, բայց նաև տեսլականի փոփոխություն. հիմա ժամանակն է, որ մենք վերահսկենք ՆԱՏՕ-ն»,- ասել է նա։ […]

̰
Էլինա Ավանեսյանը պարտվել է Միրա Անդրեևային․ Դուբայ

14:15 18.02.2025

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Դուբայում մեկնարկած WTA-1000 կարգի մրցաշարի առաջին շրջանում պարտություն է կրել: Աշխարհի 44-րդ և 14-րդ ռակետների մրցախաղում Էլինան 2-6, 1-6 հաշվով զիջել է Ռուսաստանի 17-ամյա ներկայացուցիչ Միրա Անդրեևային:

̰
ՊԵԿ «Ուսումնական կենտրոնը» Սևան քաղաքում անցկացրել է իրազեկման հանդիպում

14:11 18.02.2025

Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև մարզերում է կազմակերպում իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացնում են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանում են մասնակիցների հարցերին։ Այս անգամ էլ մասնագետները եղել են Սևան քաղաքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

14:05 18.02.2025

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ […]

̰
Զիդանը բանակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ

14:00 18.02.2025

Զինեդին Զիդանը կարող է առաջիկայում նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է L’Equipe-ը: Ֆրանսիացի մասնագետն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ են վարում: Աղբյուրի տեղեկություններով` համաձայնության գալու դեպքում Զիդանի հետ անժամկետ պայմանագիր կկնքվի: 52-ամյա Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: 2012 թվականից Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է Դիդյե Դեշամը:

̰
Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը

13:52 18.02.2025

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։ Հայտնում է ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 […]

̰
Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ բանակցությունների․ Պեսկով

13:48 18.02.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այնուամենայնիվ, Զելենսկու լեգիտիմությունը որպես Ուկրաինայի առաջնորդ կասկածելի է, ճեպազրույցում նշել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինն ինքը բազմիցս ասել է, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը […]

̰
Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:42 18.02.2025

Փետրվարի 19-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ:

̰
Սպերցյանի գոլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին»

13:35 18.02.2025

«Կրասնոդարը» Դուբայում կայացած ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է ղազախական «Աստանային»։ Ռուսական ակումբի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 11-մետրանոցից։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը մեկ ընկերական հանդիպում էլ կանցկացնի փետրվարի 21-ին Մոսկվայի «Դինամոյի» հետ։

̰
Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ

13:28 18.02.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։ «Հանդիպման ընթացքում ներկայացրի ՀՀ տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այս ուղղությամբ։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրեց ԱՄԷ Տիեզերական […]

̰
Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:17 18.02.2025

Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

13:12 18.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

̰
«Բարսելոնան»  գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը

13:07 18.02.2025

«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Լա լիգայի նոր առաջատարը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն ընդունել էր «Ռայո Վալյեկանոյին» և հաղթել է 1-0 հաշվով: Գոլը 28-րդ րոպեին խփել է Ռոբերտ Լևանդովսկին 11-մետրանոցից: 36-ամյա ֆուտբոլիստը 20 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: «Բարսելոնան» 51 միավոր ունի, «Ռեալը» նույնքան միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոն» 50 միավոր ունի: «Ռայո Վալյեկանոն» 35 […]

̰
Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

13:02 18.02.2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանը շնորհավորել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաային՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ «Սիրիայի ժողովուրդն իր տարբեր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջով և դիմակայել՝ համբերությամբ ու հույսով, որ երկրում կիշխի արդարությունն ու հավասարությունը, և կհարգվեն բոլոր սիրիացիների […]

̰
Ասադովն ու Արեֆին քննարկել են Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման հարցը

12:40 18.02.2025

Փետրվարի 17-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրանում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտի և տարանցման, նավթի և գազի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում: Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների ստեղծման, Իրանի տարածքով Նախիջևան […]

̰
Եղանակի կտրուկ փոփոխություն հանրապետության ամբողջ տարածքում

12:28 18.02.2025

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

̰
Թբիլիսիում Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել

12:18 18.02.2025

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո, հայտնում է TV Pirveli-ն։ Նախօրեին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անհայտ անձինք հավկիթներ էին նետել ընդդիմադիր Գեորգի Գախարիայի ուղղությամբ։ Նա նույնպես վերադառնում էր Մյունխենից։ Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել։

