15:55 11.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար […]
15:50 11.02.2025
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում: Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում թիմը 1:0 հաշվով հաղթել է երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշին»: 20-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: Գեորգին 9 անգամ հեռացրել է դեպի իր թիմի տուգանային հրապարակ կատարված փոխանցումները, իսկ իր փոխանցումները կատարել է 92 տոկոս ճշգրտությամբ: Այդ հաղթանակի շնորհիվ «Պուշկաշ Ակադեմիան» […]
15:41 11.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։ Լոռու մարզում նա եղել է Վանաձորի N 9 դպրոցում և դիտարկել դպրոցի մարզադահլիճի կառուցման ծրագրի ընթացքը, որն ավարտական փուլում է։ Հաջորդ կանգառը Սպիտակում էր։ Ավարտական փուլում է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Սպիտակի մանկապարտեզը կունենա ժամանակակից, […]
15:30 11.02.2025
Երբ բիզնեսը հաշիվ էր դուրս գրում գործընկերոջը ու տևական ժամանակ չէր ստանում վճարը, դեբիտորական պարտքը կարող էր անհուսալի ճանաչվել և նվազեցվել շահութահարկ հաշվարկելիս։ Կատարված բարեփոխման շրջանակում առանց դատարանի որոշման պարտքը անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 300,000-ի, գերազանցելու պարագայում հիմք կընդունվի նաև արբիտրաժային դատարանի որոշումը։ Որոշ գործարքների պարագայում թույլ է տրվել մինչև 2,000,000 դրամ պարտքի պարագայում […]
15:21 11.02.2025
Հայաստանի հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մասնակցել է «Ահլի Սանայի» դեմ ընկերական հանդիպմանը, հայտնում է հայկական ակումբը: 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել: Չանչարևիչն անրակի կոտրվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ինչից հետո բաց էր թողել 2 ամիս:
15:10 11.02.2025
Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ Եվրամիությանը և միևնույն ժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, նա պետք է որոշի իր հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Որքան ես հասկանում եմ, մեր հայ ընկերներն ասում են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը պետք է լինի աստիճանաբար, և որ Հայաստանը […]
14:55 11.02.2025
Եվրամիությունը նախատեսում է մոտ 200 միլիարդ եվրո ներդնել արհեստական ինտելեկտի զարգացման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզում AI գագաթնաժողովում։ «Այսօր ես կարող եմ հայտարարել InvestAI նախաձեռնության մեկնարկի մասն։ Մենք նպատակ ունենք մոբիլիզացնել Եվրոպայում արհեստական ինտելեկտի ոլորտում ընդհանուր առմամբ 200 միլիարդ եվրոյի ներդրում», – ասել է էնա:
14:45 11.02.2025
Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»: Թիմի առաջատար Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել գոլով: «Սլովանը» միավորների քանակը հասցրել է 47-ի և արդեն 6 միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիլինայից», որը նախօրեին պարտվել էր «Կոշիցեին» (0:2): Բարսեղյանը 15 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը: Նրա […]
14:35 11.02.2025
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի […]
14:29 11.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ տրանսֆորմացիան ՀՀ իշխանություններն անվանում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։ «Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն […]
14:22 11.02.2025
Եվրամիությունը ցավում է Եվրոպայից պողպատի և ալյումինի արտահանման համար ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման համար և կպատասխանի կոշտ միջոցներով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ես խորապես ափսոսում եմ Եվրոպայից պողպատի և ալյումինի արտահանման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման համար: ԵՄ-ի դեմ չհիմնավորված մաքսատուրքերը անպատասխան չեն մնա, դրանք կհրահրեն ուժեղ և համաչափ հակաքայլեր»,- […]
14:16 11.02.2025
Օրենքի գործող կարգավորման համաձայն մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական միջոցներից: Այսպիսով, ստացվում է, որ պետական միջոցները վճարում են գործատուի կատարած հաշվարկների հիման վրա, ինչը բավականին […]
14:10 11.02.2025
