14:52 21.04.2025
2025թ․ ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը, […]
14:47 21.04.2025
Կրեմլը ներկայումս պատրաստ չէ խոսել Ուկրաինայի շուրջ կարգավորման ժամկետների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնագիր կկնքեն։ «Ես հիմա […]
14:32 21.04.2025
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […]
14:25 21.04.2025
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում […]
14:19 21.04.2025
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի կարգավորման առարկան եկամտային […]
14:12 21.04.2025
Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար։ Դա դարձել է Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման հեռանկար: Դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար: Եվ դա […]
13:51 21.04.2025
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։ «Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող «Արդարադատությունը […]
13:26 21.04.2025
Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։ Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։ Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։
13:11 21.04.2025
Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված Զովունի գյուղի բնակիչը հայտնել է, որ ապրիլի 15-ի գիշերը անհայտ անձը կոտրել է գյուղի 4-րդ փողոցում տեղադրված սրճեփ սարքը և գողացել գումարը` պատճառելով 150 հազար դրամի վնաս: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել […]
13:00 21.04.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ […]
12:56 21.04.2025
Երևանում ապրիլի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու […]
12:51 21.04.2025
Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 55-ամյա մի տղամարդ իր տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տան բակում ապօրինի պահում է դրանից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված տան բակում և տնամերձ հողամասում։ Հողամասից իրավապահները հայտնաբերել են պլաստմասե հինգ տարա, որոնց մեջ աճեցված են […]
12:39 21.04.2025
Ազգային ժողովն ապրիլի 21-ի նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, թե, իբր, իշխանությունները հրաժարվել են անցյալից ու փաստել. «Հայաստանի Հանրապետությունում մամուլը […]
12:33 21.04.2025
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ի առավոտյան ժամը 10-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տարվել մայրաքաղաքի Խորենացու փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, այն է՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, […]
12:28 21.04.2025
Ապրիլի լույս 18-ի գիշերը` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան ժամանումից անմիջապես հետո բաժին է տարվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 61-ամյա մի կին: 2022 թվականի նոյեմբերից նա հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը․ խափանման միջոցը՝ կալանք:
12:17 21.04.2025
Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։ Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, […]
12:00 21.04.2025
Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։ «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է»,- ասվում է հրապարակման մեջ։ Պոնտիֆիկոսը 88 տարեկան էր։ Վերջին ամիսներին ծանր հիվանդ էր։ Նա հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Հետո նրա վիճակը բարելավվել էր, ու նա դուրս էր գրվել հիվանդանոցից։ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջ կյանքը […]
11:49 21.04.2025
Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
11:22 21.04.2025
Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է […]
11:10 21.04.2025
Ապրիլի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, հեղեղման, դարափուլի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման՝ 7, թունավորման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, օձի նկատման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես […]
11:04 21.04.2025
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:
10:41 21.04.2025
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։ Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ Այս […]
10:28 21.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:
10:20 21.04.2025
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։
10:09 21.04.2025
Իսրայելը մտադիր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագրից հրաժարվելու պատճառով։ Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին կոշտ միջոցներ ձեռնարկել և էլ ավելի մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է վարչապետը։ Նեթանյահուն ասել է, որ «այս […]
10:00 21.04.2025
Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է մարդասիրական գործարք, որով Սալվադորը Կարակասին կհանձնի ահաբեկիչների կալանավայրում պահվող բոլոր վենեսուելացիներին՝ Բոլիվարական Հանրապետության նմանատիպ թվով բանտարկյալների և ընդդիմության անդամներին ազատելու և երկրից հեռանալու դիմաց: «Ուզում եմ առաջարկել մարդասիրական համաձայնագիր, որը կներառի 252 արտաքսված վենեսուելացիների 100%-ի հայրենադարձությունը՝ ձեր պահած հազարավոր քաղբանտարկյալներից նույն թվով ազատ արձակելու և […]
09:54 21.04.2025
Ապրիլի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել պրեֆեկտուրայի ղեկավար Իչիտա Յամամոտոյի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ապա համատեղ շրջայց է կատարվել Տակասակի քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն (TUMO GUNMA), որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։ Երկուստեք […]
09:49 21.04.2025
Առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են Եմենի Սանայի վրա ամերիկյան օդուժի հարվածների հետևանքով, որը գտնվում է Հութի ապստամբների շարժման վերահսկողության տակ։ Այս մասին Առողջապահության նախարարությունը հայտնել է հութիների կառավարությանը։ «Ըստ նախնական տվյալների՝ Ֆարվա շրջանի շուկայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքների զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 30 մարդ», -հայտնել է News Al Masirah Al […]
09:40 21.04.2025
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը այս շաբաթ Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները, կարող է կրկին մեկնել Ռուսաստան։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկություններով, բացի Ուիթկոֆից, սպասվում է, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանը ամերիկյան կողմը կտեսնի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […]