19:18 11.02.2025
Opta վիճակագրական ծառայությունը գնահատել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտներին: Ամենաբարձր շանսերն ունի «Լիվերպուլը»: Այս ակումբի հաջողության հավանականությունը գնահատվում է 24.6%: Այս թիմին հաջորդում է «Արսենալը», որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 16.6%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը», որի հաղթանակի շանսերը 14.5% են գնահատվում:
19:13 11.02.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 15.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից և հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում չանհանգստանալ։
19:08 11.02.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել International Hospitals Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Չեսթեր Քինգի և նույն ընկերության խորհրդական, Միացյալ Թագավորության Ֆորին Օֆիսի Եվրոպայի հարցերով նախկին նախարար Լեո Դոքերթինի հետ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց […]
19:00 11.02.2025
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է ծանրամարտի տղաների Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում էր 29 ծանրորդ։ Առաջնությունից ազատված էին աշխարհի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը (+109 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը (109 կգ)։ Ծանրամարտի տղամարդկանց ՀՀ առաջնության մրցանակակիրները. 55 կգ (մեկ մասնակից)` 1. Վոլոդյա Սարգսյան` երկամարտի 120 կգ, 61 կգ` 1. […]
18:55 11.02.2025
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի, Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:48 11.02.2025
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել են […]
18:41 11.02.2025
Հաստատվել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացանկը Եվրո-2027-ի որակավորման փուլում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պայքարը կսկսի Շվեդիայի թիմի դեմ արտագնա խաղով, որը կկայանա սեպտեմբերի 5-ին:
18:36 11.02.2025
Հաշվի առնելով առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և նաև որակի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը` ՀՎԿԱԿ «Արագածոտն», «Արմավիր» և «Կոտայք» մասնաճյուղերում լաբորատոր գործունեությունը վերակազմակերպվել է. այսուհետ այն կիրականացվի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի մասնաճյուղում, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նշված մասնաճյուղերը շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը, այն է` բնակչության շրջանում սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկում, համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառումներ […]
17:58 11.02.2025
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին ֆուտբոլիստն է, որ Լա լիգայի 22 խաղում խփել է 19 գոլ, հաղորդում է ESPN-ը: Նախորդ անգամ Լա լիգայում այդպիսի ցուցանիշ գրանցել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսին: Հիշեցնենք, որ Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային», գոլերից մեկն […]
17:54 11.02.2025
Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում:
17:48 11.02.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ոսկեվազցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Տղամարդն ու կազմված […]
17:44 11.02.2025
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով՝ Հանրապետության փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա և 38-ամյա երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով ծխամորճ, ինչպես նաև կանեփանման զանգվածով ապակյա […]
17:40 11.02.2025
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։ Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։ Խաղատախտակների վրա ծավալված […]
17:36 11.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության […]
17:28 11.02.2025
Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ: Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների […]
17:21 11.02.2025
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանն այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը: ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի […]
17:16 11.02.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի […]
17:11 11.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի […]
17:03 11.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է մեկ տեղով և 21-րդն է: Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է, երկրորդ տեղում է Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը, լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկարասը:
16:57 11.02.2025
Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 […]
16:51 11.02.2025
Ուկրաինական հակամարտության շուրջ համաձայնությունն անհնար է առանց Եվրոպայի մասնակցության, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։ «Այս հակամարտությունը տեղի է ունենում Եվրոպայում, խոսքը գնում է Ուկրաինայի մասին, Եվրոպայի մասին, և որպեսզի խաղաղությունն իսկապես հնարավոր լինի, Եվրոպան պետք է դառնա դրա մի մասը»,-ասել է նա: Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, […]
16:44 11.02.2025
Փետրվարի 11-ին՝ ժամը 13:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: […]
16:38 11.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը […]
16:32 11.02.2025
Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է: Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային […]
16:23 11.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
16:17 11.02.2025
Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […]
16:11 11.02.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ On the 46th anniversary […]
16:05 11.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Քննարկվել են, մասնավորապես, […]
16:00 11.02.2025
Եվրամիությունը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին, եթե ԱՄՆ-ն այլ ելք չթողնի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Եթե Եվրամիությունը հայտնվի ամերիկյան մաքսատուրքերի խաչմերուկում, ինչպես դա տեղի է ունենում ներկայումս պողպատի և ալյումինի դեպքում, ապա մենք ենք Եվրոպայի ամենամեծ արտահանող երկիրը։ Եթե ԱՄՆ-ն մեզ այլ ելք չթողնի, Եվրամիությունը վճռականորեն կարձագանքի դրան»,- ասել է Շոլցը Բունդեսթագում բանավեճի ժամանակ։ […]