22:43 06.02.2025
Իրանում դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները […]
22:36 06.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
22:26 06.02.2025
Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և […]
22:19 06.02.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը:
22:13 06.02.2025
ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ […]
22:06 06.02.2025
Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն […]
21:44 06.02.2025
Իրանի գլխավոր հանձնառությունն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ընդգծելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը: Ասուլիսի մանրամասները՝ ռեպորտաժում։
21:29 06.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […]
21:06 06.02.2025
Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում:
20:50 06.02.2025
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին: «Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում:
20:36 06.02.2025
Մոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […]
20:13 06.02.2025
Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […]
19:54 06.02.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով: Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը: Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել […]
19:50 06.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։ ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային […]
19:45 06.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 6-ին հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին: Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը: Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում […]
19:37 06.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբ առաջնորդներին շտապ հանդիպում անցկացնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Մենք կտրականապես մերժում ենք Թրամփի հայտարարությունները. Գազայի հատվածը պատկանում է միայն նրա բնակիչներին, և նրանք չեն լքի այն»,-նշել է նա: Նա […]
19:29 06.02.2025
«Աթլետիկոն» մադրիդյան դերբիին ընդառաջ ծաղրել է «Ռեալին»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկման համար: «Աթլետիկոյի» էջը սոցիալական ցանցերում գծանկար է հրապարակել, որտեղ 4 կետ է նշվում, թե ինչպես պետք է պատրաստվել դերբիին: 1. ֆիզիկական պատրաստություն, 2.նախախաղային մերսում, 3.մրցակցի ուսումնասիրություն, իսկ վերջում՝ պաշտոնական հեռուստաալիքի օգտագործում՝ մրցավարների վրա ճնշում գործադրելու համար: «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» խաղը […]
19:21 06.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։ 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։ 2025 […]
19:14 06.02.2025
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ասել է, որ Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան։ «Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները […]
19:06 06.02.2025
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»: ««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է: Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ […]
19:00 06.02.2025
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները […]
18:55 06.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
18:49 06.02.2025
Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։ «Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք […]
18:44 06.02.2025
Ամփոփվել են ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծված Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները։ Հաղթող ճանաչված և Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպություններն են․ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արփի Հարությունյան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ […]
18:38 06.02.2025
Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունի, ինչ Հայաստանը։ Իրանն այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ դա վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ […]
18:33 06.02.2025
Հարի Քեյնն ունի հրաժարագին, որի ակտիվացման դեպքում կարող է հեռանալ «Բավարիայից», գրում է Sport Bild-ը: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարագնի մասին կետի համաձայն՝ 2025 թվականի հունվարին ցանկացած ակումբ, որը կվճարեր 80 միլիոն եվրո, հնարավորություն կունենար բանակցելու Քեյնի հետ ու գնելու նրա տրանսֆերային իրավունքը: Այդ գումարը, ըստ պայմանագրի, նվազելու և հասնելու է մինչև 65 միլիոն եվրոյի 2026 […]
18:26 06.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
18:21 06.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, […]