Բոլոր լուրերը – Page 496 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր

12:38 17.02.2025

Փետրվարի 7-13-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տեղափոխել է 1 մլն 408 հազար 730 ուղևոր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

12:32 17.02.2025

2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ծրագիրն իրականացնել այնպես, որ թեքահարթակների հասանելիությունը համակարգված ու տրամաբանված լինի:

̰
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կառուցվող զբոսայգին կառանձնանա նոր լուծումներով

12:22 17.02.2025

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հանգստի գոտին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:

̰
Այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

12:11 17.02.2025

Փետրվարի 17-ին Բաքվում շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ դատավարությունը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Նրան նոր շինծու ու հորինված մեղադրանքներ են առաջադրվել իբր ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։

̰
SHANTNEWS

12:00 17.02.2025

̰
Չարենցավան քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:50 17.02.2025

Փետրվարի 18-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Իրանում կարծում են, որ Թրամփը չի կարողանա իրականացնել Թեհրանի դեմ սպառնալիքները

11:43 17.02.2025

Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա։ Նման կարծիք է հայտնել Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը։ «Թրամփի սպառնալիքները գործնական ազդեցություն չունեն և չեն իրականացվի: Իրանի զինված ուժերը գտնվում են առավելագույն պատրաստվածության վրա և անհրաժեշտ պաշտպանական միջոցներ են ձեռնարկում հակառակորդին վերահսկելիս»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության պաշտպանության […]

̰
Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

11:33 17.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […]

̰
Շչեսնին խաղացող է, ում հետ պետք է հաշվի նստել․ «Բարսելոնայի» մարզական տնօրեն

11:25 17.02.2025

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Շչեսնին խաղացող է, ում հետ պետք է հաշվի նստել, քանի որ նա կարող է շատ բան տալ մեզ հաջորդ մրցաշրջանում: Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- […]

̰
Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

11:17 17.02.2025

Փետրվարի 16-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին «ԶԻԼ-131» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 37-ամյա Արթուր Ա․-ն, մահացել է, իսկ 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 33 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:12 17.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 235 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու` 23, ֆիզիկական ներգործության և պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 15-ական, անձնական […]

̰
Մերաբ Դվալիշվիլին կարող է նորից մենամարտել Պետր Յանի դեմ

11:06 17.02.2025

UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտարարել է, որ կարող է նորից մենամարտել ռուս Պետր Յանի դեմ, հաղորդում է Metaratings-ը: Վրացին 2023 թվականի մարտին UFC Fight Night 221-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Յանին: Հիշեցնենք, որ նախորդ ամիս 34-ամյա Դվալիշվիլին UFC 311-ում հաղթել էր ռուսաստանցի Ումար Նուրմագոմեդովին և պաշտպանել չեմպիոնությունը:

̰
Փետրվարի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն փետրվարի 21-ից

10:57 17.02.2025

2025 թվականի հունվար ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 17-ն է: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։ Փետրվարի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն փետրվարի 21-ից:

̰
Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:52 17.02.2025

Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Ռոնալդոն համոզված է, որ Բրազիլիայի հավաքականը խաղը պետք է կառուցի Վինիսիուսի ու Նեյմարի շուրջ

10:43 17.02.2025

Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը խաղը պետք է կառուցի Նեյմարի ու Վինիսիուսի շուրջ։ «Նեյմարը թիմի հիմնասյունն է։ Վինիսիուսիը նույնպես առանցքային ֆուտբոլիստ է։ Մենք երկու հիանալի ֆուտբոլիստ ունենք։ Պետք է այնպիսի միջոց գտնել, որը թույն կտա թիմին խաղը կառուցել նրանց շուրջ։ Նեյմարը երիտասարդներին է ոգեշնչում, խաղադաշտում […]

̰
Արմավիրի մարզի դատախազների կողմից դատարան է հանձնվել 1307 քրեական վարույթ․ ամփոփվել են աշխատանքները

10:35 17.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […]

̰
Եվրախորհրդի ղեկավարը հանդես է եկել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության օգտին

10:27 17.02.2025

Financial Times- ին տված հարցազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ասել է, որ Եվրոպան պետք է ներգրավվի Ուկրաինայի բանակցություններում՝ քննարկելու անվտանգության նոր ճարտարապետությունը, որը պետք է հաշվի առնի Ռուսաստանից բխող «գլոբալ սպառնալիքը»: Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Կոշտան կարծում է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն անհրաժեշտ են, սակայն […]

̰
Խաչանովին առաջին շրջանում բարդ մրցակից է բաժին հասել․ Դոհա

10:19 17.02.2025

Կայացել է Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի մենախաղի վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի աշխարհի 8-րդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի դեմ:

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին

10:12 17.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․36 դրամ:  

̰
Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի հետ

10:00 17.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամենևին չի հավատում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ պատերազմ սկսելու Ռուսաստանի մտադրության մասին պնդումներին։ «Ոչ, ես համաձայն չեմ, չեմ հավատում»,- ասել է նա։ Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական ճգնաժամի լուծման շուրջ բանակցելու ցանկության բացակայությունը «մեծ խնդիր» կլիներ Վաշինգտոնի համար, սակայն, Ռուսաստանի ղեկավարը հավատարիմ […]

