14:06 15.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։
13:54 15.02.2025
«Բարսելոնան» հույս ունի նոր պայմանագրեր կնքել ևս երեք առանցքային խաղացողի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է armsport.am-ը: Ակումբը վերջերս հայտարարեց Պեդրիի, Գավիի, Ռոնալդ Արաուխոյի և Պաու Կուբարսիի հետ պայմանագրի ժամկետների երկարաձգման մասին, սակայն, ինչպես երևում է, նրանք չեն պատրաստվում սահմանափակվել դրանով: Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն այժմ աշխատում է նոր գործարքների […]
13:40 15.02.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։
13:35 15.02.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։ «Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև […]
13:24 15.02.2025
Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք` ✔️ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ, […]
13:16 15.02.2025
Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 15-ի […]
13:07 15.02.2025
Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում` Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում, բախվել են «Mercedes» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, ինչից մոտ 30 րոպե հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղվարդ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում […]
13:00 15.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ջերմ հարաբերություններ չունի թիմի ֆուտբոլիստների հետ, հայտնում է Manchester Evening News-ը: Պորտուգալացի մասնագետն այնքան ջերմ հարաբերություններ չունի խաղացողների հետ, ինչպես նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը: Նշվում է, որ Ամորիմը լավ հարաբերություններ է հաստատել միայն հայրենակիցներ Բրունու Ֆերնանդեշի ու Դիոգու Դալոյի հետ: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 24 տուրից հետո […]
12:55 15.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 3000 […]
12:49 15.02.2025
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Նշվում է, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով:
12:40 15.02.2025
Հայաստանի Մ-16 հավաքականը փետրվարի 15-22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո մեկնի Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարին։ Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Սերյոժա Հարությունյան – Փյունիկ-09 Նարեկ Նազարեթյան – Ուրարտու-09-1 Պաշտպաններ Նարեկ Մելիքյան – Փյունիկ-09 Տիգրան Օհանյան – Ակադեմիա-09-1 Արմեն Ասատրյան – […]
12:29 15.02.2025
Գազայի հատվածում պաղեստինցի արմատականների պատանդները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովը, հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Հեռարձակումն իրականացնում է եգիպտական Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքը։ Ցուցադրված կադրերում երեւում էր, թե ինչպես են բժիշկներն ու արմատականների ներկայացուցիչները ստորագրում պատանդներին տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերը։ Ազատ արձակվածներին տեղափոխող ԿԽՄԿ մեքենաները ներկայումս լքում են Գազայի հատվածի հարավային Խան Յունիս […]
12:19 15.02.2025
Փետրվարի 15-ին Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնն է։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակված է՝ որպես երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը […]
12:08 15.02.2025
Հայաստանի հակադոպինգային գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները: «Չնայած համապատասխան ռեսուրսների բացակայությանը՝ գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը։ Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար։ Ցավոք, 2024 թվականին ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվեցին»,- ասվում է […]
11:57 15.02.2025
Եթովպիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նազրեթ քաղաքից 84 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:45 15.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան մամուլը փորձում է իրեն կռվեցնել ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի հետ։ «Ես անընդհատ տեսնում եմ այս մեդիա գործունեությունը: Իլոնը զանգահարեց ինձ և ասաց՝ գիտե՞ք, նրանք փորձում են սեպ խրել մեր միջև։ Ես պատասխանեցի՝ այդպես է որ կա»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Ամերիկացի […]
11:35 15.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել և խոստացել է աջակցել Կիևին այդ հարցում։ «Հենց նոր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ», – գրել է Մակրոնը X-ում: Նա նշել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի […]
11:23 15.02.2025
ԱՄՆ Տեխաս նահանգի արևմտյան հատվածում 5,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Օդեսա քաղաքից 168 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 118 հազար մարդ։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:15 15.02.2025
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ՝ Ֆեդերիկո Գատի («Յուվենտուս»), Դեոտշանկյուլ Ուպամեկանո («Բավարիա»), Ջիվայրո Ռիդ («Ֆեյենորդ»), Դանիել Սվենսոն («Բորուսիա Դորտմունդ»)։ Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ՝ Իգոր Պայշաո («Ֆեյենորդ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Սերու Գիրասի («Բորուսիա Դորտմունդ»), Վանգելիս Պավլիդիս («Բենֆիկա»)։
11:03 15.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․36 դրամ:
10:52 15.02.2025
Աբխազիայում սկսվել են նախագահական ընտրությունները։ Պետության ղեկավարի պաշտոնի համար հավակնում է հինգ թեկնածու՝ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում Ավբխազիայի առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։
10:45 15.02.2025
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան Full Send Podcast-ի եթերում վստահություն է հայտնել, որ կարող է նոկաուտի ենթարկել թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին: «Մախաչևի համեմատ շատ առավելություններ ունեմ, նա շատ լավ է հասկանում դա: Ինձ ընդամենը մեկ դիպուկ հարված է հարկավոր Իսլամին հաղթելու համար: Մախաչևը գիտի, որ հարվածներս հենց այնպես շաղ չեմ տալիս, […]
10:34 15.02.2025
Դուք կարող եք միրգ ուտել օրվա ցանկացած ժամի, նույնիսկ նիհարելիս, ասում է SberZdorovye բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Վերոնիկա Նեյդախինան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում հերքել է մրգերի մասին հիմնական առասպելը։ Բժիշկը նշել է, որ ֆրուկտոզան, ինչպես սովորական շաքարավազը, չարաշահման դեպքում հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ երեկոյան միրգ չի կարելի ուտել։ […]
10:23 15.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է ԵՄ-ն և Ուկրաինան ներգրավել հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեջ։ «Լավ է, որ նախագահները զանգահարել են միմյանց»,- ասել է Շոլցը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ բոլորը կիսում են Ուկրաինայում հակամարտությունը որքան հնարավոր […]
10:14 15.02.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իրեն փոխարինելու լավ թեկնածու է համարում Զինեդին Զիդանին, հաղորդում է RMC Sport-ը: «Զիզուն հրաշալի թեկնածու է, նրան սպասում են հավաքականում, սակայն ես չգիտեմ, թե արդյոք Զիդանը կցանկանա գլխավորել ազգային թիմը»,- ասել է 56-ամյա մարզիչը: Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ից հետո Դիդյե Դեշամը հեռանալու է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
10:07 15.02.2025
Փետրվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
10:03 15.02.2025
Քնի որակը և ինքնազգացողությունը արթնանալուց հետո կախված են նրանից, թե որ դիրքով է քնել մարդը, ասել է սոմնոլոգ Վիոլետտա Գերասիմովան։ RuNews24.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է առողջ քնի գաղտնիքները։ Ըստ Գերասիմովայի՝ սխալ դիրքով քունը կարող է հանգեցնել պարանոցի և մեջքի ցավի, գլխացավի, այրոցների, շնչառության հետ կապված խնդիրների։ Ճիշտ դիրքը, ընդհակառակը, նպաստում է մկանների թուլացմանը, արյան […]
09:44 15.02.2025
Շաքարավազի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա Ufatime.ru-ի հետ զրույցում նշել է առողջության համար ամենավնասակար մթերքը։ Ուրազակովայի խոսքով՝ շաքարի կանոնավոր օգտագործման հետեւանքները կարող են բավականին լուրջ լինել։ Բժիշկը նշել է, որ շաքարավազը առկա է գրեթե ամենուր՝ թխուկներում, ըմպելիքներում, սոուսներում, առաջին հայացքից առողջ թվացող մթերքներում։ Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ […]
09:37 15.02.2025
Այս շաբաթ Հնդկաստանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները վերաբերում են ոչ միայն ռազմական ոլորտին: Ընդանրապես ինչպե՞ս են բնորոշվում դրանք: Այս ու այլ հարցերի անդրադարձել է APRI Armenia-ի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում: