Բոլոր լուրերը – Page 600 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

12:25 07.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար: «Պատժամիջոցները կարող են խստացվել, հատկապես վերջինները», – ասել է Քելլոգը New York Post-ին: Հրատարակությունը նշում է, որ խոսքը վերաբերում է ռուսական նավթարդյունաբերության դեմ վերջին պատժամիջոցներին։ Քելլոգը պատժամիջոցների միջոցով […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ

12:17 07.02.2025

Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով կառույցին ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ «անօրինական թիրախավորման մեջ»։ Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև նշված անձանց ընտանիքների անդամներին։ […]

̰
ՉԼ փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ

12:10 07.02.2025

Եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ, հաղորդում է The Guardian-ը: ՈՒԵՖԱ-ում լրջորեն քննարկում են հավասարության դեպքում միանգամից հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու ձևաչափը, որպեսզի թիմերն ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան: Կառույցում հաշվի են առնում, որ Լիգայի փուլում բոլոր թիմերն անցկացրել են 8-ական խաղ, իսկ ամռանը հեղինակավոր ակումբներից շատերն ԱՄՆ-ում մասնակցելու են ՖԻՖԱ-ի աշխարհի […]

̰
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա

12:04 07.02.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա: Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։

̰
SHANTNEWS

12:00 07.02.2025

̰
Քննարկվել են միգրացիայի և քաղաքացիության ոլորտի հիմնական առաջնահերթությունները․ տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի հերթական հանդիպումը

11:53 07.02.2025

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ներկա էին նաև Ներքին գործերի նախարարության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ոլորտի այլ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և «Մարդը կարիքի մեջ» […]

̰
Սիրիան հայտարարություն է արել ռուսական ռազմաբազաների վերաբերյալ

11:45 07.02.2025

Սիրիան կթողնի իր տարածքում ռուսական ռազմաբազաները, եթե դրանից շահ ունենա, հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարար Աբու Քասրան The Washington Post-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք դրանից օգուտներ ստանանք Սիրիայի համար, ապա այո»,- ասել է պաշտոնյան։ Քասրան կարծում է նաև, որ քաղաքականության մեջ հավերժ հակառակորդներ չկան։

̰
«Նոան» երրորդ հաղթանակն է տարել Կատարում

11:36 07.02.2025

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» երրորդ խաղն է անցկացրել Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում և տարել երրորդ հաղթանակը: Այս անգամ Ռուի Մոտայի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթել է կատարական «Ալ Ղարաֆային»: Դուբլ է գրանցել պորտուգալացի Գոնսալու Գրեգորիուն, մեկ գոլ էլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

̰
Ֆիլիպիններում ամերիկյան ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով կան զոհեր

11:30 07.02.2025

ԱՄՆ պաշտպանության նախարարության ինքնաթիռ է կործանվել է Ֆիլիպինների հարավում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր չորս մարդիկ, հայտնում է ԱՄՆ ՊՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ Վթարը տեղի է ունեցել Մագուինդանաո դել Սուր նահանգում։ Ինքնաթիռն օգտագործվել է «հետախուզության, հսկողության և հետախուզական աջակցության համար՝ ԱՄՆ-ի ֆիլիպինյան դաշնակիցների խնդրանքով» և կործանվել է «առաքելության» ժամանակ: Ինքնաթիռում չորս մարդ է եղել։ […]

̰
Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն այն

11:24 07.02.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները հեռանան այնտեղից, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ներկայացրել է Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագիր՝ ՀԱՄԱՍ-ի՝ իշխանությունից հրաժարվելու և նրա առաջնորդների կողմից Գազան լքելու դիմաց: Պորտալի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ցանկանում է երկարաձգել […]

̰
Անդրեյ Երմակը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ քննարկել է ռազմաճակատում տիրող իրավիճակը

11:07 07.02.2025

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ, կողմերը քննարկել են Քելլոգի առաջիկա այցը Կիև և շփումները Մյունխենի անվտանգության համաժողովում։ «Մենք քննարկել ենք նրա առաջիկա այցը Ուկրաինա, որը շատ կարևոր է մեզ համար։ Մենք քննարկել ենք ապագա հանդիպումները Մյունխենի անվտանգության համաժողովում (կկայանա փետրվարի […]

̰
Արման Ծառուկյանը սկսել է մարզվել մեջքի վնասվածքից հետո

11:02 07.02.2025

Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը սկսել է մարզվել մեջքի վնասվածքից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մարզիկի թիմից։ Նախկինում Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր UFC չեմպիոն Իսլամ Մախաչովի դեմ պայքարից։ «Արմանը սկսել է թեթև մարզումները, դեռ վաղ է խոսել նրա վերադարձի մասին»,- ասել է գործակալության աղբյուրը։ Ծառուկյանը 28 տարեկան է. Նա ունի 22 հաղթանակ […]

̰
Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ոստիկաններն ու փրկարարները իրականացնում են ուժեղացված ծառայություն

10:53 07.02.2025

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Սիսիանի «Զանգեր» կոչվող […]

̰
Շղթայական ավտովթար Տանձավեր գյուղի վերջնամասում

10:51 07.02.2025

Փետրվարի 6-ին, ժամը 20:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ ու հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 6 […]

̰
Քելլոգը մեկնաբանել է Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը

10:42 07.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ աշնանը հայտարարել էր, որ հնարավոր է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր կնքել, որը «լավ» կլինի Մոսկվայի և Կիևի համար, գրում է New York Post-ը ՝ վկայակոչելով Ուկրաինայում Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։ «Սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը քննարկել է Ուկրաինային և Ռուսաստանին բանակցությունների դաշտ բերելու իրողությունները ՝ նշելով, որ […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 7-ին

10:28 07.02.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․08 դրամ:  

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:22 07.02.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության, […]

̰
Սանդուն ափսոսում է ԱՄՆ ՄԶԳ-ն կասեցնելու Թրամփի որոշման համար

10:00 07.02.2025

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ափսոսում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման համար՝ դադարեցնելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։ Սանդուն TV8-ի եթերում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ նոր վարչակազմում կառավարության արդյունավետության համար պատասխանատու Իլոն Մասկի հայտարարություններին, թե այս կազմակերպությունը ներգրավված է անվայել գործերի մեջ։ «Մենք պետք է տեսնենք, թե ով […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտների վրա Լիբանանի հարավում և արևելքում

09:53 07.02.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող ցամաքային թիրախներին։ Ինքնաթիռները հրթիռներ են արձակել շիական «Հեզբոլլահ» խմբավորման ենթադրյալ կրակակետերի և պահեստների ուղղությամբ Իքլիմ ալ-Թուֆահի հարավային շրջանի Վադի Իզա կիրճում, հաղորդում է Lebanon 24 լրատվական պորտալը։ Ռմբակոծվել են Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Բաալբեկ քաղաքի մերձակայքի շիա մարտիկների հենակետերը։ Ուժեղ պայթյուններ են […]

̰
Իռլանդիան սադրիչ է համարում պաղեստինցի փախստականների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները

09:45 07.02.2025

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի ներկայացուցիչը սադրիչ է անվանել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունները, ով Դուբլինին մեղադրել է պաղեստինցի փախստականների նկատմամբ կեղծավորության մեջ։ «Կարծում եմ, որ Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները սադրիչ էին, և պետք է ուշադրությունը կենտրոնացնել Գազայի հատվածում պատերազմի ավարտի վրա, որպեսզի հրադադարի երկրորդ փուլն ուժի մեջ մտնի և մնացած պատանդներն ազատ արձակվեն»,-ասել է […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

09:41 07.02.2025

Փետրվարի 6-ին, ժամը 11։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 311 տրանսպորտային միջոց և 771 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
WSJ. ԱՄՆ Առողջապահության նախարարությանը սպառնում են զանգվածային կրճատումներ

09:35 07.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է աշխատանքից ազատել Առողջապահության և հասարակական ծառայությունների նախարարության հազարավոր աշխատակիցների։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տունն արդեն պատրաստում է գործադիր հրաման, որի ստորագրումից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, Սննդի և դեղերի վարչությունը և ԱՄՆ առողջապահության նախարարության մի շարք այլ […]

̰
Նիդեռլանդները Ուկրաինային կտրամադրեն շարժական դատաբժշկական լաբորատորիա

09:30 07.02.2025

Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը որոշել է շարժական դատաբժշկական լաբորատորիա ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ասվում է պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, լաբորատորիան բաղկացած է 13 կոնտեյներից։ Այն պարունակում է բոլոր տեսակի սարքավորումներ՝ տեղում դատատեխնիկական հետազոտություններ կատարելու համար։ Խոսքը, մասնավորապես, մատնահետքերի հետազոտման, ԴՆԹ-ի հետքերի վերլուծության մասին է։ Շարժական լաբորատորիան կարող է գործարկվել մի քանի օրվա ընթացքում: […]

̰
Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի արտաքին օգնություն ցուցաբերել

09:20 07.02.2025

Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել օտարերկրյա պետություններին՝ չնայած Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարմանը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։ «Միացյալ Նահանգները արտաքին օգնություն կտրամադրի, բայց դա կլինի օգնություն, որն իմաստ ունի և բխում է մեր ազգային […]

̰
Գրենլանդիայի իշխող կուսակցությունը ցանկանում է շուտով անկախության հանրաքվե անցկացնել

09:10 07.02.2025

Գրենլանդիայում իշխող «Առաջ» կուսակցությունը կողմնակից է կղզու անկախության հանրաքվեի անցկացմանը հաջորդ մանդատային ժամանակահատվածում, որը տեղի կունենա մարտի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Էրիկ Ջենսենը։ «Սա հենց այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել: Սա է մեր նպատակը: Բնականաբար, դա կլինի Գրենլանդիայի ժողովրդի հետ սերտ համագործակցությամբ: Եվ սա շատ կարևոր […]

̰
Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում  ձյուն է տեղում

09:05 07.02.2025

Փետրվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
ԱՄՆ-ում հայտնել են, որ Թրամփը շուտով կորոշի Ուկրաինայի հարցով բանակցությունների գաղափարները

09:00 07.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կորոշի ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների գաղափարները։ Այս մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնում անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել են Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի և ամերիկացի դիվանագետ Լուի Հուդին։ «Այսպիսով, այս պահին բոլոր տարբերակները դեռ սեղանի վրա են: Եվ նախագահը պատրաստվում է որոշել, թե ինչ գործիքներ, խթաններ և ճնշում […]

̰
Axios. Ռուբիոն փետրվարին կայցելի Իսրայել, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Պաղեստին

08:52 07.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է փետրվարի կեսերին աշխատանքային շրջագայություն կատարել Մերձավոր Արևելքի երկրներ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կմասնակցի փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովին, որից հետո կմեկնի Մերձավոր Արեւելք։ «Իսրայելցի պաշտոնյաները և երկու բանիմաց աղբյուրներ Axios-ին հայտնել են, որ Ռուբիոն նախատեսում է Մյունխենից մեկնել տարածաշրջան […]

̰
Պաղեստինը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց իր ղեկավարության

08:42 07.02.2025

Գազայի հատվածի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող ընդունվել առանց Պաղեստինի ազգային վարչակազմի համաձայնության։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պաղեստինի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան։ «Ոչինչ հնարավոր չէ անել Գազայի հատվածի հետ կապված առանց Պաղեստինի ղեկավարության հավանության: Մենք մերժել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը շատ տարիներ առաջ, և մենք կմերժենք […]

̰
Տոկիոն առաջնահերթ է համարում վերսկսել ճապոնական ճանապարհորդությունները դեպի հարավային Կուրիլյան կղզիներ

08:35 07.02.2025

Ճապոնիայի բնակիչների՝ Կուրիլյան կղզիների հարավ, այդ թվում՝ իրենց նախնիների գերեզմաններին այցելելու նպատակով ճանապարհորդությունների վերսկսման հարցը երկրի կառավարության համար առաջնահերթություն է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան իր տեսաուղերձում, որը ցուցադրվել է «Հյուսիսային տարածքների վերադարձի համար ազգային հանրահավաք» միջոցառմանը։ «Չորս կղզիների հետ փոխանակման ծրագրերի վերսկսումը, այդ թվում՝ գերեզմաններ այցելելը, Ճապոնիայի առաջնահերթ […]

̰
BACK_TO_TOP