̰
Օստապենկոն սենսացիոն հաղթանակի է հասել Շվյոնտեկի նկատմամբ սակայն պարտվել է եզրափակչում․ Դոհա

09:55 17.02.2025

Աշխարհի 37-րդ ռակետ Ելենա Օստապենկոն սենսացիոն հաղթանակով դուրս է եկել Դոհայի WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 6-3, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկին: Եզրափակչում սակայն լատվիացի թենիսիստուհին պարտվել է ԱՄՆ-ը ներկայացնող Ամանդա Անիսիմովային 4-6, 3-6 հաշվով:

̰
Շոլցն ասել է, որ Եվրոպան թույլ չի տա համաձայնություն ձեռք բերել Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ

09:50 17.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում Եվրամիությանը ներգրավելու անհրաժեշտությունը և ասել, որ Եվրոպան թույլ չի տա որևէ մեկին համաձայնության գալ Ուկրաինայի ապառազմականացման հարցում։ Շոլցը դեմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկա-ռուսական բացառիկ պայմանագրերի կնքման հնարավորությանը։ «Մենք՝ եվրոպացիներս, թույլ չենք տա, որ որևէ մեկը համաձայնի Ուկրաինայի ապառազմականացմանը։ Անհնար է դա անել առանց մեզ, […]

̰
Թրամփ. ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը պետք է տեղի ունենար մինչ ուկրաինական ճգնաժամի սկսվելը

09:45 17.02.2025

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն այն պետք է կազմակերպվեր ուկրաինական ճգնաժամից առաջ կամ դրա սկսվելուց անմիջապես հետո։ Այս մասին կիրակի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ժամկետները հստակ չեն, բայց դա կարող է տեղի ունենալ շատ շուտով։ Դա պետք է […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի հարցով «գործարքը»

09:40 17.02.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության ամերիկյան երաշխիքները։ Այս մասին նա գրել է The Daily Telegraph-ի հոդվածում։ «ԱՄՆ աջակցությունը կմնա կենսական նշանակություն, իսկ ԱՄՆ անվտանգության երաշխիքները կմնան երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ պայման։ Այդ պատճառով ես առաջիկա օրերին կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ և կաշխատեմ […]

̰
Իսրայելն ասել է, որ թույլ չի տա պաղեստինյան պետության ստեղծումը

09:35 17.02.2025

Իսրայելը չի ​​համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, քանի որ դա կվտանգի սեփական գոյությունը։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը ամերիկյան պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում էին մի քանի սենատորներ և Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսը։ «Իսրայելը երբեք չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, որը կվտանգի նրա գոյությունը: Իսրայելի առաջնահերթությունները պարզ […]

̰
«Ռեալն» ու Վինիսիուսը չեն բանակցում պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ

09:30 17.02.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններ չի վարում ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն: «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել 24-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները մինչև 2026 թվականի ամառ: Բրազիլացու պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվելու է 2027 թվականի հուլիսի 1-ին: Հիշեցնենք, որ Վինիսիուսի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի Պրո […]

̰
Մյունխենի համաժողովի ղեկավարը ուղիղ եթերում արտասվել է

09:26 17.02.2025

Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը միջոցառման փակման կապակցությամբ մասնակիցների հետ խոսելիս արտասվել է, որի ձայնագրությունը հրապարակվել է The Express Tribune թերթի YouTube ալիքում։ Նա նշել է, որ համաժողովն, ի սկզբանե, նախատեսված էր անդրատլանտյան լինելու համար, սակայն մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթից հետո անդամ երկրների միջև արժեքային բազան «այլևս այնքան էլ սովորական […]

̰
NBC. ԱՄՆ-ը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ նրանց հետ երկկողմ հանդիպումներից հետո

09:21 17.02.2025

Վաշինգտոնի վարչակազմը նախատեսում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ, ապա կազմակերպել համատեղ բանակցություններ հակամարտության երկու կողմերի հետ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանք հաստատել են, որ Կիևի էմիսարները չեն մասնակցի Սաուդյան Արաբիայում կայանալիք խորհրդակցություններին, սակայն նշել են, որ ԱՄՆ-ը մտադիր է աշխատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հակամարտությունը […]

̰
Նյու Դելիում երկրաշարժ է տեղի ունեցել

09:16 17.02.2025

Մի շարք ցնցումներ են զգացվել Հնդկաստանի մայրաքաղաքում՝ Նյու Դելիի կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հնդկաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ Նյու Դելիում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 5.36-ին՝ Նյու Դելիի մոտակայքում: Նախկինում էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

̰
Զախարյանը ներկայումս առողջական խնդիրներ չունի․ Մունդուատե

09:10 17.02.2025

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն խոսել է Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին, հաղորդում է Metaratings-ը: «Նա պատրաստ է խաղալ ցանկացած մակարդակում: Զախարյանը ներկայումս առողջական խնդիրներ չունի»,- ասել է Մունդուատեն: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը, իսկ վերադառնալուց հետո ընդամենը մեկ խաղ է անցկացրել:

̰
BACK_TO_TOP