̰
ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 14-ի

12:11 18.02.2025

Ջորջիայում, Կենտուկիում և Արևմտյան Վիրջինիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։ Առնվազն 12 մարդ է զոհվել Կենտուկիում, ևս երկուսը զոհվել են Ջորջիայում և Արևմտյան Վիրջինիայում։ Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Պատրիկ Մորիսին ասել է, որ մի քանի մարդ անհետ կորած է համարվում: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ թեեւ տեղումներն արդեն […]

̰
SHANTNEWS

12:00 18.02.2025

̰
ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները բանակցություններ են վարում Էր Ռիադում

11:54 18.02.2025

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Պատվիրակությունների անդամները նստել են ուղղանկյուն սեղանի շուրջ։ Ռուսական կողմը նստել է աջ կողմում, ամերիկյան կողմը՝ ձախ։ Բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց կանգնած են երեք ամերիկացի բանակցողներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային […]

̰
Լիտվան չի քննարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը

11:47 18.02.2025

Վիլնյուսում ներկայումս չի քննարկվում լիտվական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը։ Այս մասին ասել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։ «Մենք կարող ենք օգնել Ուկրաինային՝ ուղարկելով մեր հրահանգիչներին: Դա անվիճելի է: Այնուամենայնիվ, Ուկրաինա որևէ կոնտինգենտի ուղարկելու մասին դեռևս խոսք չկա»,- ասել է նա: Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Լիտվայի ֆինանսական օգնությունն Ուկրաինային կազմել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո, […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-18-ը

11:27 18.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 15, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 11, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ […]

̰
Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական

11:21 18.02.2025

Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացված կլինի 8 մրցավարով և մրցավարի 4 օգնականով: ՀՖՖ մրցավարները նաև առաջին անգամ կսպասարկեն միջազգային հանդիպումներ, որպես VAR մրցավարներ: ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների՝ Մրցավարներ 1.Զավեն Հովհաննիսյան 2.Հենրիկ Նալբանդյան 3.Աշոտ Ղալթախչյան 4.Արտեմ Գասպարյան Մրցավարի օգնականներ 1.Մեսրոպ Ղազարյան 2.Արթուր Գդլյան […]

̰
Շուտով կմեկնարկեն ռուս-ամերիկյան բանակցությունները

11:16 18.02.2025

Ռուս-ամերիկյան բանակցությունների վայրը կլինի թագավորական ընտանիքի պալատներից մեկը՝ Դիրիան Ալբասատին համալիրում։ Շուտով բանակցությունների վայր կժամանեն Ռուսաստանի Դաշնությունից և Միացյալ Նահանգների պատվիրակությունները: Ռուսական կողմը ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը: ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով […]

̰
ՏԿԵ փոխնախարար Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին

11:12 18.02.2025

Փետրվարի 11-13-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին։ Փետրվարի 11-ին փոխնախարար Սիմոնյանը, որպես բանախոս, ելույթով հանդես է եկել նստաշրջանի բարձրաստիճան հատվածի «Միջտարածաշրջանային տրանպորտային կապակցվածություն» խորագրով պանելային քննարկմանը և ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ տրանսպորտային կապուղիների ընդլայնման, կանաչ տրանսպորտի զարգացման և […]

̰
Կանադայում ավիավթարի հետևանքով մոտ 20 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

10:54 18.02.2025

Առնվազն 18 ուղևոր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոցներ այն բանից հետո, երբ Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կանադայի Տորոնտո քաղաքի Փիրսոն օդանավակայանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Տուժածներից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Նրանց թվում կա մեկ երեխա և երկու մեծահասակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինեապոլիսից Տորոնտո ժամանած Delta Airlines ավիաընկերության […]

̰
Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում

10:38 18.02.2025

Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է դրանք համակողմանի զարգացնել՝ ներառյալ օգնություն տրամադրելով ամենակարևոր խնդիրների լուծման, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցում», – ասել է Պեսկովը IRNA գործակալությանը […]

̰
BACK_TO_TOP