Բոլոր լուրերը – Page 598 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ

18:06 07.02.2025

ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս […]

̰
SHANTNEWS

18:00 07.02.2025

̰
«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ

17:55 07.02.2025

«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել:

̰
Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է

17:50 07.02.2025

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է։

̰
Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին

17:46 07.02.2025

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս […]

̰
Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ Հարությունյան

17:41 07.02.2025

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […]

̰
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով

17:34 07.02.2025

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը նրան մեղավոր ճանաչեց զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Դատախազությունը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմեց պատժաչափը՝ նշանակելով 5 տարի 6 ամիս ազատազրկում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր 2020 թվականի […]

̰
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

17:30 07.02.2025

Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին: Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները […]

̰
Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»

17:18 07.02.2025

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Ռեալում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին: Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող […]

̰
ՊԵԿ-ն իրականացնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման մարզային հանդիպումներ

17:10 07.02.2025

Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ն իրականացնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման մարզային հանդիպումներ: Հանդիպումների մեկնարկը տրվել է Գյումրիում:

̰
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի

17:03 07.02.2025

Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր: Հայտնում է ermenihaber.am-ը: Ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է: Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

17:00 07.02.2025

Փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության. Ինձագի

16:53 07.02.2025

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը: «Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: «Ֆիորենտինա» – «Ինտեր» […]

̰
Մասիս քաղաքում այրվել է ավտոմեքենա

16:48 07.02.2025

Փետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։ Մինչ փրկարարների […]

̰
Երիտասարդն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել. Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

16:41 07.02.2025

Փետրվարի 6-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա գյուղի 25-ամյա բնակիչը համակարգչային հափշտակություն է կատարել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա նախկինում լինելով ընկերություններից մեկի աշխատակից՝ զբաղվել է արևային կայանների վաճառքի և տեղադրման ծառայությունների մատուցմամբ և տիրապետել ընկերության շահառուների անձնագրային տվյալներին: Աշխատանքից ազատվելուց հետո 2024 թ. դեկտեմբեր ու 2025 թ. […]

̰
Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

16:35 07.02.2025

Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ձախ պաշտպան Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 36-ամյա ֆուտբոլիստը 2024-ի դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր: Մարսելոն 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: 564 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ ու կատարել է 103 գոլային փոխանցում: «Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է […]

̰
Պեսկովը մեկնաբանել է Քելլոգի խոսքերը Ուկրաինայի հարցով պլանի մասին

16:28 07.02.2025

Ուկրաինական կարգավորման ԱՄՆ ծրագրերի հետ կապված որևէ էական բան չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ այս հարցում էական ոչինչ չկա, մենք պարզապես պետք է համբերատար լինենք», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ առաջնորդը ցանկանում է դադարեցնել արյունահեղությունը […]

̰
Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

16:20 07.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության […]

̰
Իրանը չպետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք արդեն մեկ անգամ խաբել են Թեհրանին․ Խամենեի

16:11 07.02.2025

Իրանը չպետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ «նրանք արդեն մեկ անգամ խաբել են Թեհրանին». նրա հետ կնքել են միջուկային համաձայնագիր, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանի խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով Իրանի հետ «գերազանց գործարք» կնքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները

16:00 07.02.2025

Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների […]

̰
Սպիտակ տունը Գլխավոր ծառայությունների վարչությանը հանձնարարել է խզել լրատվամիջոցների հետ պայմանագրերը

15:52 07.02.2025

Սպիտակ տունը հանձնարարել է Գլխավոր ծառայությունների վարչությանը խզել պայմանագրերը բոլոր լրատվամիջոցների հետ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նամակը։ Նամակում նշվում է, որ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, «բացարձակապես բոլոր պայմանագրերը» պետք է խզվեն։ «Խնդրում եմ երկու բան արեք․ նախ՝ չեղարկեք բոլոր պայմանագրերը Politico-ի, BBC-ի, E&E-ի, Bloomberg-ի հետ: Եվ երկրորդ՝ չեղարկեք պայմանագրերը լրատվամիջոցների հետ, որոնք բացառապես […]

̰
«Ինտերը» խոշոր հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»

15:44 07.02.2025

Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […]

̰
Սան Պաուլոյում ավիավթար է տեղի ունեցել․ կան զոհեր

15:37 07.02.2025

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է G1-ը։ «Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ բրազիլացի հրշեջները հայտնել էին, որ Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռը բախվել է մեքենաներին, մինչդեռ G1 պորտալը հայտնել էր, որ այն ընկել է ավտոբուսի […]

̰
Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

15:30 07.02.2025

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության […]

̰
Բաքվում «Ռուսաստանի տան» ճակատագիրը կարող է որոշվել երկու նախագահների երկխոսության արդյունքում․ Պեսկով

15:23 07.02.2025

Կրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի […]

̰
«Լիվերպուլը» պատմական ռեկորդ է գրանցել

15:14 07.02.2025

«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […]

̰
Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

15:08 07.02.2025

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր […]

̰
Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան

15:02 07.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Է. Գավուքչյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ «Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ The New York Times-ը հայտնել է, որ Գավուքչյանը մեծ գումարներ է […]

̰
SHANTNEWS

15:00 07.02.2025

̰
Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

14:55 07.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է Փաշինյանը։

̰
BACK_TO_TOP