12:19 19.07.2025
Շաբաթ օրը Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։ «Պաղեստինյան բժշկական աղբյուրների համաձայն՝ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող «Գազայի մարդասիրական հիմնադրամ» ամերիկյան կազմակերպության կողմից ղեկավարվող մարդասիրական օգնության կենտրոնի մոտ օկուպացիոն […]
11:57 19.07.2025
Հնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […]
11:45 19.07.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […]
11:20 19.07.2025
Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:59 19.07.2025
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […]
10:50 19.07.2025
Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […]
10:44 19.07.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:
10:17 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […]
09:42 19.07.2025
Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
09:15 19.07.2025
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […]
08:51 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
08:30 19.07.2025
Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ […]
23:59 18.07.2025
Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:51 18.07.2025
Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […]
23:46 18.07.2025
Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […]
23:33 18.07.2025
Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […]
23:25 18.07.2025
Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […]
23:12 18.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […]
22:58 18.07.2025
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […]
22:46 18.07.2025
Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […]
22:29 18.07.2025
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […]
22:14 18.07.2025
ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […]
21:51 18.07.2025
Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […]
21:37 18.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […]
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […]
21:08 18.07.2025
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […]
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […]
20:41 18.07.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […]