Ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+31.09 oC

Ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

18:57 14.02.2025

Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և հնարավոր է՝ նրան ռեանիոմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան 15-ամյա Լ․ Ա․-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերում

12:40 16.07.2025

Ուսման հնարավորություն Բրազիլի բուհերում

Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2026 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են, որի շրջանակում ուսանողներն անվճար հիմունքներով ակադեմիական կրթություն են ստանում (կեցության ծախսերը ներառված չեն): Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ․ հուլիսի 25-ը ՀՀ-ում Բրազիլի դեսպանություն […] ...

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետ

12:35 16.07.2025

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային […] ...

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա

12:29 16.07.2025

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է «գործել», եթե հեռահար զենք ստանա

Կիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։ Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման […] ...

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

12:20 16.07.2025

Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ մի շարք ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման հատկանիշներով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խորհուրդը։  Պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է «ակնհայտ անհիմն»։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու […] ...

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

12:13 16.07.2025

72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս: Կատարվում է նախաքննություն։ ...

BACK_TO_TOP