Բոլոր լուրերը – Page 585 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Բոլոր լուրերը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

21:42 10.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր

21:33 10.02.2025

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման […]

̰
Փետրվարի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 10.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 ‹‹Երևան›› հյուրանոց, Աբովյան փ. 3/1, 3/2 շենքեր, Բելյակովի փ. 3, 5, 9 առանձնատներ, Պուշկինի փ. 4, 6, 8, 10 առանձնատներ, Նալբանդյան փ. 15ա շենք, Թումանյան փ. 2, 2ա շենքեր, Իսահակյան փ. […]

̰
Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. Փաշինյան

21:12 10.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսահայ համայնքի հետ հանդիպումից: Տեղանյութին կից նա գրել է. «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
«Ուրարտուն» պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»

21:00 10.02.2025

Երևանի «Ուրարտուն» ԱՄԷ-ում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ և պարտվել 0-2 հաշվով: Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմից գոլի հոեղինակ են դարձել Դմիտրի Վորոբյևը և Իլյա Սամոշնիկովը:

̰
Վրաստանի վարչապետը մեղադրում է Արևմուտքին Ուկրաինայում հակամարտություն թույլ տալու մեջ

20:50 10.02.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ուղղությամբ չաշխատելու և, ավելին, այս հակամարտությունը շարունակելու համար։ «Հսկայական հակամարտություն տեղի ունեցավ, և, իհարկե, դրա մեջ ընդգրկվեց ողջ Արևմուտքը՝ Ուկրաինային համապատասխան զենք մատակարարելով և այլն։ Ոչ ոք իրականում չի մտածել Ուկրաինայում պատերազմի ավարտի կամ պատերազմը կանխելու մասին, ինչը, իհարկե, ցնցում է շատերին։ Ամեն ինչ […]

̰
Նոր կենսաչափական անձնագրերը՝ քաղաքացիների արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման․ տեղի է ունեցել ներկայացված հայտերի բացման նիստը

20:42 10.02.2025

Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։ Ներկա էին ՆԳ նախարար, Գնահատող հանձնաժողովի նախագահ Արփինե Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն ու կոնսորցիումների ներկայացուցիները։ Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման […]

̰
ՀԱՄԱՍ-ը հետաձգում է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

20:35 10.02.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը  Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Պատանդները պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ Այսպիսի հայտարարություն է արել ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների մշտական ​​խախտումներ: Այս կապակցությամբ […]

̰
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

20:27 10.02.2025

Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: Ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղում, 17-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Վուլվերհեմփթոնի» Մ21 թիմի դարպասը: Այս անգամ խաղն անցկացվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Մ21 առաջնության շրջանակներում: 14-րդ տուրի տնային մրցավեճում «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 5-0 հաշվով: […]

̰
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները

20:20 10.02.2025

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշեց Բադալյանը:Ավելի վաղ, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե, իբր, հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը […]

̰
SHANTNEWS

20:00 10.02.2025

̰
Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Յան Ռեգենսբուրգի» կազմում

19:55 10.02.2025

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել: «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա խաղի 6-րդ րոպեին Ադամյանը բացել է հաշիվը, սակայն ի վերջո թիմը պարտվել է 1-2 հաշվով: Ադամյանը մասնակցել է ամբողջ խաղին: Հիշեցնենք, որ հայ հարձակվողը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Նրա տրանսֆերային […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:47 10.02.2025

Փետրվարի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 292 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 952, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:43 10.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

19:36 10.02.2025

Գվատեմալայի մայրաքաղաքում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գվատեմալական Prensa Libre հրատարակությունը՝ վկայակոչելով փրկարարներից ստացված տեղեկությունները։ Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն 31 մարդ մահացել է, ևս մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում է: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում փրկարարներն աշխատում են ողջ մնացածներին գտնելու […]

̰
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

19:26 10.02.2025

Փետրվարի 10-ին՝ ժամը 17:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

̰
Թրամփը խոստացել է «նոր վայր» կառուցել պաղեստինցիների համար

19:20 10.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածը վերականգնելու իր ծրագիրը չի ներառում պաղեստինցիների՝ իրենց նախկին տարածքներ վերադառնալու հնարավորությունը՝ հավելելով, որ նրանց համար նոր անվտանգ համայնքներ կկառուցվեն։ «Ոչ, նրանք չեն կարող վերադառնալ», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով պաղեստինցիների՝ Գազա վերադառնալու իրավունքի մասին հարցին։ «Եթե նրանք հիմա վերադառնան, տարիներ կանցնեն, մինչև […]

̰
Ո՞վ է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

19:14 10.02.2025

Ամառային տրանսֆերային պատուհանին «Ռեալի» գլխավոր թիրախը «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան է, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով RMC-ին: «Արսենալը» 23-ամյա խաղացողից բաժանվելու մտադրություն չունի և պատրաստվում է խոշոր գումար պահանջել «Ռեալից»: Եթե ֆրանսիացին տեղափոխվի «Ռեալ», ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենաթանկարժեք պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ: Սալիբան այս մրցաշրջանում 33 խաղում խփել է 2 գոլ, նրա […]

̰
Ամփոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների Քաջարան կատարած այցի արդյունքները

19:07 10.02.2025

Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ: ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին

19:00 10.02.2025

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով, թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում […]

̰
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է հրաժարականի մասին

18:54 10.02.2025

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ հրաժարական կտա փետրվարի 12-ին։ Ռումինիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր էին այսօր խորհրդարանում գրանցել նրա իմփիչմենթի հարցը։ Նախագահը նշել է, որ երկրի ներսում հանրաքվեն բացասական բնույթ կունենա: «Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ պաշտոնանկության օգտին, այդ հարցով հանրաքվե կսկսվի, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամի մեջ: Դրանից խուսափելու համար փետրվարի 12-ին կթողնեմ […]

̰
Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

18:47 10.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: […]

̰
«Նոայի» չորրորդ հաղթանակը Կատարում

18:41 10.02.2025

Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորրորդ խաղն է անցկացրել և չորրորդ հաղթանակը տարել: Պորտուգալացի Ռուի Մոտայի թիմը 2-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլի հեղինակ են դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:

̰
Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը. իրազեկման գործընթացը շարունակվում է

18:35 10.02.2025

ՊԵԿ-ը շարունակում է եկամուտների տարեկան հայտարարագրի հետ կապված իրազեկման գործընթացը: Ինչպե՞ս լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: Ներկայացնում է մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել

18:29 10.02.2025

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 […]

̰
Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

18:22 10.02.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով […]

̰
Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփում

18:16 10.02.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […]

̰
«Ռեալը» դժվարություններ կունենա Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում

18:11 10.02.2025

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալներն առաջին հանդիպումն են անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր պայմանագրի մանրամասները, հաղորդում է Relevo-ն։ Ակումբի ներկայացուցիչները նշել են այն աշխատավարձը, որը պատրաստ են վճարել Վինիսիուսին նոր պայմանագրով։ Գործակալներն էլ պնդել են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը պետք է ավելի շատ ստանա: «Ռեալում» տեղյակ են, որ այս […]

̰
Շների կռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

18:05 10.02.2025

Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին: Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շների կռիվը կազմակերպել են […]

̰
SHANTNEWS

18:00 10.02.2025

̰
BACK_TO_TOP