09:30 07.02.2025
Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը որոշել է շարժական դատաբժշկական լաբորատորիա ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ասվում է պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, լաբորատորիան բաղկացած է 13 կոնտեյներից։ Այն պարունակում է բոլոր տեսակի սարքավորումներ՝ տեղում դատատեխնիկական հետազոտություններ կատարելու համար։ Խոսքը, մասնավորապես, մատնահետքերի հետազոտման, ԴՆԹ-ի հետքերի վերլուծության մասին է։ Շարժական լաբորատորիան կարող է գործարկվել մի քանի օրվա ընթացքում: […]
09:20 07.02.2025
Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել օտարերկրյա պետություններին՝ չնայած Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարմանը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։ «Միացյալ Նահանգները արտաքին օգնություն կտրամադրի, բայց դա կլինի օգնություն, որն իմաստ ունի և բխում է մեր ազգային […]
09:10 07.02.2025
Գրենլանդիայում իշխող «Առաջ» կուսակցությունը կողմնակից է կղզու անկախության հանրաքվեի անցկացմանը հաջորդ մանդատային ժամանակահատվածում, որը տեղի կունենա մարտի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Էրիկ Ջենսենը։ «Սա հենց այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել: Սա է մեր նպատակը: Բնականաբար, դա կլինի Գրենլանդիայի ժողովրդի հետ սերտ համագործակցությամբ: Եվ սա շատ կարևոր […]
09:05 07.02.2025
Փետրվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:00 07.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կորոշի ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների գաղափարները։ Այս մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնում անվտանգության կոնֆերանսի ժամանակ հայտարարել են Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի և ամերիկացի դիվանագետ Լուի Հուդին։ «Այսպիսով, այս պահին բոլոր տարբերակները դեռ սեղանի վրա են: Եվ նախագահը պատրաստվում է որոշել, թե ինչ գործիքներ, խթաններ և ճնշում […]
08:52 07.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է փետրվարի կեսերին աշխատանքային շրջագայություն կատարել Մերձավոր Արևելքի երկրներ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կմասնակցի փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովին, որից հետո կմեկնի Մերձավոր Արեւելք։ «Իսրայելցի պաշտոնյաները և երկու բանիմաց աղբյուրներ Axios-ին հայտնել են, որ Ռուբիոն նախատեսում է Մյունխենից մեկնել տարածաշրջան […]
08:42 07.02.2025
Գազայի հատվածի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող ընդունվել առանց Պաղեստինի ազգային վարչակազմի համաձայնության։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պաղեստինի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան։ «Ոչինչ հնարավոր չէ անել Գազայի հատվածի հետ կապված առանց Պաղեստինի ղեկավարության հավանության: Մենք մերժել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը շատ տարիներ առաջ, և մենք կմերժենք […]
08:35 07.02.2025
Ճապոնիայի բնակիչների՝ Կուրիլյան կղզիների հարավ, այդ թվում՝ իրենց նախնիների գերեզմաններին այցելելու նպատակով ճանապարհորդությունների վերսկսման հարցը երկրի կառավարության համար առաջնահերթություն է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան իր տեսաուղերձում, որը ցուցադրվել է «Հյուսիսային տարածքների վերադարձի համար ազգային հանրահավաք» միջոցառմանը։ «Չորս կղզիների հետ փոխանակման ծրագրերի վերսկսումը, այդ թվում՝ գերեզմաններ այցելելը, Ճապոնիայի առաջնահերթ […]
08:20 07.02.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետություն կատարած այցի ժամանակ վստահեցրել է, որ ԱՄՆ-ը իրեն չի խնդրելու ընդունել անօրինական միգրանտների զանգվածային ալիքը։ Այս մասին Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Դոմինիկյան նախագահ Լուիս Աբինադերը։ «Իր պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հասկացրեց, որ ԱՄՆ-ը Դոմինիկյան Հանրապետությանը չի խնդրի ընդունել միգրանտների զանգվածային ալիքը»,-գրել է Աբինադերը իր […]
08:10 07.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չափազանց խստապահանջ է: «Եթե մարզումներին ծուլանաս՝ Ամորիմը «կսպանի» քեզ: Ամորիմի համար ֆուտբոլիստը պետք է քրտնաջան աշխատի ու կարգապահ լինի նաև խաղադաշտից դուրս: Ես լիովին ճիշտ եմ համարում այդ մոտեցումը»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Goal-ը:
08:05 07.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
08:00 07.02.2025
Փետրվարի 7-ին, ժամը 01:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամասում գտնվող տանն այրվում է գազի կաթսա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկի փողոցի 6-րդ շարքի տներից մեկի և […]
06:46 07.02.2025
Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
02:26 07.02.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ 4 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 3.5 միավոր։ Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ռուս գրոսմայստեր Վոլոդար Մուրզինը:
02:18 07.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 […]
01:16 07.02.2025
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, դանիական «Ռաներսի» հարձակվող Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է ակումբի կայքը: «Դժվար ավարտ է: Ես շատ եմ պայքարել՝ խաղադաշտ վերադառնալու համար, բայց այն ցավերը, որ զգում եմ խաղերի ժամանակ, ցավոք, դա դարձնում են անհնարին: Իմ ու ակումբի միջև լավ խոսակցություն է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացա կարիերաս ավարտել հենց «Ռաներսում»: […]
01:04 07.02.2025
Փետրվարի 6-ին, ժամը 18:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի […]
00:34 07.02.2025
Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում վերսկսվել են Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված մյուս մեր հայրենակիցների գործերով դատավարությունները: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին ու ի՞նչ մթնոլոտրում է անցնում դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատարան գործերը հանձնելուց առաջ, այդ գործը երկու մասի էր բաժանվել: Ռուբեն վարդանյանի գործն առանձնացվել էր, իսկ մյուս գործով անցնում են 15 […]
00:29 07.02.2025
Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է RMC Sport-ը: 2024 թվականի օգոստոսի 6-ին Մոնակոյի պարեկները ֆուտբոլիստի օրգանիզմում 1.01մգ ալկոհոլ էին հայտնաբերել: Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը նաև տուգանվել է 9000 եվրոյով և 2 տարով զրկվել է Մոնակոյում մեքենա վարելու իրավունքից: Նիդերլանդցին Եվրոպայից հեռանալուց հետո ակումբային […]
00:23 07.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 37/1, 37/2 շենքեր,Ներքին Շենգավիթ 5, 6, 12 13, փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 6 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 13 […]
00:16 07.02.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ «Զրուցեցինք երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների շուրջ։ Պատմեցի Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։ […]
00:02 07.02.2025
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր։
23:50 06.02.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Զրույցը ծավալվել է վերջին շրջանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների շուրջ: Մասնավորապես հյուրն անդրադարձել է վերջերս հրապարակված Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որում ասվում էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատվում։ Ի՞նչ է սա […]
23:41 06.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Մտքեր են փոխանակվել ի շուրջ:
23:35 06.02.2025
Փետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և […]
23:23 06.02.2025
Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է երիտասարդական Եվրոյի որակավորման փուլի վիճակահանության մասին և ասել է, որ Հայաստանի թիմին բարդ հանդիպումներ են սպասվում: «Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Մեր խմբում թույլ թիմեր չկան: Փորձելու ենք քաղել առավելագույնը: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև […]
23:11 06.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:02 06.02.2025
Աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը տպավորիչ ցուցանիշի է հասել նախորդ 5 ամիսներին անցկացրած խաղերի արդյունքում, տեղեկացնում է Championat-ը: Սեպտեմբերի 9-ին ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո Կարենն անցկացրել է 23 խաղ, որոնցից հաղթել է 16-ը: Հաղթանակների 70 տոկոս ցուցանիշով նա 7-րդ լավագույն ցուցանիշն ունի ATP-ում: Նախորդ 5 ամսվա ընթացքում հաղթանակների ամենաբարձր տոկոսային ցուցանիշը գրանցել է աշխարհի […]
22:53 06.02.2025
Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրով: Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նմանօրինակ քննարկումների անցկացումը: