13:27 13.02.2025
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու հավանականության մասին, չի բացառում, որ ցանկացած պահի կարող են որոշակի իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանն այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը իշխանությունների դեմ փողոցային պայքարը վերսկսելու պլաններ ունի։ Պատգամավորի խոսքով՝ հատկապես խորհրդարանական […]
13:20 13.02.2025
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի […]
13:03 13.02.2025
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:
12:57 13.02.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցների գործընկերներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն։ Այդ կապակցությամբ ԿԸՀ-ն պարզաբանում է․ «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու […]
12:54 13.02.2025
Երևանում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի 13-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-18-ին սպասվում […]
12:43 13.02.2025
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել եվրոպական երկրներին մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այդ մասին նա հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Եվրոպան այժմ «վճռական փուլ է հասել Եվրոպայում խաղաղության և անվտանգության գոյաբանական հարցի լուծման հարցում»։ «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ բոլորովին անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ամենը։ […]
12:36 13.02.2025
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
12:31 13.02.2025
Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կօգնի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Աշխարհում կա մեկ մարդ, ով կարող է համախմբել հակամարտող կողմերին խաղաղության […]
12:26 13.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում Կառավարությունը 3 ուղղությամբ կընդլայնի սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել է Ֆինանսների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:12 13.02.2025
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
12:10 13.02.2025
Մարտի 1-ին և 2-ին՝ ժամը 10:00-17:00-ն, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3nw6bpda: Գրանցումների վերջնաժամկետը […]
12:04 13.02.2025
Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ […]
11:55 13.02.2025
Փետրվարի 13-ին, ժամը 09:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ. Հ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]
11:52 13.02.2025
Եվրոպական երկրները պետք է մասնակցեն ցանկացած հնարավոր բանակցություններին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, ասվում է «Վայմարյան եռանկյուն պլյուս» ձևաչափով (Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա և Եվրահանձնաժողով) ԱԳ նախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ: «Մենք ակնկալում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ միասին քննարկել հետագա քայլերը (Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար): Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի […]
11:40 13.02.2025
Հայաստանի կառավարությունն ընդլայնում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի հնարավորությունները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է ավելացնել փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ուղղությունները։«Խոսքը երեք ուղղությունների մասին է։ Առաջինը երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և […]
11:35 13.02.2025
ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում մեկնարկել են գործողությունների ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները։ Հայաստանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության փորձագիտական առաքելությանը։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ ներկայացուցիչները։ Օրակարգում առանցքային է Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների ներկայացումը։ […]
11:29 13.02.2025
Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ակնարկելով, որ սպասվում են առատ տեղումներ։ Երեկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հոդված էր հրապարակել այն մասին, որ 2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, […]
11:26 13.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» […]
11:15 13.02.2025
Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագիրը նախատեսում է, որ Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիները՝ ոչ բնակության նպատակով ժամանելու դեպքում, կարող են առանց լրացուցիչ քննությունների օգտվել […]
11:04 13.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Հարկային իրավախախտումները մեծ ազդեցություն են ունենում պետության զարգացման և բարեկեցիկ կյանքի ապահովման համար։ Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է ապահովել բարեկեցություն և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է հունվարի 1-ից […]
10:56 13.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատ համայնքի Դատախազության նստավայրում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի […]
10:50 13.02.2025
Չինաստանը ԱՄՆ վարչակազմին առաջարկ է ուղարկել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ չինացի պաշտոնյաները միջնորդների միջոցով Թրամփի թիմին առաջարկել են գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև և նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Պարբերականը նշում է, որ Պեկինի առաջարկը […]
10:45 13.02.2025
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն մեղադրվում է անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ տարածելու գործով, հայտնում է իսպանական AS հրատարակությունը։ Լաս Պալմասի նահանգային դատարանը մերժել է ֆուտբոլիստի բողոքը։ Նշվում է, որ պաշտպանին հասանելի է եղել տեսագրությունը և նա այն ցույց է տվել երրորդ կողմին՝ երկու աղջիկներից մեկի ընկերոջը, որոնց թաքուն նկարահանել են իր թիմակիցները։ 21-ամյա […]
10:40 13.02.2025
Փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
10:35 13.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ […]
10:23 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստիպված կլինի լուծարել բազմաթիվ պետական կազմակերպություններ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։ «Մենք պետք է ամբողջությամբ լուծարենք մի շարք գերատեսչություններ: Եթե դուք կտրեք ծառը, բայց թողնեք արմատները, այն նորից կաճի: Այսպիսով, դուք պետք է սկսեք արմատներից: Այդ իսկ պատճառով մենք կցրենք շատ գերատեսչություններ», – […]
10:10 13.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․3 դրամ: