Բոլոր լուրերը – Page 491 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:06 18.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փետրվարի 18-ին Էր Ռիադում Կիևի հետ բանակցություններ չեն լինի. Ուշակով

23:59 17.02.2025

Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]

̰
Լավրովն ու Ուշակովը ժամանել են Էր Ռիադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

23:49 17.02.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր Ռիադի օդանավակայանում: Այս մասին հայտնել է TASS-ը: Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ CNN-ի փոխանցմամբ՝ Էր Ռիադում ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ […]

̰
Բրազիլիայի Մ20 հավաքականը՝ Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող

23:41 17.02.2025

Բրազիլիայի Մ20 հավաքականը Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղում հաղթել է Չիլիի իր հասակակիցներին։ Հաղթողների կազմում գոլի հեղինակ են դարձել Պեդրոն, Դևիդ Վաշինգտոնը և Ռիկարդո Մատիասը: Այս հաղթանակը, հաշվի առնելով նաև Արգենտինայի՝ Պարագվայից կրած պարտությունը, Բրազիլիային թույլ է տվել երկրորդ անգամ անընդմեջ հաղթել մրցաշարում։

̰
Փարիզում ԵՄ անվտանգության հարցերով գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել

23:33 17.02.2025

Փարիզում Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նման հանդիպումները որոշումներով չեն ավարտվում, քանի որ սա այն մարմինը չէ, որը կարող է որևէ պարտադիր և վերջնական որոշում կայացնել», – ասել է Տուսկը մամուլի ասուլիսում։

̰
Արարատի մարզի Վարդաշատ գյուղի տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մшրմին

23:02 17.02.2025

Փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը: Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում […]

̰
Թրամփ-Պուտին հանդիպում. ի՞նչ է սպասվում Հայաստանին. զրույց Արմեն Պետրոսյանի հետ

22:44 17.02.2025

Շուտով Սաուդիան Արաբիայում կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահները: Թրամփն ու Պուտինը ցանկանում են բարելավել հարաբերություններն ու ռուս-ուկրաինական պատերազմում կոնսենսուսի հասնել: Ինչպե՞ս կարող է երկու գերտերությունների այս մերձեցումն ազդել մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

̰
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում դիտարկել է պետական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը

22:28 17.02.2025

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր այցելել է Արարատի մարզ` դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզի համայնքապետերի հետ նախ ծանոթացել ենք Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։ Հանձնարարել եմ աշխատանքներն իրականացնել […]

̰
Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ

22:14 17.02.2025

Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանում է։ Նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ, անվանական մարզաշապիկ է ստացել ՀՖՖ նախագահի կողմից, տվել առաջին մեկնաբանությունը նշանակումից հետո։ ՀՖՖ տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, SHANTNEWS.AM -ը հայտնել էր, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

̰
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունները

22:03 17.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «ՔՊ նախաձեռնող խմբի նիստը Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին»,- տեսանյութին կից՝ գրել է նա։  

̰
SHANTNEWS

22:00 17.02.2025

̰
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը

21:47 17.02.2025

Հունվարի 28-ին լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել:

̰
18-ամյա Ժոաո Ֆոնսեկան` Բուենոս Այրեսի մրցաշարի հաղթող

21:35 17.02.2025

18-ամյա Ժոաո Ֆոնսեկան դարձել է Բուենոս Այրեսի ATP-250 շարքի մրցաշարի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում բրազիլացի թենիսիստը 6-4, 7-6 հաշվով հաղթել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 26-րդ ռակետ)։ Tennis TV-ի հաղորդմամբ` Ֆոնսեկան 1990 թվականից հետո դարձել է 7-րդ ամենաերիտասարդ թենիսիստը, որը ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար է հաղթել։ Ֆոնսեկան ATP-ի դասակարգման աղյուսակում 250 միավոր է վաստակել, դիրքը բարելավել […]

̰
Ովքեր ունեն հասարակական տրանսպորտից անվճար և արտոնությամբ օգտվելու իրավունք

21:22 17.02.2025

Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝ Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները Մինչև 8 տարեկան երեխաները Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում […]

̰
Փետրվարի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:14 17.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի 16 թաղ․ 4, 6, 8, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 47 շենքերի, Գևորգ Չաուշի փ. 14/3 շենքի և հարակից տարածքների էլ․ […]

̰
ՆԳ նախարարի տեղակալ-ՓԾ տնօրենը աշխատանքային այցով Թունիսում էր

21:00 17.02.2025

ՆԳ նախարարի տեղակալ-ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը փետրվարի 11-ից 14-ը Թունիսի Հանրապետության Թունիս քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորում անցած թիմերի ղեկավար կազմի միջազգային ֆորումին և աշխատանքային խմբերի 2025 թվականի հանդիպումներին։ INSARAG-ի որոնողափրկարարական խմբերի ղեկավարների համար կազմակերպված միջազգային ֆորումին մասնակցում էին միջազգային որոնողափրկարարական խմբերի շուրջ 45 երկրների մոտ 150 […]

̰
Մեր նպատակները չեն փոխվել․ Մխիթարյանը՝ պարտության մասին

20:52 17.02.2025

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը, հայտնում է Football Italia-ն: «Առաջին կեսում մի շարք գոլային պահեր չիրացրեցինք։ Ընդմիջումից հետո լավագույն խաղը ցույց չտվեցինք` չնայած մեծ էներգիա ծախսեցինք։ Սա ֆուտբոլ է, կարող է նաև այսպես լինել։ Ես միշտ վստահելու եմ խաղընկերներիս և մեր ցուցադրած խաղին։ Ցավոք, չկարողացանք […]

̰
Փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը

20:44 17.02.2025

Փետրվարի 17-ին, ժամը 11:43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրա։ Հրդեհը […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

20:36 17.02.2025

Փետրվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Հայտնի է «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մրցավարը

20:29 17.02.2025

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել ռումինացի Իշտվան Կովաչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրա օգնականները կլինեն Միխայ Մարիկան ու Ֆերենց Տունոդը, չորրորդ պաշտոնյան` Հորացիու Ֆեսնիկը։ VAR-ի պատասխանատուն նիդերլանդցի Դենիս Հեգլերն է, իսկ նրա օգնականը՝ լեհ Տոմաշ Կվյատկովսկին։ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության […]

̰
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:20 17.02.2025

Երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, Արեգակի վրա M դասի հզոր բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Փետրվարի 17-ին 16 րոպե տևողությամբ M1.1 բռնկում է գրանցվել արևային բծերի 3992 (S05W75) խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում է ինստիտուտը։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:

̰
Նեբենզյա. ԵՄ-ն և Բրիտանիան չեն կարող լինել Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի կողմեր

20:09 17.02.2025

ԵՄ երկրները և Մեծ Բրիտանիան կուրացած են ռուսաֆոբիայից, բացարձակապես ի վիճակի չեն պայմանավորվել և չեն կարող լինել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու պայմանավորվածությունների կողմ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի 2202 բանաձեւի ընդունման 10-ամյակին նվիրված հանդիպմանը, որը հաստատել է Մինսկի համաձայնագրերի իրականացման միջոցառումների փաթեթը։ «Այսօր մենք հասկանում ենք, որ Մինսկի երաշխավորները […]

̰
SHANTNEWS

20:00 17.02.2025

̰
Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը․ ATP

19:55 17.02.2025

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը մնացել է 21-րդ տեղում։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, որն արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկված է մինչև մայիս։ 1 (1). Յանիկ Սիներ (Իտալիա)` 11 330 միավոր 2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 8135 3 (3). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 7410 4 (4). Թեյլոր […]

̰
ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել է ապօրինի պահվող զինամթերք

19:51 17.02.2025

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի […]

̰
Դավիթ Խուդաթյանը հետևել է Վեդու ջրամբարի` արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին

19:42 17.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հետևել է Վեդու ջրամբարի` արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին, համայնքում կատարվող շինարարությանը։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

̰
Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել

19:33 17.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլով է աչքի ընկել 2-րդ Բունդեսլիգայում: 31-ամյա ֆուտբոլիստը «Համբուրգի» դեմ 22-րդ տուրի տնային խաղի 6-րդ րոպեին բացել է հաշիվը: «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում ևս Ադամյանը նույն րոպեին բացել էր հաշիվը, սակայն «Յան Ռեգենսբուրգը» պարտվել էր 1-2 հաշվով: Հիշեցնենք, որ […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ

19:26 17.02.2025

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ: Քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023- 2024 թվականների ծախսային արդյուանվետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները: «Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ

19:19 17.02.2025

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին հանդիպել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Վահե Ղալումյանը եւ Սիսակ Գաբրիելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ԲՏԱ եւ Էկոնոմիկայի նախարարների տեղակալները: Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը կարեւորել է ՀՀ հանրային շարժական բջջային կապի օպերատորների անխափան գործունեությունն ու հանրապետության […]

̰
Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:12 17.02.2025

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը ընդգծել […]

̰
BACK_TO_TOP