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Պլիմութից»: Գոլը 53-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Ռայան Հարդին: Առանց մի քանի առաջատարների լիվերպուլցիները հանդիպման 75 տոկոս ժամանակում տիրել են գնդակին, բայց գոլ խփել չեն կարողացել: «Լիվերպուլը» դուրս է մնացել պայքարից: Նշենք, որ «Պլիմութը» Չեմպիոնշիփի հետնապահն է:
14:04 11.02.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել խաղաղ բանակցությունները, իսկ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ շարունակել պատանդների ազատ արձակման գործընթացը։ «Ես կոչ եմ անում ՀԱՄԱՍ-ին շարունակել պատանդների ազատ արձակումը, ինչպես նախատեսված է: Երկու կողմերը պետք է լիովին կատարեն հրադադարի համաձայնագրով իրենց պարտավորությունները և վերսկսեն լուրջ բանակցությունները», – գրել է նա X-ում: […]
13:57 11.02.2025
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ճեպազրույցում։ Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությունը կարգավորմանը «հավանական չէ» անցյալի փորձի «վատ հիշողությունների» պատճառով։ «Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, […]
13:50 11.02.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Ջոնսը տպավորիչ խաղ է անցկացրել «Վալենսիայում»: Ջոնսը դարձել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող: Նա վաստակել է 19 միավոր: Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով 100-86 հաշվով:
13:38 11.02.2025
Ռուսաստանի համար Հարավային Կովկասում խաղաղությունն ու կանխատեսելիությունը կարևոր են, որպեսզի տարածաշրջանը դառնա «բարեկեցության տարածք»։ Այսպես է ճեպազրույցում մեկնաբանել հայ-ադրբեջանական կարգավորման թեման ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գլխավորն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությունը՝ […]
13:33 11.02.2025
Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը եղել է Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 8-րդ տուրի «Նովորիզոնտինոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում և փոխարինվել է 75-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: Սա Նեյմարի երկրորդ հանդիպումն էր «Սանթոս» վերադառնալուց հետո: Բրազիլացին մասնակցել էր նաև «Բոտաֆոգո-ՍՊ»-ի դեմ հանդիպմանն ու ճանաչվել էր […]
13:26 11.02.2025
Կանադան, անհրաժեշտության դեպքում կոշտ և միանշանակ պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։ «Մենք ամերիկյան վարչակազմի ուշադրությանը կներկայացնենք այն բացասական հետևանքները, որոնց կհետևեն այդ անընդունելի մաքսատուրքերին», – մեջբերում է գործակալությունը քաղաքական գործչի խոսքերը, ով ներկայումս մասնակցում է AI-ի հարցերով Փարիզի գագաթնաժողովին։ Թրյուդոն խոստացել […]
13:23 11.02.2025
Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների, լավարկումների նախագիծը, որը վերաբերում է, մասնավորապես, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ուղևորության տոմսի վավերականության ժամկետի երկարացմանը։ «Մենք դեռևս հունվարին հայտարարել էինք, որ թեման այսօրվա նիստում լավարկման միտումով քննարկվելու է։ Գործող որոշմամբ՝ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի […]
13:17 11.02.2025
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փետրվարի 3-ից 6-ը Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատում անց է կացվել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպած «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում էին Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման գլխավոր մասնագետ-հրահանգիչները։ Դասընթացը բաղկացած է եղել և՛ տեսական, և՛ գործնական […]
13:05 11.02.2025
Երևանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի […]
13:00 11.02.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […]
12:53 11.02.2025
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին […]
12:49 11.02.2025
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։ Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է […]
12:44 11.02.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի առաջարկներ անում են տարբեր երկրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ռուս գործիչների՝ ՌԴ-ի միջնորդական ջանքերի պատրաստակամության վերաբերյալ հայտարարություններին: «Ադրբեջանը նույնպե՞ս համարում է, որ միայն Ռուսաստանն է կարող… Այսինքն՝ մենք և Ադրբեջանը սպառե՞լ ենք բոլոր հնարավոր միջոցները: Առաջարկում են […]
12:41 11.02.2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության […]