12:14 11.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ:
12:09 11.02.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից: Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա […]
12:04 11.02.2025
ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […]
11:55 11.02.2025
Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […]
11:45 11.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ կառավարության Էթիկայի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Ուիթեմային։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Հուիտեման հեռուստաալիքին ասել է, որ իր ազատման մասին ծանուցում է ստացել կադրերի վարչությունից՝ նշելով, որ տեղյակ չէ ամերիկյան նախագահի նման քայլի պատճառների մասին։ Նա հավելել է, որ հիասթափված է իր պաշտոնից այդքան շուտ և «առանց որևէ […]
11:31 11.02.2025
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի թարմացված վարկանիշային աղյուսակում մնացել է 48-րդ տեղում: Առաջատարը մնում է բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդ տեղում ամերիկուհի Կորի Գաուֆն է:
11:26 11.02.2025
Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից՝ նրա հիմնած Tesla ընկերության բաժնետոմսերի գնի զգալի անկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի կեսերին պատմական առավելագույնին հասնելուց հետո ընկել է 27 տոկոսով։ Անկումը հատկապես կտրուկ էր անցած շաբաթ, երբ Tesla-ի բաժնետոմսերն ընկան 11%-ով: Մասնավորապես, Գերմանիա մեքենաների մատակարարումները […]
11:21 11.02.2025
Երեքշաբթի առավոտյան Արեգակի վրա M կարգի բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Փետրվարի 11-ին 25 րոպե տևողությամբ M1.6 բռնկում է գրանցվել արևային բծերի 3981 (N06W88) խմբում ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:
11:15 11.02.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը քննարկման է ներկայացրել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը` երկրորդ ընթերցման համար Նախագծի նպատակն է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Լրամշակված նախագծերի փաթեթով […]
11:02 11.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք […]
10:55 11.02.2025
Մայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։ Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։
10:52 11.02.2025
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։ Երդման […]
10:33 11.02.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 10.00-24:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, […]
10:27 11.02.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին: Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Էնրիկեն փարիզյան ակումբը գլխավորում է 2023 թվականի հուլիսից: ՊՍԺ-ն նոր պայմանագրեր է կնքել նաև մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի, նույն դիրքի խաղացող, պորտուգալացի Նունու Մենդեշի և նրա հայրենակից, […]
10:18 11.02.2025
Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ ՊԵԿ-ն իրազեկող տեսանյութ է տարածել։
10:12 11.02.2025
Դեկտեմբերի 21-ի համեմատ ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
10:06 11.02.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի և դարպասապահ Ինյակի Պենյայի միջև օրեր առաջ լարված խոսակցություն է եղել, գրում է Sport-ը: Պենյան բացատրություն է պահանջել Ֆլիկից իր՝ վերջին խաղերում մեկնարկային կազմից դուրս մնալու վերաբերյալ: Գերմանացին էլ պատասխանել է, որ դարպասապահն ինքնաքննադատություն չի անում և հետևողական չէ իր սխալների հանդեպ: Նա ընդգծել է նաև, որ Պենյան ուշացել է […]
10:00 11.02.2025
ԱՄՆ վարչակազմը դեռևս ակնկալում է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին այլընտրանքներ Մերձավոր Արևելքի երկրներից, սակայն նման առաջարկներ դեռ չեն ստացվել։ Այս մասին երկուշաբթի Sirius Satellite Radio-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածը լուրջ վնասներ է […]
09:53 11.02.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը ոչ պաշտոնական բանակցությունների համար ժամանել է Ելիսեյան պալատ։ Այս մասին հայտնում է Վանսի մամուլի ծառայությունը։ Ըստ ամերիկացի լրագրողների՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի տեղակալը ժամանել է Ելիսեյան պալատ «ոչ պաշտոնական աշխատանքային ընթրիքի»։ Բանակցությունների օրակարգը չի բացահայտվել։ Սպասվում է, որ Վենսը երեքշաբթի առավոտյան ելույթ կունենա արհեստական ինտելեկտի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում: Փարիզից Վանսը […]
09:48 11.02.2025
Բրազիլիայի հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ուզում է տեսնել Կառլո Անչելոտիին, գրում է Relevo-ն: Ռոնալդոն նպատակ ունի 2026-ի մարտին դառնալ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը, և նրա առաջին խնդիրն է լինելու ազգային թիմի համար թոփ գլխավոր մարզիչ նշանակելը: Ռոնալդոյի հիմնական նպատակը «Ռեալի» գլխավոր մարզչին հրավիրելն է: Անչելոտին ու Ռոնալդոն […]
09:43 11.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր գործարք կնքել Իրանի հետ, քան ներքաշվել ռազմական հակամարտության մեջ։ «Բոլորը կարծում են, որ Իսրայելը մեր օգնությամբ կամ մեր հավանությամբ կռմբակոծի Իրանը: Ես կնախընտրեի, որ դա տեղի չունենար: Ես կնախընտրեի Իրանի հետ գործարք կնքել, որը մեզ հնարավորություն կտար ստուգումներ անցկացնել իրանական միջուկային օբյեկտներում»,- ասել է նա Fox News-ին […]
09:35 11.02.2025
Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը լինելու է Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր թեման։ Այս մասին Sirius Satellite Radio-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Բոլորի համար գլխավոր թեման լինելու է Ուկրաինայի պատերազմը: Նախագահ Թրամփը հասկացրել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի»,-ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Բոլորի շահերից է բխում, որ այս պատերազմը ավարտվի, և ակնհայտ […]
09:28 11.02.2025
Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո ԱՄՆ-ի պատժամիջոցներն արաբական հանրապետության դեմ այլեւս արդարացված չեն։ Այս մասին հայտարարել է անցումային շրջանի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ «ԱՄՆ պատժամիջոցներն այլևս արդարացված չեն Սիրիայում Բաշար ալ-Ասադի տապալումից հետո», – մեջբերում է Al Jazeera-ն նրա խոսքերը: Ալ-Շարաայի խոսքով՝ կա միջազգային կոնսենսուս՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ։ 2024 թվականի նոյեմբերի […]
09:20 11.02.2025
ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել է ամերիկյան միջուկային սուզանավի այցը Բուսան նավահանգիստ՝ որպես ապակայունացնող գործոն և առճակատման, սադրիչ դրսեւորում։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Փետրվարի 10-ին միջուկային էներգիայով աշխատող «Ալեքսանդրիա» սուզանավը մտել է ռազմական նավահանգիստ «իր անձնակազմի համար հանգիստ ապահովելու և պաշարները համալրելու պատրվակով», հիշեցնում է վարչությունը։ «Կորեական թերակղզու ջրերում ամերիկյան միջուկային […]
09:10 11.02.2025
Իսրայելական զինվորականները արշավանքներ են իրականացնում Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերում, որոնք ուղեկցվում են պաղեստինցիների ձերբակալություններով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հատուկ գործողություններ են ընթանում Ռամալլայի մոտ գտնվող Ալ-Բիրեհ և Բեյթունիա քաղաքներում, Բիդյեում՝ Սալֆիթից արևմուտք, Երուսաղեմի մի քանի շրջաններում, ինչպես նաև փախստականների Թուլկարմ ճամբարում, որտեղ պաղեստինյան դիմադրության ստորաբաժանումները կրակ են փոխանակել […]
09:00 11.02.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը նախատեսված երկօրյա պաշտոնական այցով կայցելի Պակիստան, որի ընթացքում կհամախագահի Պակիստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը։ Թուրքիայի նախագահի այցը Պակիստան կկայանա նրա քառօրյա շրջագայության շրջանակներում, որը ներառում է նաև այցելություններ Մալայզիա և Ինդոնեզիա։ Իսլամաբադում թուրք առաջնորդը կքննարկի «տարբեր […]
08:53 11.02.2025
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տարբեր կարծիքներ ունեն կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ, հայտնում է Relevo-ն: Անչելոտին գիտի, որ Մոդրիչը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, նախկինի նման լինել թիմի առաջատարներից և պատրաստ է այդ դերը հատկացնել 39-ամյա ֆուտբոլիստին: Իսկ Ֆլորենտինո Պերեսը և ղեկավար կազմի որոշ անդամներ դեմ են դրան կարծելով, […]
08:48 11.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ: Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց նրանք պետք է դա անեն օրինական ճանապարհով: Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, նրանք պետք է օգնեն»,- ասել է նա Fox News-ին տված […]