Հայտնի է քնելու համար ամենավնասակար դիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+31.09 oC

Հայտնի է քնելու համար ամենավնասակար դիրքը

10:03 15.02.2025

Քնի որակը և ինքնազգացողությունը արթնանալուց հետո կախված են նրանից, թե որ դիրքով է քնել մարդը, ասել է սոմնոլոգ Վիոլետտա Գերասիմովան։ RuNews24.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է առողջ քնի գաղտնիքները։

Ըստ Գերասիմովայի՝ սխալ դիրքով քունը կարող է հանգեցնել պարանոցի և մեջքի ցավի, գլխացավի, այրոցների, շնչառության հետ կապված խնդիրների։ Ճիշտ դիրքը, ընդհակառակը, նպաստում է մկանների թուլացմանը, արյան լավ շրջանառությանը և նորմալ շնչառությանը։

Բժիշկը փորի վրա քնելը համարել է ամենավնասակարը, քանի որ այս դիրքում մարդը չի կարողանում նորմալ շնչել, կուրծքը սեղմված է, իսկ պարանոցը՝ թեքված։ Ուստի սոմնոլոգը խորհուրդ է տվել գիշերային հանգստի համար այլ դիրքեր ընտրել։ Նրա կարծիքով՝ մեջքի վրա քնելն օգտակար է ներքին օրգանների և ողնաշարի համար։ Այս դիրքում շնչառությունը հանգիստ է, մկանները՝ թուլացած, իսկ ողնաշարը բնական դիրքում է։

«Կողքի վրա քնելու դիրքը լավ այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր անհարմար են համարում մեջքի վրա քնելը»,- հավելել է բժիշկը։ Նա բացատրել է, որ այս դիրքը նվազեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը և բարելավում արյան շրջանառությունը։ Բժիշկը պարզաբանել է, որ ավելի լավ է քնել ձախ կողմում։

Բացի այդ, սոմնոլոգը խորհուրդ է տվել քնելուց առաջ օդափոխել սենյակը, ապահովել լռություն ու մթություն՝ որակյալ ու առողջ քուն ունենալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

19:51 15.07.2025

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

19:45 15.07.2025

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

19:35 15.07.2025

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

19:28 15.07.2025

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Հուլիսի 15-ին, ժամը 15։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։ ...

BACK_TO_TOP