15:52 07.02.2025
Սպիտակ տունը հանձնարարել է Գլխավոր ծառայությունների վարչությանը խզել պայմանագրերը բոլոր լրատվամիջոցների հետ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նամակը։ Նամակում նշվում է, որ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, «բացարձակապես բոլոր պայմանագրերը» պետք է խզվեն։ «Խնդրում եմ երկու բան արեք․ նախ՝ չեղարկեք բոլոր պայմանագրերը Politico-ի, BBC-ի, E&E-ի, Bloomberg-ի հետ: Եվ երկրորդ՝ չեղարկեք պայմանագրերը լրատվամիջոցների հետ, որոնք բացառապես […]
15:44 07.02.2025
Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […]
15:37 07.02.2025
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է G1-ը։ «Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ բրազիլացի հրշեջները հայտնել էին, որ Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռը բախվել է մեքենաներին, մինչդեռ G1 պորտալը հայտնել էր, որ այն ընկել է ավտոբուսի […]
15:30 07.02.2025
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության […]
15:23 07.02.2025
Կրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի […]
15:14 07.02.2025
«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […]
15:08 07.02.2025
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր […]
15:02 07.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Է. Գավուքչյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ «Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ The New York Times-ը հայտնել է, որ Գավուքչյանը մեծ գումարներ է […]
14:55 07.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է Փաշինյանը։
14:50 07.02.2025
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ռուսական կողմը բաց է դրանց համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցությունների համար», – ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է լինի բանակցությունների արդյունքում։ «Առայժմ այս առումով կոնկրետ ոչինչ չկա»,-հավելել է Պեսկովը։
14:43 07.02.2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ մեկ շաբաթ կոմբինատի մի խումբ աշխատակիցների և կոմբինատի հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ «Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց […]
14:35 07.02.2025
Փետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը: Փաստաթղթերը ներկայացվել են […]
14:28 07.02.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։
14:20 07.02.2025
Երևանում փետրվարի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին, 9- գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի […]
14:13 07.02.2025
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը լուսանկար է հրապարակել ու հայտնել, թե ինչ կտրոններով են քաղաքացիները փորձել վճարումներ կատարել հանրային տրանսպորտում։ «Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։ Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ […]
14:06 07.02.2025
Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը: 24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը: «Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է […]
13:59 07.02.2025
Ուկրաինական պատվիրակությունը Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի Կիևում հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականը, Կիևը ցանկանում է խորհրդակցություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ, նախքան Վաշինգտոնը պլաններ մշակի Ուկրաինայի վերաբերյալ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ «Ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի իր դիրքորոշումը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և իր տեսակետներն այն մասին, թե ինչպես […]
13:50 07.02.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ենթադրյալ բանակցությունների դեպքում Եվրամիությունը կմասնակցի կողք կողքի Վլադիմիր Զելենսկու հետ։ «Խաղաղության բանակցությունները բանակցություններ են Եվրոպայի անվտանգության մասին։ Եվ եթե մենք ցանկանում ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար, մենք պետք է ներկա լինենք Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ապագան որոշելու հարցում։ Եվ, իհարկե, […]
13:44 07.02.2025
Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին 64-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ին բանկոմատներից մեկում փորձել է ստուգել իր քարտի մնացորդը, իսկ րոպեներ անց ծանուցում է ստացել, որ իր բանկային քարտից կանխիկացվել է 100 հազար դրամ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նուբարաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կանխիկացումը կատարել է 48-ամյա […]
13:38 07.02.2025
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը Մբապեի հեռանալուց հետո կատարելագործվել է, հաղորդում է Sportskeeda-ն: «Նախորդ մրցաշրջանում ես շատ համարձակ էի, երբ ասացի, որ Մբապեի հեռանալուց հետո մենք կունենանք ավելի լավ հարձակում և ավելի լավ պաշտպանություն: Ես անընդհատ ասում եմ դա, և թվերը հաստատում են դա: Բոլորը երկրպագում էին Կիլիանին, […]
13:33 07.02.2025
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների […]
13:30 07.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ -2121» մակինիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհի Զվարթ Պ.-ն և «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա ուղևոր Գառնիկ Խ․-ն մահացել են տեղում, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 63-ամյա Վաչագան Պ.-ն, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: «ՎԱԶ -2121»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]
13:24 07.02.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Հեթ-տրիկ է գրանցել իսպանացի Ֆերան Տորեսը, որը «Վալենսիայի» սան է: Մեկական գոլ էլ խփել են նրա հայրենակիցներ Լամին Յամալը և Ֆերմին Լոպեսը: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Կիսաեզրափակչի […]
13:17 07.02.2025
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա:
13:09 07.02.2025
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իր դեմ ձեռնարկված միջոցները։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ «ՄՔԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի հրամանագրի հրապարակումը, որը պատժամիջոցներ է սահմանում իր պաշտոնյաների դեմ և խաթարում է նրա անկախ և անաչառ աշխատանքը»,- ասվում է փաստաթղթում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դատարանը հետևողականորեն աջակցում է իր […]
13:00 07.02.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզն» արտագնա խաղում 4-3 հաշվով առավելության է հասել «Ֆիլադելֆիա Ֆլայերզի» նկատմամբ: Հյուրերի կազմում հերթական անգամ աչքի է ընկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը: Ռուս հարձակվողը կարիերայում 98-րդ անգամ է գոլ խփել հանդիպման վերջին րոպեին և կրկնել է լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը: Օվեչկինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 38 […]
12:51 07.02.2025
Եթե Վաշինգտոնը սպառնա Թեհրանին, և եթե նա կատարի իր սպառնալիքը, Թեհրանը կանի նույնը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։ «Եթե (ԱՄՆ -խմբ.) սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք իրականացնեն այդ սպառնալիքը, մենք նույնպես կիրականացնենք սպառնալիքը: […]
12:42 07.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 7-ին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի վերաբերյալ ձեր համարձակ գործադիր հրամանի համար», – գրել է Իսրայելի վարչապետը X-ի իր էջում: Նա նշել է, որ այս որոշումը կպաշտպանի Միացյալ Նահանգներն և Իսրայելը «հակաամերիկյան և հակասեմական կոռումպացված […]
12:34 07.02.2025
Բրազիլացի վհարձակվող Վագներ Գոնսալվեշը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը մինչ այս 9 ամիս խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», իսկ դրանից առաջ «Փյունիկի» կազմում դարձել էր ՀՀ Պրեմիեր լիգայի հաղթող: Բրազիլացին «Փյունիկ» վերադարձից հետո մասնակցել է «Ուրալի» և «Էլիտ Ֆալկոնսի» դեմ ընկերական խաղերին: