16:17 17.02.2025
«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: 61-ամյա նիդերլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի […]
16:12 17.02.2025
Փետրվարի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 468 դեպք, որից 178-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 109, փլուզման, ջրահեղձման, պայթյունի, կեղծ ահազանգի՝ 1-ական, առատ ձյան՝ 3, մերկասառույցի՝ 17, թունավորման՝ 8 , ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 22, այլ դեպքեր՝ 73: Եղանակային […]
16:06 17.02.2025
«Հայաստան» դաշինքը շարունակելու է ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրություններին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով իր մասնակցությանը՝ Քոչարյանն ընդգծեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել դաշինքում, և հիմա արտահայտում է իր անձնական կարծիքը։««Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր […]
16:00 17.02.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա` ԱԱ-2027-ի նախընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացնելու համար, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին։ Հայ բասկետբոլիստները նախընտրական փուլի C խմբի նախորդ երեք խաղերում մեկ հաղթանակ են տարել, կրել են երկու պարտություն և 4 միավորով երկրորդ տեղում են։ Ալբանիայի թիմը անցկացրած երկու խաղում էլ […]
15:52 17.02.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամաի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր […]
15:45 17.02.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.35 մ (16.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 4 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, […]
15:37 17.02.2025
Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում դարձել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ փուլի հաղթող: 17-ամյա մարզուհին 238,79 միավոր է վաստակել: Երկրորդ տեղը գրավել է Ալինա Գորբաչովան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ֆրոլովան։
15:30 17.02.2025
Եվրահանձնաժողովի անդամների ամբողջական կազմը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Կերմայքերը։ «Կարող եմ հայտարարել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի տարելիցի օրը Եվրահանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթ կայցելեն երկիր»,- ասել է նա։ ԵՀ ներկայացուցիչը չհստակեցրեց՝ արդյո՞ք այս այցի ընթացքում կքննարկվեն խաղաղ կարգավորումը և անվտանգության ապագա երաշխիքները։
15:24 17.02.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլլար գումար։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ։ Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են։ Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել […]
15:17 17.02.2025
Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 10-րդ տուրում «Սանթոսը» 3-1 հաշվով առավելության է հասել երկրի չորրորդ լիգան ներկայացող «Ագուա Սանտայի» հետ պայքարում: Տանտերերի կազմում գոլով ու արդյունավետ փոխանցումով է աչքի ընկել Նեյմարը: «Սանթոսը» Պաուլիստա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում 12 միավորով 7-րդ տեղում է, իսկ B խմբում` առաջին։ Նեյմարը հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի […]
15:10 17.02.2025
Անկարայում 3,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքի հյուսիսային մասում՝ Ենիմահալե թաղամասում, 11 կմ խորության վրա, հայտնել է կառավարության աղետների կառավարման AFAD գործակալությունը: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղի բնակիչները ցնցումներ են զգացել, և շատերն իրենց շենքերից դուրս են վազել փողոց։ Ըստ TRT-ի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
15:05 17.02.2025
ԱՄՆ-ն ի սկզբանե մեծ դեր է խաղացել ուկրաինական հակամարտության մեջ, և Ռուսաստանը չի բացառում Վաշինգտոնի օգնությունը դրա կարգավորման հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Միացյալ Նահանգները կարող է օգնել կարգավորել իրավիճակը, և մենք չենք թաքցնում, որ նման օգնությունը միանգամայն հնարավոր է: Հատկապես, որ ԱՄՆ-ն գլխավոր դեր է ունեցել […]
14:51 17.02.2025
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար Եվրամիություն մտնելու հեռանկար չի տեսնում, հնարավորությունը համարում է զրոյական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում: Քոչարյանի կարծիքով՝ ԵՄ-ն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է: Դա, ըստ Քոչարյանի, ունի մի քանի բաղադրիչ՝ առաջնորդության ճգնաժամ, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ: «Եվրոպական պրոյեկտն ինքն այսօր ճգնաժամի մեջ […]
14:37 17.02.2025
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 17-21-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառումների ցանկերը կցվում են:
14:30 17.02.2025
Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 733, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 292, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
14:22 17.02.2025
Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատումից հետո չարտոնված և անորակ ասֆալտապատում է արվել։ Այս մասին այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել է Երևանի փոխքաղաքապետը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ երթևեկության համար չվճարող քաղաքացիների մասով առաջարկել է անցնել համապատասխան միջոցների կիրառման: Ավելին՝ ռեպորտաժում:
14:18 17.02.2025
Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Ֆինանսավարկային ու բյուջետային եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ կանցկացնեն Նաիրի համայնքում: Որոշումը հաստատվել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 17-ին հրավիրված արտահերթ նիստում: Համատեղ նիստում կքննարկվի «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
14:11 17.02.2025
Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին, լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել է Սաուդյան Արաբիան, երբ նրանք խոսում էին հնարավոր գագաթնաժողովի հնարավոր վայրի մասին: Այն ըմբռնման շրջանակում, որ այդ վայրը, ընդհանուր […]
14:05 17.02.2025
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով ԵԱՀԿ Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում: «Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև, եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր միջազգային ֆորմատ ունենալ»,–ասաց Քոչարյանը՝ հարց հնչեցնելով, թե Մինսկի խումբն այսօր ինչո՞վ […]
13:32 17.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, […]
13:24 17.02.2025
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնցում առկա են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1990-ականների վերջերին բանակցություններ են վարել Մեղրին ու Լեռնային Ղարաբաղը փոխանակելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը թեմային անդրադարձավ իր ասուլիսի ընթացքում։ ՀՀ երկրորդ նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ բանակցություններից։ «Մինչև 1999 թվականը բանակցային գործընթացը հետևյալ բովանդակությունն […]
13:17 17.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով աշխատաժողովի անհրաժեշտություն կա։ «Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ. կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում: Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ […]
13:10 17.02.2025
Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ աշխարհաքաղաքականության ներկա իրավիճակում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ արտաքին քաղաքականություն վարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսի ընթացքում: «Մի բան շեշտակի փոխվում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության միջանցքը շատ նեղացել էր, հիմա այդ կոմպլեմենտարության միջանցքը մի քիչ ընդլայնվելու […]
13:03 17.02.2025
Երևանում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-22-ին սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ: Մարզերում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-ին և 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, […]
12:55 17.02.2025
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում: Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), […]
12:47 17.02.2025
Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը, ծառից կախելու են իրենց նկարներն ու շտապելու այլ երազանքների հետևից: Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում, 75 տոկոս դեպքերում ամբողջովին ապաքինվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Դեղորայքային գերթանկարժեք բուժման, ոսկրածուծի աուտո և ալոգեն […]
12:38 17.02.2025
Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:32 17.02.2025
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագիրն իրականացնել այնպես, որ թեքահարթակների հասանելիությունը համակարգված ու տրամաբանված լինի: