Բոլոր լուրերը – Page 587 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Բոլոր լուրերը

Պարեկները հետապնդել, ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել տերմինալը վնասած տղամարդկանց

14:50 10.02.2025

Փետրվարի 8-ին, ժամը 6.15-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի հասցեներից մեկում տեղադրված տերմինալը կտրում են: Միաժամանակ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տերմինալի ազդանշանը միացել է: Սվաճյան փողոց մեկնած Երևան քաղաքի պարեկները նշված վայրում նկատել են երկու քաղաքացու, որոնք տեսնելով պարեկներին՝ դիմել են փախուստի, իսկ կրպակի դռները […]

̰
Կոտայքի պարեկները ձերբակալել են դրիֆթ անող վարորդին

14:38 10.02.2025

Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։ Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ […]

̰
28-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել էր նռնակի պայթյունի հետևանքով

14:28 10.02.2025

Փետրվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա: Ժամը 23.32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։ Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումներով […]

̰
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր

14:27 10.02.2025

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր: Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել եւ ընդունվել են տեխնիկական որոշ փոփոխությունների […]

̰
ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամաս՝ տեղում քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը

14:18 10.02.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն առավոտյան այցելել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամաս՝ տեղում քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

̰
Աննա Բադալյանը  չորս մեդալ է նվաճել Իսպանիայում

14:10 10.02.2025

Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը Իսպանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության XIII Torneo International Ritmica Infantado մրցաշարում չորս մեդալ է նվաճել, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Օղակների վրա վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր, գնդակով վարժությունում նվաճել է արծաթ, իսկ գուրզերով և ժապավենով վարժություններում՝ բրոնզի է արժանացել:

̰
Իրանը հայտարարել է, որ շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրով

14:03 10.02.2025

ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «ԱՄՆ-ը երբեք վստահելի չի եղել և այժմ էլ չի կարելի վստահել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է […]

̰
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր

13:57 10.02.2025

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այս համապարփակ նախագիծն կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը:

̰
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին պաշտոնական հրավեր է ստացել․ ՌԴ դեսպան

13:50 10.02.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին պաշտոնական հրավեր է ստացել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մի քանի ամսից բոլոր ռուսները նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կնշեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Պաշտոնական հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին»,- […]

̰
Քաղաքաշինության ոլորտի 104 մասնագետներ ստացան վկայականներ՝ ՇՄԶ շրջանակում

13:44 10.02.2025

Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության ոլորտի մասնագետների համար կազմակերպված շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակիցների վկայականների հանձնման արարողություն: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Պետությունը շարունակում է աջակցել 2020-ից հետո զինծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում

13:39 10.02.2025

Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։ Միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝ ստանալ մասնագիտական ուսուցում և անցնել աշխատանքի, […]

̰
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ

13:35 10.02.2025

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:

̰
Արևշատ-Մրգանուշ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

13:30 10.02.2025

Փետրվարի 9-ին, ժամը 17-ին, Արևշատ-Մրգանուշ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի վարորդը՝ 45-ամյա Գևորգ Մ․-ն, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։

̰
Էլինա Ավանեսյանը հաղթել է դժվար մրցախաղում. Դոհայի WTA 1000

13:24 10.02.2025

Դոհայում մեկնարկած WTA 1000 կարգի խոշոր մրցաշարում Էլինա Ավանեսյանը կանանց մենախաղի առաջին փուլում մրցել է աշխարհի 36-րդ ռակետ Վան Սինյուի հետ: Հայաստանի առաջին ռակետը հաղթանակի է հասել դժվար մրցավեճում 7:6, 1:6, 7:6հաշվով: Նախկինում 22-ամյա հայ թենիսիստուհին 3 անգամ պարտվել էր չինուհուն: Ավանեսյանը դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Դարյա Կասատկինա – Պոլինա […]

̰
1 զոհ, 2 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհին

13:20 10.02.2025

Փետրվարի 8-ին, ժամը 2.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։ «Միցուբիշի»-ի վարորդը՝ 29-ամյա Աբրահամ Հ․-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։

̰
Երևանում սպասվում է ձյուն

13:16 10.02.2025

Երևանում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մարզերում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի […]

̰
Ֆրանսիան ԵՀ-ին կոչ է անում պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանի

13:00 10.02.2025

Ֆրանսիան Եվրահանձնաժողովին կոչ է արել անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների վրա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, դա զարմանալի չէ, Թրամփը դա արեց 2018-ին, և մենք այն ժամանակ արձագանքեցինք, այս անգամ մենք նորից կպատասխանենք»,- ասել է Բարրոն ՝ պատասխանելով TF1-ի հարցին, թե ինչ միջոցներ […]

̰
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը

12:54 10.02.2025

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը: Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ համակարգով, տեղադրվել են նստարաններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն

12:47 10.02.2025

Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

̰
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

12:40 10.02.2025

ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայ դասական և ժամանակակից […]

̰
Վերջին 3 օրում արձանագրվել է 31 պատահար․ 2 մարդ զոհվել է․ 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:33 10.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 264 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 50, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, պաշտոնեական կեղծքի […]

̰
Դիզելային վառելիքի հափշտակության մեջ մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

12:25 10.02.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը

12:17 10.02.2025

Դեռևս անցած տարի Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ գրասենյակային նշանակության տարածքներում, գործում են հատուկ կահավորված զանգերի կենտրոններ, որոնցում ներգրավված անձինք ներկայանալով կեղծ անուններով՝ համացանցային զանգերի միջոցով այլ երկրներում բնակվող անձանց առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ իրենց իսկ պատրաստած կեղծ հարթակներում, և կիրառելով հեռահար հասանելիության ծրագրային ապահովումներ` […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 217-ը՝ արտակարգ

12:11 10.02.2025

Փետրվարի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 217-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 137, փլուզման՝ 4, պայթյունի՝ 3, քարաթափման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, առատ ձյան, ձնաբքի,՝ 2-ական, մերկասառույցի՝ 13, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 15-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, կեղծ ահազանգի՝ 5, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ […]

̰
SHANTNEWS

12:00 10.02.2025

̰
Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու դեպքերի համար կսահմանվեն խոշոր տուգանքներ

11:53 10.02.2025

Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։ Սա նպաստել է, որ նման […]

̰
Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

11:40 10.02.2025

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ: Այս անգամ վերապատրաստմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի գրեթե բոլոր դատավորները: Համակարգը մշակող կազմակերպությունը դատավորներին է ներկայացրել համակարգն աշխատացնելու քայլերը, որը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու […]

̰
Թրամփը ակնկալում է Պուտինի հետ հանդիպել «ճիշտ ժամանակին»

11:33 10.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ կհանդիպեմ Պուտինի հետ, ճիշտ ժամանակին»,- ասել է նա ամերիկացի լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում։ Հարցերին ի պատասխան՝ Թրամփը կրկնել է, որ շփումներ է ունեցել Պուտինի հետ։ «Դրանք եղել են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Միաժամանակ, ամերիկացի նախագահը կրկին չի մեկնաբանել այդ […]

̰
Երևանում  անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

11:23 10.02.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, […]

̰
ՌԴ դեսպանը հորդորել է հապճեպ եզրակացություններ չանել AZAL-ի ինքնաթիռի կործանման վերաբերյալ

11:12 10.02.2025

Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ՝ նախաքննության զեկույցի հրապարակումից հետո։ «Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա այն իրականացնում են Ադրբեջանի, Բրազիլիայի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան փորձագիտական ​​կազմակերպությունները: Ես ձեզ կոչ եմ անում չշտապել հապճեպ եզրակացություններ և բացահայտումներ անել, այլ սպասել վերջնական արդյունքներին», – ՏԱՍՍ-ին տված […]

̰
BACK_TO_TOP