18:19 17.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման: Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար: Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:
18:14 17.02.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների եւ Պետական կառավարման ակադեմիայի` Ազգային ժողովում փորձաշրջան անցնող ուսանողների հետ: Նույն օրը Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ: Հանդիպումների ընթացքում […]
18:08 17.02.2025
Մայրաքաղաքի պարեկները Մամիկոնյանց փողոցում ծառայություն իրականացնելիս փետրվարի 16-ի լուսադեմին կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մեքենա։ Սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են ինչ-որ նյութով լցված տարա, իսկ ուղևորը հայտնել է, որ մոտը մեթադոն ունի։ 34-ամյա վարորդը փորձել է մեքենայով դիմել փախուստի։ Օգնության է հասել պարեկային մի քանի կարգախումբ: Պարեկները շրջափակել են «Հոնդան», սակայն վարորդը փախուստի մի […]
17:54 17.02.2025
Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն ավարտել է մրցելույթն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի եզրափակչում՝ գրավելով 34-րդ տեղը։ 26-ամյա մարզիկը գրանցել է 2:04,07 րոպե արդյունք։ Մոսեսովը ոլորավայրէջքի որակավորման փուլում գրավել էր 6-րդ տեղը։ Ավելի վաղ նա 47-րդ էր եղել հսկա ոլորավայրէջքի եզչափակչում։ Հիշեցնենք, որ Գլեբ Մոսեսովն առաջին հայ մարզիկն է, որին […]
17:46 17.02.2025
Փետրվարի 15-ին՝ ժամը 22:15-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են Երևանի բնակիչ 37 և 33 տարեկան երկու եղբոր և վերջինիս վարած «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Ավագ եղբոր խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով գլանակ ու բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ: Կրտսեր եղբոր […]
17:37 17.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական պատկերը բարդ է, նա կմնա հիվանդանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Վերջին օրերին և այսօր անցկացված թեստերի արդյունքները հայտնաբերել են շնչուղիների պոլիմիկրոբային վարակ, ինչը հանգեցրել է թերապիայի հետագա փոփոխության: Անցկացված բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս բարդ կլինիկական պատկեր, որը կպահանջի համապատասխան հիվանդանոցային բուժում», – ասվում է […]
17:30 17.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Վլադիմիր Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։ «Երեքշաբթի օրը՝ փետրվարի 18-ին, նախագահական համալիրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի մեր երկիր։ Բանակցությունների ընթացքում Թուրքիայի և Ուկրաինայի միջև […]
17:23 17.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան դարձել է Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարի հաղթող։ Աշխարհի 41-րդ ռակետը Կատարի մայրաքաղաքում կայացած մրցաշարի եզրափակչում 6-4, 6-3 հաշվով հաղթել է Ելենա Օստապենկոյին (Լատվիա, 37-րդ ռակետ)։ 23-ամյա Անիսիմովան առաջին անգամ է նվաճել «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս։ WTA դասակարգման աղյուսակում նա վաստակել է 1000 միավոր և հերթական թարմացումից հետո առաջին անգամ […]
17:16 17.02.2025
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի […]
17:08 17.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, – խոհանոցի առաստաղը եղել […]
17:00 17.02.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի թարմացված դասակարգման աղյուսակում։ 22-ամյա թենիսիստուհին ունի վարկանիշային 1245 միավոր և 48-ից բարձրացել է 44-րդ տեղ։ Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 8966)։
16:55 17.02.2025
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զուգահեռ ներդրվում է նաև ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական ծախսերի/սոցիալական կրեդիտների համակարգ: Այն ենթադրում է երկու խոշոր ուղղություններով՝ կրթության և առողջապահության ծախսերի որոշակի փոխհատուցում: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ ֆինանսների […]
16:50 17.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ վաղաժամ է քննարկել, թե արդյոք Եվրոպան կարող է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ ապագա բանակցություններին։ Նա նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները միայն վաղը Էր Ռիադում կսկսեն քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ «Նախապատրաստվելու են երկու նախագահների հանդիպմանը, ինչի շուրջ […]
16:47 17.02.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս փետրվարի 15-ին, ժամը 16.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական երկու ատրճանակ, մեկը` թմբուկավոր, առանց գրառումների, մյուսը` «Բայլկալ-442» գրառմամբ՝ լիցքավորված երեք փամփուշտով: Երիտասարդն ու […]
16:44 17.02.2025
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։ Փետրվարի 17-ից դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը։ Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն այս պահին արդեն դադարեցվել է, գործում […]
16:42 17.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կկազմակերպի նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։ Դասընթացին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 28-ն-է: Դասընթացին դիմելու համար անցեք հղումով https://www.src.am/am/getNews/873
16:35 17.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մասին, հաղորդում է Sport24-ը: Արմանը ներկա է եղել UFC Fight Night 251-ին և աջակցել Շահբազյանին, որն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով: «Մենք խոսել ենք մենամարտից առաջ և հետո: Նա իմ մեծ ընկերն է, շնորհակալ եմ նրան աջակցության համար։ […]
16:28 17.02.2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, բացի երկու երկրների հարաբերություններից, կքննարկեն ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստումը և երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը նվիրված կլինի […]
16:22 17.02.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ: Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 94 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
16:17 17.02.2025
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի […]
16:12 17.02.2025
Փետրվարի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 468 դեպք, որից 178-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 109, փլուզման, ջրահեղձման, պայթյունի, կեղծ ահազանգի՝ 1-ական, առատ ձյան՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 8 , ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 22, այլ դեպքեր՝ 73: Եղանակային […]
16:06 17.02.2025
«Հայաստան» դաշինքը շարունակելու է ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրություններին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով իր մասնակցությանը՝ Քոչարյանն ընդգծեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել դաշինքում, և հիմա արտահայտում է իր անձնական կարծիքը։««Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր […]
16:00 17.02.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա` ԱԱ-2027-ի նախընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացնելու համար, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին։ Հայ բասկետբոլիստները նախընտրական փուլի C խմբի նախորդ երեք խաղերում մեկ հաղթանակ են տարել, կրել են երկու պարտություն և 4 միավորով երկրորդ տեղում են։ Ալբանիայի թիմը անցկացրած երկու խաղում էլ […]
15:52 17.02.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամաի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր […]
15:45 17.02.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.35 մ (16.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 4 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, […]
15:30 17.02.2025
Եվրահանձնաժողովի անդամների ամբողջական կազմը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Կերմայքերը։ «Կարող եմ հայտարարել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի տարելիցի օրը Եվրահանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթ կայցելեն երկիր»,- ասել է նա։ ԵՀ ներկայացուցիչը չհստակեցրեց՝ արդյո՞ք այս այցի ընթացքում կքննարկվեն խաղաղ կարգավորումը և անվտանգության ապագա երաշխիքները։
15:24 17.02.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլլար գումար։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ։ Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են։ Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել […]
15:17 17.02.2025
Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 10-րդ տուրում «Սանթոսը» 3-1 հաշվով առավելության է հասել երկրի չորրորդ լիգան ներկայացող «Ագուա Սանտայի» հետ պայքարում: Տանտերերի կազմում գոլով ու արդյունավետ փոխանցումով է աչքի ընկել Նեյմարը: «Սանթոսը» Պաուլիստա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում 12 միավորով 7-րդ տեղում է, իսկ B խմբում` առաջին։ Նեյմարը հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի […]