Բոլոր լուրերը – Page 584 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Բոլոր լուրերը

Ամորիմը խոստովանել է, որ Մագուայրը հաղթական գոլի դրվագում եղել է խաղից դուրս վիճակում

08:38 11.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ թիմի պաշտպան Հարի Մագուայրը խաղից դուրս վիճակից է հաղթական գոլը խփել «Լեսթերի» դեմ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի խաղում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Գոլը խաղից դուրս վիճակից էր: Մենք պետք է VAR ունենանք: Այն պետք է լիներ այստեղ՝ գոլը չեղարկելու համար: Դժվար է Ռուդ վան Նիստելռոյի […]

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցում է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին

08:33 11.02.2025

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին:

̰
Փաշինյանը ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին

08:26 11.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին, որը կազմակերպվել էր Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների պատվին։ Ընթրիքի շրջանակում վարչապետը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 11.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ այս շաբաթ խոսելու հնարավորության մասին

08:20 11.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է Վլադիմիր Զելենսկիի հետ այս շաբաթ խոսելու հնարավորության մասին։ Սպիտակ տան լրագրողները հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա մտադիր է այդպիսի զրույց ունենալ այս շաբաթ: «Այո, միգուցե»,- պատասխանել է Թրամփը։ Փետրվարի 7-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Զելենսկիի հետ հանդիպում այս շաբաթ, որը կարող է տեղի […]

̰
Կիլիան Մբապեի նոր ռեկորդը

08:10 11.02.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ+արդյունավետ փոխանցում ցուցանիշով հատել է 500 միավորի շեմը: Այս մասին հաղորդում է Actu Foot-ը: Ֆրանսիայի հավաքականի ավագը 500 արդյունավետ գործողության շեմը հատել է 26 տարեկանում: Այդ տարիքում Նեյմարը նույն ցուցանիշով գրանցել էր 492, Լիոնել Մեսսին՝ 486, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 302 միավոր։ Մբապեն իր հերթական գոլը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 11.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:00 11.02.2025

Փետրվարի 11-ին, ժամը 01:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում

03:16 11.02.2025

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում: Ավստրալիայում կայացած UFC 312-ի գլխավոր մենամարտում Դյու Պլեսին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Շոն Սթրիքլենդին (50-45, 50-45, 49-46): Այս հաղթանակը 23-րդն է Դյու Պլեսիի կարիերայում, նա նաև երկու պարտություն ունի: Սթրիքլենդը գրանցել է 29 հաղթանակ և ունի 7 պարտություն:

̰
Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

03:08 11.02.2025

Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […]

̰
Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

02:40 11.02.2025

Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին  հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […]

̰
Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

02:21 11.02.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ:

̰
Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

01:45 11.02.2025

Ֆրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […]

̰
Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […]

̰
Շենգավիթում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

00:57 11.02.2025

Արդեն ընթացքի մեջ են Խարբերդի նոր մանկապարտեզի և ջրագիծի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Խարբերդ, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ՝ ստուգելու կատարված աշխատանքները և քննարկելու ապագայում իրականացվելիք նախագծերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Երկրորդ խաղում «Փյունիկը» հաղթել է ռուսական «Ուրալին»

00:49 11.02.2025

Երևանի «Փյունիկն» ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթել է Եկատերինբուրգի «Ուրալին»: Գոլը խփել է բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը: Օրեր առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել էր նույն «Ուրալին» 1-4 հաշվով:

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում

00:43 11.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ […]

̰
Հրդեհի ահազանգ Բագրատունյաց պողոտայում

00:31 11.02.2025

Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող արևային վահանակների պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]

̰
Լարսը բաց է

00:13 11.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մեսսիի և Սուարեսի գոլերն ու «Ինտեր Մայամիի» վստահ հաղթանակը

00:10 11.02.2025

MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող «Ինտեր Մայամին» հերթական ընկերական խաղում հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է Հոնդուրասը ներկայացնող «Օլիմպիային»: Ամերիկյան թիմի կազմում աչքի են ընկել լեգենդար հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը, ինչպես նաև Ֆեդերիկո Ռեդոնդոն, Նոահ Ալենը, Ռայան Սեյլորը: Մեսսին նաև երկու գոլային փոխանցում է կատարել, Սուարեսը` մեկ:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:05 11.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

̰
Ամփոփվել են ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

23:56 10.02.2025

Ամփոփվել են ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները, պարգևատրվել են տարվա լավագույնները: Գերատեսչությունը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

̰
Բաքվի ու Մոսկվայի միջև դիվանագիտական լարվածությունն աճում է․ Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ պատգամավորի

23:46 10.02.2025

Մոսկվայի ու Բաքվի միջև լարվածությունը շարունակում է աճել: Կողմերը միմյանց դեմ դիվանագիտական գործիքներ են կիրառում: Ադրբեջանի արտգործնախարարը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ադրբեջանում հակառուսական զանգվածային արշավ է սկսվել: Բաքուն պնդում է, որ ռուսաստանն իրեն մեղավոր […]

̰
3000 մետր վազքի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել

23:42 10.02.2025

ԱՄՆ-ը ներկայացնող 27-ամյա Գրանտ Ֆիշերը 3000 մետր վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նյու Յորքում կայացած մրցաշարում Ֆիշերը տարածությունը հաղթահարել է 7 րոպե 22.91 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր եթովպացի Լամեհե Գիրմեն՝ 7.23.81 ցուցանիշով: Երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Քոուլ Հոքերը ևս Գիրմեից արագ է հաղթահարել տարածությունը՝ 7:23.14: Ֆիշերը 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում բրոնզե […]

̰
Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

23:14 10.02.2025

Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում տարիներ շարունակ բնակիչները զրկված են եղել կայուն ջրամատակարարումից, բայց այժմ կառուցում և փոխարինում ենք ջրագծերը՝ ապահովելով հուսալի մատակարարում յուրաքանչյուր տանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նոր Խարբերդում ոչ միայն ջրամատակարարումն էր խնդրահարույց, այլև տարիներ շարունակ չի եղել գազատար, ինչը բարդացրել է մարդկանց առօրյան։ Այդ […]

̰
Մարտունու բժշկական կենտրոնը ամբողջ ծավալով բուժօգնություն է տրամադրում մարզի բնակիչներին

22:54 10.02.2025

Համակարգչային շերտագրություն, ախտորոշիչ ու լաբորատոր ժամանակակից սարքեր, թվային ռենտգեն ապարատ, արյան փոխներարկման և հեմոդիալիզի ծառայություն, թերապևտիկից մինչև ինֆեկցիոն, շտապօգնությունից մինչև վիրաբուժական բարձրակարգ ծառայություններ ու վերապատրատված մասնագետներ. Մարտունու բժշկական կենտրոնը ամբողջ ծավալով բուժօգնություն է տրամադրում մարզի բնակիչներին: Մարզային բժշկական կենտրոնի մասին կարևոր վիճակագրություն` նախկին 500-ի փոխարեն 2024 թվականին այստեղ կատարվել է 2000 վիրահատություն, այդ թվում` լապարասկոպիկ: […]

̰
Ռայան Գիգզը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը

22:38 10.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը քննադատել է թիմի ղեկավարությանը մեկ տասնամյակի ընթացքում վատ որոշումներ կայացնելու համար և կոչ է արել աջակցել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հաղորդում է The Sun-ը: «Ինչպես ցանկացած բիզնեսում, համալրումը պետք է ճիշտ լինի, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» վերջին 10 տարիներին այդպես չէ: Մենք պարզապես մեկը մյուսի հետևից վատ որոշումներ […]

̰
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները

22:21 10.02.2025

Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում բազմաթիվ հաստատություններ արդեն վերանորոգվել և հանձնվել են շահագործման՝ ստեղծելով ավելի հարմարավետ ու անվտանգ միջավայր երեխաների համար։ Քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը

22:13 10.02.2025

Փետրվարի 10-ին, ժամը 18:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Ղռեր» կոչվող սարի վրա այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։11-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։

̰
SHANTNEWS

22:00 10.02.2025

̰
BACK_TO_TOP