Բոլոր լուրերը – Page 566 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Բոլոր լուրերը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում

15:41 11.02.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։ Լոռու մարզում նա եղել է Վանաձորի N 9 դպրոցում և դիտարկել դպրոցի մարզադահլիճի կառուցման ծրագրի ընթացքը, որն ավարտական փուլում է։ Հաջորդ կանգառը Սպիտակում էր։ Ավարտական փուլում է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Սպիտակի մանկապարտեզը կունենա ժամանակակից, […]

̰
Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է

15:30 11.02.2025

Երբ բիզնեսը հաշիվ էր դուրս գրում գործընկերոջը ու տևական ժամանակ չէր ստանում վճարը, դեբիտորական պարտքը կարող էր անհուսալի ճանաչվել և նվազեցվել շահութահարկ հաշվարկելիս։ Կատարված բարեփոխման շրջանակում առանց դատարանի որոշման պարտքը անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 300,000-ի, գերազանցելու պարագայում հիմք կընդունվի նաև արբիտրաժային դատարանի որոշումը։ Որոշ գործարքների պարագայում թույլ է տրվել մինչև 2,000,000 դրամ պարտքի պարագայում […]

̰
Հայաստանի հավաքականի դարպասապահն ապաքինվել է

15:21 11.02.2025

Հայաստանի հավաքականի ու «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը մասնակցել է «Ահլի Սանայի» դեմ ընկերական հանդիպմանը, հայտնում է հայկական ակումբը: 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել: Չանչարևիչն անրակի կոտրվածք էր ստացել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ինչից հետո բաց էր թողել 2 ամիս:

̰
Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ․ Գալուզին

15:10 11.02.2025

Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ Եվրամիությանը և միևնույն ժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, նա պետք է որոշի իր հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Որքան ես հասկանում եմ, մեր հայ ընկերներն ասում են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը պետք է լինի աստիճանաբար, և որ Հայաստանը […]

̰
SHANTNEWS

15:00 11.02.2025

̰
ԵՄ-ն 200 մլրդ եվրո կներդնի արհեստական ​​ինտելեկտի զարգացման համար

14:55 11.02.2025

Եվրամիությունը նախատեսում է մոտ 200 միլիարդ եվրո ներդնել արհեստական ​​ինտելեկտի զարգացման համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փարիզում AI գագաթնաժողովում։ «Այսօր ես կարող եմ հայտարարել InvestAI նախաձեռնության մեկնարկի մասն։ Մենք նպատակ ունենք մոբիլիզացնել Եվրոպայում արհեստական ​​ինտելեկտի ոլորտում ընդհանուր առմամբ 200 միլիարդ եվրոյի ներդրում», – ասել է էնա:

̰
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը «Սլովանի» կազմում

14:45 11.02.2025

Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»: Թիմի առաջատար Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել գոլով: «Սլովանը» միավորների քանակը հասցրել է 47-ի և արդեն 6 միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիլինայից», որը նախօրեին պարտվել էր «Կոշիցեին» (0:2): Բարսեղյանը 15 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը: Նրա […]

̰
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում իրականացնելու են ոլորտային խնդիրների վերլուծություն. ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը

14:35 11.02.2025

Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի […]

̰
ՀՀ-ում բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո. Փաշինյան

14:29 11.02.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է «Իրական Հայաստանի ռազմավարության» էությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հիմա տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ տրանսֆորմացիան ՀՀ իշխանություններն  անվանում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։ «Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով պետություն […]

̰
ԵՄ-ն կպատասխանի ԱՄՆ-ի մաքսատուրքերին կոշտ և համաչափ միջոցներով․ Ֆոն դեր Լայեն

14:22 11.02.2025

Եվրամիությունը ցավում է Եվրոպայից պողպատի և ալյումինի արտահանման համար ԱՄՆ մաքսատուրքերի սահմանման համար և կպատասխանի կոշտ միջոցներով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ես խորապես ափսոսում եմ Եվրոպայից պողպատի և ալյումինի արտահանման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման համար: ԵՄ-ի դեմ չհիմնավորված մաքսատուրքերը անպատասխան չեն մնա, դրանք կհրահրեն ուժեղ և համաչափ հակաքայլեր»,- […]

̰
Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու կարիք չի լինի․ նախագիծ

14:16 11.02.2025

Օրենքի գործող կարգավորման համաձայն մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական միջոցներից: Այսպիսով, ստացվում է, որ պետական միջոցները վճարում են գործատուի կատարած հաշվարկների հիման վրա, ինչը բավականին […]

̰
«Լիվերպուլը» սենսացիոն պարտություն է կրել

14:10 11.02.2025

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Պլիմութից»: Գոլը 53-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է Ռայան Հարդին: Առանց մի քանի առաջատարների լիվերպուլցիները հանդիպման 75 տոկոս ժամանակում տիրել են գնդակին, բայց գոլ խփել չեն կարողացել: «Լիվերպուլը» դուրս է մնացել պայքարից: Նշենք, որ «Պլիմութը» Չեմպիոնշիփի հետնապահն է:

̰
ՄԱԿ-ի ղեկավարը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակումը

14:04 11.02.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել խաղաղ բանակցությունները, իսկ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ շարունակել պատանդների ազատ արձակման գործընթացը։ «Ես կոչ եմ անում ՀԱՄԱՍ-ին շարունակել պատանդների ազատ արձակումը, ինչպես նախատեսված է: Երկու կողմերը պետք է լիովին կատարեն հրադադարի համաձայնագրով իրենց պարտավորությունները և վերսկսեն լուրջ բանակցությունները», – գրել է նա X-ում: […]

̰
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը․ Պեսկով

13:57 11.02.2025

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ճեպազրույցում։ Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանի մասնակցությունը կարգավորմանը «հավանական չէ» անցյալի փորձի «վատ հիշողությունների» պատճառով։ «Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, […]

̰
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը` «Վալենսիա»-«Բարսելոնա» հանդիպման ամենաարդյունավետ խաղացող

13:50 11.02.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Ջոնսը տպավորիչ խաղ է անցկացրել «Վալենսիայում»: Ջոնսը դարձել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող: Նա վաստակել է 19 միավոր: Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով 100-86 հաշվով:

̰
Արտաշատ համայնքի Բարձրաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:43 11.02.2025

Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասում խաղաղությունն ու կանխատեսելիությունը․ Պեսկով

13:38 11.02.2025

Ռուսաստանի համար Հարավային Կովկասում խաղաղությունն ու կանխատեսելիությունը կարևոր են, որպեսզի տարածաշրջանը դառնա «բարեկեցության տարածք»։ Այսպես է ճեպազրույցում մեկնաբանել հայ-ադրբեջանական կարգավորման թեման ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գլխավորն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ, և այն իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությունը՝ […]

̰
Նեյմարը վերադարձից հետո առաջին խաղն է անցկացրել «Սանթոսի» մեկնարկային կազմում

13:33 11.02.2025

Նեյմարը «Սանթոս» վերադառնալուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը եղել է Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 8-րդ տուրի «Նովորիզոնտինոյի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում և փոխարինվել է 75-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով: Սա Նեյմարի երկրորդ հանդիպումն էր «Սանթոս» վերադառնալուց հետո: Բրազիլացին մասնակցել էր նաև «Բոտաֆոգո-ՍՊ»-ի դեմ հանդիպմանն ու ճանաչվել էր […]

̰
Կանադայի վարչապետը խոստացել է կոշտ արձագանք ԱՄՆ մաքսատուրքերին

13:26 11.02.2025

Կանադան, անհրաժեշտության դեպքում կոշտ և միանշանակ պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։ «Մենք ամերիկյան վարչակազմի ուշադրությանը կներկայացնենք այն բացասական հետևանքները, որոնց կհետևեն այդ անընդունելի մաքսատուրքերին», – մեջբերում է գործակալությունը քաղաքական գործչի խոսքերը, ով ներկայումս մասնակցում է AI-ի հարցերով Փարիզի գագաթնաժողովին։ Թրյուդոն խոստացել […]

̰
Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

13:23 11.02.2025

Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների, լավարկումների նախագիծը, որը վերաբերում է, մասնավորապես, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ուղևորության տոմսի վավերականության ժամկետի երկարացմանը։  «Մենք դեռևս հունվարին հայտարարել էինք, որ թեման այսօրվա նիստում լավարկման միտումով քննարկվելու է։ Գործող որոշմամբ՝ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի […]

̰
Վերապատրաստվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ծառայողները

13:17 11.02.2025

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փետրվարի 3-ից 6-ը Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատում անց է կացվել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպած «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում էին Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման գլխավոր մասնագետ-հրահանգիչները։ Դասընթացը բաղկացած է եղել և՛ տեսական, և՛ գործնական […]

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի մասնակցությամբ և նրա անունից կազմակերպված պաշտոնական ճաշին

13:11 11.02.2025

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի մասնակցությամբ և նրա անունից կազմակերպված պաշտոնական ճաշին: Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:05 11.02.2025

Երևանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի […]

̰
37-ամյա տղամարդը պատրաստում և իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

13:00 11.02.2025

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:53 11.02.2025

Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին […]

̰
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ

12:49 11.02.2025

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։ Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է […]

̰
Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

12:44 11.02.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի առաջարկներ անում են տարբեր երկրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ռուս գործիչների՝ ՌԴ-ի միջնորդական ջանքերի պատրաստակամության վերաբերյալ հայտարարություններին: «Ադրբեջանը նույնպե՞ս համարում է, որ միայն Ռուսաստանն է կարող… Այսինքն՝ մենք և Ադրբեջանը սպառե՞լ ենք բոլոր հնարավոր միջոցները: Առաջարկում են […]

̰
Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

12:41 11.02.2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության […]

̰
Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը․ Պապիկյան

12:34 11.02.2025

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

12:31 11.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում […]

̰
BACK_TO_TOP