Բոլոր լուրերը – Page 495 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 10-16-ը

15:45 17.02.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.35 մ (16.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 4 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, […]

̰
Ադելիա Պետրոսյանը` ՌԴ Գրան պրիի հաղթող

15:37 17.02.2025

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում դարձել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ փուլի հաղթող: 17-ամյա մարզուհին 238,79 միավոր է վաստակել: Երկրորդ տեղը գրավել է Ալինա Գորբաչովան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ֆրոլովան։

̰
ԵՀ անդամները հաջորդ շաբաթ կայցելեն Ուկրաինա

15:30 17.02.2025

Եվրահանձնաժողովի անդամների ամբողջական կազմը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Կերմայքերը։ «Կարող եմ հայտարարել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի տարելիցի օրը Եվրահանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթ կայցելեն երկիր»,- ասել է նա։ ԵՀ ներկայացուցիչը չհստակեցրեց՝ արդյո՞ք այս այցի ընթացքում կքննարկվեն խաղաղ կարգավորումը և անվտանգության ապագա երաշխիքները։

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը․ շաբաթվա պատկերը

15:24 17.02.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլլար գումար։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ։ Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են։ Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել […]

̰
Նեյմարի գոլն ու «Սանթոսի» հաղթանակը

15:17 17.02.2025

Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 10-րդ տուրում «Սանթոսը» 3-1 հաշվով առավելության է հասել երկրի չորրորդ լիգան ներկայացող «Ագուա Սանտայի» հետ պայքարում: Տանտերերի կազմում գոլով ու արդյունավետ փոխանցումով է աչքի ընկել Նեյմարը: «Սանթոսը» Պաուլիստա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում 12 միավորով 7-րդ տեղում է, իսկ B խմբում` առաջին։ Նեյմարը հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի […]

̰
Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:10 17.02.2025

Անկարայում 3,5 մագնիտուդ  երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքի հյուսիսային մասում՝ Ենիմահալե թաղամասում, 11 կմ խորության վրա, հայտնել է կառավարության աղետների կառավարման AFAD գործակալությունը: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի բնակիչները ցնցումներ են զգացել, և շատերն իրենց շենքերից դուրս են վազել փողոց։ Ըստ TRT-ի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։  

̰
Լավրով. ԱՄՆ-ն կարող է օգնել ուկրաինական հարցի կարգավորմանը

15:05 17.02.2025

ԱՄՆ-ն ի սկզբանե մեծ դեր է խաղացել ուկրաինական հակամարտության մեջ, և Ռուսաստանը չի բացառում Վաշինգտոնի օգնությունը դրա կարգավորման հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Միացյալ Նահանգները կարող է օգնել կարգավորել իրավիճակը, և մենք չենք թաքցնում, որ նման օգնությունը միանգամայն հնարավոր է: Հատկապես, որ ԱՄՆ-ն գլխավոր դեր է ունեցել […]

̰
SHANTNEWS

15:00 17.02.2025

̰
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար ԵՄ մտնելու հեռանկար չի տեսնում

14:51 17.02.2025

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար Եվրամիություն մտնելու հեռանկար չի տեսնում, հնարավորությունը համարում է զրոյական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում: Քոչարյանի կարծիքով՝ ԵՄ-ն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է: Դա, ըստ Քոչարյանի, ունի մի քանի բաղադրիչ՝ առաջնորդության ճգնաժամ, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ: «Եվրոպական պրոյեկտն ինքն այսօր ճգնաժամի մեջ […]

̰
Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում և թանգարաններում

14:37 17.02.2025

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառումների ցանկերը կցվում են:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

14:30 17.02.2025

Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 733, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 292, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Ավինյանը երթևեկության համար չվճարող քաղաքացիների մասով առաջարկել է անցնել համապատասխան միջոցների կիրառման

14:22 17.02.2025

Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատումից հետո չարտոնված և անորակ ասֆալտապատում է արվել։ Այս մասին այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել է Երևանի փոխքաղաքապետը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ երթևեկության համար չվճարող քաղաքացիների մասով առաջարկել է անցնել համապատասխան միջոցների կիրառման: Ավելին՝ ռեպորտաժում:

̰
Նաիրի համայնքում փետրվարի 26-ին տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

14:18 17.02.2025

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Ֆինանսավարկային ու բյուջետային եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ կանցկացնեն Նաիրի համայնքում: Որոշումը հաստատվել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 17-ին հրավիրված արտահերթ նիստում: Համատեղ նիստում կքննարկվի «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

̰
Պեսկովը բացատրել է, թե ինչու է Սաուդյան Արաբիան ընտրվել որպես հարրթակ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

14:11 17.02.2025

Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին, լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել է Սաուդյան Արաբիան, երբ նրանք խոսում էին հնարավոր գագաթնաժողովի հնարավոր վայրի մասին: Այն ըմբռնման շրջանակում, որ այդ վայրը, ընդհանուր […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում

14:05 17.02.2025

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով ԵԱՀԿ Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում: «Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև, եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր միջազգային ֆորմատ ունենալ»,–ասաց Քոչարյանը՝ հարց հնչեցնելով, թե Մինսկի խումբն այսօր ինչո՞վ […]

̰
Ովքե՞ր դեռ կարող են դիմել Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար

13:42 17.02.2025

Ովքե՞ր դեռ կարող են դիմել Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար, ի՞նչ փուլում է ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրազեկող տեսանյութ է ներկայացրել։

̰
Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

13:32 17.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, […]

̰
Քոչարյանն անդրադարձել է Մեղրին ԼՂ-ով փոխանակելու շուրջ բանակցությունների մասին ԱՄՆ պետդեպի փաստաթղթերին

13:24 17.02.2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնցում առկա են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1990-ականների վերջերին բանակցություններ են վարել Մեղրին ու Լեռնային Ղարաբաղը փոխանակելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսի ընթացքում։ ՀՀ երկրորդ նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ բանակցություններից։ «Մինչև 1999 թվականը բանակցային գործընթացը հետևյալ բովանդակությունն […]

̰
Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով աշխատաժողովի անհրաժեշտություն կա․ Փաշինյան

13:17 17.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով աշխատաժողովի անհրաժեշտություն կա։ «Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ. կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում: Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ […]

̰
Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ են բացվում

13:10 17.02.2025

Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ աշխարհաքաղաքականության ներկա իրավիճակում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ արտաքին քաղաքականություն վարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսի ընթացքում: «Մի բան շեշտակի փոխվում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության միջանցքը շատ նեղացել էր, հիմա այդ կոմպլեմենտարության միջանցքը մի քիչ ընդլայնվելու […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով

13:03 17.02.2025

Երևանում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-22-ին սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ: Մարզերում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-ին և 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, […]

̰
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնության հաղթող

12:55 17.02.2025

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում: Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), […]

̰
Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում․ ՀՀ ԱՆ

12:47 17.02.2025

Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը, ծառից կախելու են իրենց նկարներն ու շտապելու այլ երազանքների հետևից: Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում, 75 տոկոս դեպքերում ամբողջովին ապաքինվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Դեղորայքային գերթանկարժեք բուժման, ոսկրածուծի աուտո և ալոգեն […]

̰
Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր

12:38 17.02.2025

Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

12:32 17.02.2025

2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագիրն իրականացնել այնպես, որ թեքահարթակների հասանելիությունը համակարգված ու տրամաբանված լինի:

̰
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կառուցվող զբոսայգին կառանձնանա նոր լուծումներով

12:22 17.02.2025

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:

̰
Այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

12:11 17.02.2025

Փետրվարի 17-ին Բաքվում շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ դատավարությունը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Նրան նոր շինծու ու հորինված մեղադրանքներ են առաջադրվել իբր ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։

̰
SHANTNEWS

12:00 17.02.2025

̰
Չարենցավան քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:50 17.02.2025

Փետրվարի 18-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Իրանում կարծում են, որ Թրամփը չի կարողանա իրականացնել Թեհրանի դեմ սպառնալիքները

11:43 17.02.2025

Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա։ Նման կարծիք է հայտնել Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը։ «Թրամփի սպառնալիքները գործնական ազդեցություն չունեն և չեն իրականացվի: Իրանի զինված ուժերը գտնվում են առավելագույն պատրաստվածության վրա և անհրաժեշտ պաշտպանական միջոցներ են ձեռնարկում հակառակորդին վերահսկելիս»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության պաշտպանության […]

̰
BACK_TO_TOP