17:55 10.02.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանրապետության նախագահը ողջունել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհավորել Իրանի ժողովրդին և բարձր ղեկավարությանն Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ և բարգավաճում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ […]
17:50 10.02.2025
Ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի գնդակը, որը նաև կօգտագործվի ՉԼ եզրափակիչ խաղում: Գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆը կմեկնարկի փետրվարի 11-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին՝ Մյունխենի «Մյունխեն Արենայում»: Made for Munich, made for the #UCLfinal 🥰 Introducing the UEFA Champions League Final Pro Match Ball… 🏆✨@adidasfootball | #TheStarOfTheGame pic.twitter.com/YwEHVioILO — UEFA Champions League (@ChampionsLeague) February 10, […]
17:45 10.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 10-ին այցելել է Ստեփանավան համայնք, հետևել Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում շենքի հրդեհման հետևանքով իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ապա պաշտոնյաներն այցելել են հյուրանոց, որտեղ բնակվում են հրդեհից տուժած բնակիչներ, հետաքրքրվել նրանց կենցաղային պայմաններով, ինքնազգացողությամբ։ Բնակիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերին հոգածության համար։ Ինչպես […]
17:40 10.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
17:35 10.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:30 10.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուի հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը: Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, […]
17:24 10.02.2025
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Ֆինանսավարկային եւ բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկվել Կառավարության […]
17:17 10.02.2025
Գյումրիի «Շիրակը» սկսել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մարզային ակումբն առաջին ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Գագրային»: Հայկական թիմից դուբլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Միսակյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռոբերտ Դարբինյանը (11մ) և Լյովա Մրյանը: «Շիրակն» այս թիմի դեմ ևս մեկ անգամ կմրցի փետրվարի 16-ին:
17:12 10.02.2025
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Երկուստեք […]
17:06 10.02.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում նոր գործարք կնքելու միջոցով Իրանին դրդելու կապիտուլյացիայի, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: «ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքրականն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրման հետ մեկտեղ նա հայտարարություններ է […]
17:00 10.02.2025
Փետրվարի 7-ին՝ ժամը 23:15-ի սահմաներում, Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Քեթի բնակավայրում անասնակեր և ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարար ջոկատից մարտական հաշվարկ է մեկնել: Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված 32-ամյա տուժողը հայտնել է, որ ժամը 22:40-ի սահմաններում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով վնասել է իր […]
16:54 10.02.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 3-9-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (09.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 3-9-ն […]
16:47 10.02.2025
Արդարացված են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում. այս մասին գործակարգավարական հերթական խորհրդակցությանն այսօր նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև անդրադարձել է հանրային տրանսպորտում խուլիգանական պահվածքի դեպքերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:42 10.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու ֆերմերների, տնտեսավարողների և մարզի ղեկավարների հետ: Քննարկվել են սպանդանոցների անհասանելիության և կենդանիների հիվանդությունների տարածման խնդիրները։ Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է սպանդանոցային կետերի կառուցման հնարավորությունները, իսկ վարչական ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այդ հարցում: Արմեն Դանիելյանը հորդորել է օգտվել Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում […]
16:34 10.02.2025
Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19:10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել է 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շանը, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել: 65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում: Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ […]
16:27 10.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտորնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը: Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը […]
16:22 10.02.2025
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, […]
16:16 10.02.2025
Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի նախաճաշը։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հիշյալ գագթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն […]
16:11 10.02.2025
Փետրվարի 6-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 36-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 30-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել Արա գյուղի 1-ին փողոցում գտնվող իր տուն և գողացել փող ու ոսկյա զարդեր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է […]
16:04 10.02.2025
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։
16:00 10.02.2025
Իսրայելը պատասխանատու է Գազայի հատվածի ցեղասպանության և ավերածությունների համար, որը գնահատվում է 100 միլիարդ դոլար, և պետք է աղբյուր գտնի վնասը փոխհատուցելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Գազայում ավերածությունների չափը գնահատվում է 100 միլիարդ դոլար: Դրա համար պատասխանատու են Իսրայելը և Բենիամին Նեթանյահուի կառավարությունը: Իսրայելի իշխանությունները նախ պետք է վճարեն […]
15:51 10.02.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումների մասին հրապարակումները։ «Ես երեկ հայտարարություն եմ արել այս հարցի վերաբերյալ, այլ բան չեմ կարող ասել ձեզ, չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը լրագրողների […]
15:44 10.02.2025
Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախապատրաստվում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխայցելությունները Մոսկվա և Պեկին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խոսքը Մոսկվայում մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի և սեպտեմբերին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի տոնակատարությունների մասին է։ «Այո, նախապատրաստվում են նման շփումներ, […]
15:36 10.02.2025
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր ցանկության մասին, սակայն այդ ընթացքում նոր դավադրություններ է ծրագրում նրա դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Թրամփն անընդհատ ասում է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ: Միևնույն ժամանակ նա ավելի ու ավելի շատ հրամանագրեր է ստորագրում հակաիրանական դավադրություններով: ԱՄՆ-ը կարող […]
15:27 10.02.2025
Ամբողջությամբ ավարտվել է «Արաբկիր» առողջության կենտրոնի հիմնանորոգումը: Քաղաքացիների բուժսպասարկումն արդեն իրականացվում է արդիականացված պայմաններում: Կենտրոնն ապահովված է նաև նոր գույքով ու ժամանակակից բուժսարքավորումներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
15:20 10.02.2025
«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար: Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ: «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ։
15:10 10.02.2025
Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշեր այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք […]
14:55 10.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ աշխատանքային այցով Փարիզում է։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
14:50 10.02.2025
Փետրվարի 8-ին, ժամը 6.15-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի հասցեներից մեկում տեղադրված տերմինալը կտրում են: Միաժամանակ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տերմինալի ազդանշանը միացել է: Սվաճյան փողոց մեկնած Երևան քաղաքի պարեկները նշված վայրում նկատել են երկու քաղաքացու, որոնք տեսնելով պարեկներին՝ դիմել են փախուստի, իսկ կրպակի դռները […]